Շուշան Պետրոսյանն ասպիրանտ է: Աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ԳԱԱ ՖՀԻ), տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմացիայի ոլորտում: Օրերս արժանացավ Գիտության պետական կոմիտեի՝ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի դրամաշնորհին` դրամաշնորհ, որի ֆինանսավորումն իրականացնում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»՝ (ԵԳԱԾ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խողովակներով։ Շուշան Պետրոսյանն, այսպիսով, ԵԳԱԾ-ի գիտական դրամաշնորհային ծրագրերի անդրանիկ երկու շահառուներից մեկն է, մյուսը Կարեն Այվազյանն է՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից։ Շնորհավորո՛ւմ ենք։
Շուշանը պատմում է, որ չի պլանավորել՝ գիտությամբ զբաղվել, բայց. «Մի օր հայրս եկավ, ասաց՝ մեկ շաբաթից ֆիզմաթ դպրոցում ընդունելության քննություններ են, ուզո՞ւմ ես մասնակցել: Ասացի՝ ուզում եմ: Եվ սկսվեց… 🙂 Դպրոցն ավարտելուց հետո մասնակցեցի ԵՊՀ-ի ընդունելության հարցազրույցին, ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ: Երբ մագիստրատուրայում էի, ծանոթացա գիտական ղեկավարիս հետ, շատ սիրեցի նրան, աշխատանքը` նույնպես… այնպես որ, որոշեցի շարունակել»:
Այն հարցին, թե, գիտությունից դուրս, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունի, պատասխանեց, որ նախասիրությունները շատ են, ժամանակը` քիչ. «Հետաքրքրվում եմ պարերով, սիրում եմ լողալ, կարդալ»:
Այն խնդիրները, որոնց վրա աշխատում է Շուշանը, հիմնականում նվիրված են լույսի և միջավայրի փոխազդեցության տեսությանը: Ստացված արդյունքները տպագրվել են, ներկայացվել մի քանի գիտաժողովներում, առանձնացնում է EGAS 43 (European Group on Atomic Systems), Fribourg, Switzerland գիտաժողովը։ Արձագանքները դրական են, հետաքրքրությունը՝ բավականին մեծ, նույնիսկ ստացել է համագործակցության առաջարկներ: Այժմ զբաղված է օպտիկապես խիտ միջավայրում միաֆոտոն իմպուլսի անկորուստ տարածման դինամիկայի ուսումնասիրության խնդրով: Մոտ ժամանակներում սպասվում են էլի հոդվածներ, և արդեն իսկ ծրագրված է մասնակցություն՝ միջազգային գիտաժողովների:
—Շուշան, ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված և ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։
—Մեր խումբն իրականացրել է մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրեր՝ NFSAT, ASNEF այլն: Ներկայում խումբն ընդգրկված է միացյալ հայ-ֆրանսիական LIA IRMAS առանց պատերի լաբորատորիայում, նաև եվրոպական FP7 շրջանակային ծրագրի IPERA նախագծում: Բոլորովին վերջերս ստացա «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի դրամաշնորհ՝ «Միաֆոտոն իմպուլսի տարածումը սնամեջ ալիքատարում պարփակված L-ատոմների միջավայրում» վերնագրով նախագիծն իրականացնելու համար:
—Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում:
—Համագործակցությունն ապահովում է փորձի փոխանակում, ուժերի միավորում և, բնական է, որ ներքին սերտ համագործակցության արդյունքում ավելի մրցունակ կլինենք՝ միջազգային ծավալուն ծրագրերի դիմելիս: Ինչքան որ ես եմ տեղյակ, մեծ խմբեր մեզ մոտ չկան, իսկ համագործակցությունը խմբերի միջև թույլ է:
—Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
