Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին Կառավարությանը հարցրեց, թե ամենաթողության, հանցագործությունների հեղինակների նկատմամբ խրախուսող և հատուկ քաղաքականություն վարելով ի՞նչ մեսիջ են ուզում հղել հասարակությանը։
Այս համատեքստում ընդդիմության ներկայացուցիչը կոնկրետ հարցադրում ուներ՝ կապված կոնկրետ անձի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։
«Վերջերս Սյունիքի մարզպետը՝ փոխարքա, անընդհատ սկանդալների մեջ է : Այ կնոջ հետ կապված սկանդալը, հիմա՝ հողերի պատմությունը (առաջինը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու, երկրորդը՝ Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալության տալու մասին հուշագրին ) … Սուրեն Խաչատրյանը շարունակում է, տարվա մարզպետ է ճանաչվել: Սյունիքի մարզպետը, կասե՛ք, էդ ամսագրի («Դե ֆակտո» – Tert.am) խնդիրն է, որևէ բան չունեմ ասելու, բայց Երևանում էլ նրա մեծադիր նկարները դրված են: Երևույթի համար եմ ասում: Վարդանիկն էլ էր էդպես, Կառավարությունը մոտեցում պետք է ունենա՞ , թե ոչ, եթե ոչ, ապա կարող եմ եզրակացնել, որ սա մեսիջ է քաղաքացուն, որ այս տեսակ դաստիարակությունը , կերպարը խրախուսվում է»:
Արամ Մանուկյանը չի ակնկալում, որ Տիգրան Սարգսյանն իր ենթականերին պետք է բարոյականության դասեր տա, բայց ամենաթողությանը չարձագանքելը, այդ երևույթի, նկատմամբ չպետք է դառնա քաղականություն:
Նաև, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պետությունը պետք է նմանների սանձը քաշած պահի , հանցագործությունների պատասխանատուներին էլ պատասխանատվության ենթարկի: Առհասարակ, պետք է արձագանքի «էս կարգի զոռբայութուններին»:
Կառավարության կողմից հարցին պատասխանած վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ Արամ Մանուկյանի թվարկած երևույթներն առաջին հերթին մերժելի են իշխանությունների կողմից և որ այդ դիրքորոշումը միշտ եղել է հրապարակային ու բաց, հաճախ նաև հենց ԱԺ ամբիոնից հնչող: Վարչապետը նշեց, որ նաև ակտիվ են իրավապահ մարմինները:
Ինչ վերաբերում է վարկանիշներին կամ ավելի կոնկրետ Սյունիքի մարզպետի 2012-ի տարվա մարզպետի վարկանիշին, ապա Տիգրան Սարգսյանը նկատեց, որ հանրությունն ինքը կարողանում է զանազանել, թե որոնք են այդ վարկանիշներից իրականությանը ավելի մոտ, որոնք ոչ այնքան:
«Եվ ամեն օր նման ռեյտինգներ հրապարակվում են, և անկախ նրանից՝ գործադիր իշխանությունը համաձա՞յն է, թե ոչ այդ ռեյտինգների հետ, դա մեր առօրյան է: Հիմա