—Մինչ այժմ աշխատանքներում ընդգրկված են երկու հեղինակ: Աշխատանքի հիմնական մասը կատարում եմ ես՝ գիտական ղեկավարիս ղեկավարությամբ:
—Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
—Գիտությունը պահանջում է մեծ ներդրումներ՝ առանց շուտափույթ շահույթի ակնկալիքի, հետևաբար, կարիք ունի պետական հոգածության: Հասկանալի է, որ այն թանկ հաճույք է, բայց երևի, ցանկության դեպքում, նույնիսկ մեր սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում, վիճակը կարելի է բարելավել: Գիտության խնդիրը առանձին չէ, պրոբլեմներ կան բոլոր ոլորտներում, և դրանք փոխկապակցված են: Հարկավոր են արմատական փոփոխություններ:
-Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին:
-Գիտությունը պահանջում է տքնաջան աշխատանք ու նվիրում, և լավ է, որ այն մարդիկ, ովքեր, ի հեճուկս դժվարությունների, ընտրել են գիտության ճանապարհը, խրախուսվում են: Ես ինքս էլ ստացել եմ նման խրախուսական պարգև: Սակայն սա դիտել՝ որպես գիտության վիճակը փոխող լուրջ քայլ կամ թերֆինանսավորման հարցի լուծում, չի կարելի:
-Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս ի՞նչ չափանիշներով արժե առաջնորդվել. տպագրությունների քանա՞կ, հղումների թի՞վ:
—Գտնել որևէ չափանիշ, որը ճշգրիտ կներկայացնի գիտական աշխատանքի արժեքը, շատ բարդ է: Նույնիսկ տպագրությունների քանակը կամ հղումների թիվը ստույգ չեն բնութագրում աշխատանքի արժեքը: Այնուամենայնիվ, որոշ պատկերացում դրանք տալիս են՝ հենց թեկուզ նորմավորված ազդեցության գործակից կիրառելու դեպքում նշվածները որպես չափանիշներ օգտագործելն ընդունելի է:
—Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները: Իսկ լուծման ճանապարհնե՞րը։
—Նախ՝ ֆինանսական խնդիրները, ապագայի հանդեպ անվստահությունը: Որոշելով մնալ Հայաստանում՝ երիտասարդ գիտնականը վտանգում է իր մասնագիտական աճը: Լուծումը տեսնում եմ միջազգային սերտ համագործակցությունների մեջ: Պետք է ֆինանսավորվեն գործուղումներ, նաև երկարաժամկետ ուսումնական և աշխատանքային այցեր: Լինելով ատասահմանյան առաջատար գիտական հիմնարկներում՝ երիտասարդները կսովորեն և այնտեղի փորձը ու գիտելիքները կտեղափոխեն Հայաստան:
-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
-Գիտական հանրությունը պետք է բարձրաձայնի և լուծումներ առաջարկի գիտության ասպարեզում առկա խնդիրների համար: Իհարկե, գիտության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համառ, քրտնաջան աշխատանք, նաև զոհաբերություններ. եթե պատրաստ ես, ուրեմն սիրում ես աշխատանքդ: Բայց արդյո՞ք այդ զոհաբերությունը պետք է լինի արժանապատիվ կյանքի հնարավորությունը և արդյո՞ք դա հերոսություն կլինի:
-Տարածվա՞ծ է կոռուպցիան գիտական աշխարհում։
—Ոչ այնքան կոռուպցիա, որքան բարեկամական հարաբերություններ: Բոլորը բոլորին գիտեն, աշխատում են իրար չնեղացնել:
—Ձեր ապագան ու մասնագիտական հետագա աճը Հայաստանո՞ւմ, թե՞ արտասահմանում եք տեսնում։
-Իմ ապագան տեսնում եմ Հայաստանում, սա գիտակցված ընտրություն է, հուսով եմ, որ այն չի փոխվի:
-Ի՞նչ կմաղթեք գիտական հանրությանն այս տարի։
-Գիտնականներին մաղթում եմ՝ իրենց անհանգստացող հարցերի լուծում, գիտական ձեռքբերումներ:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.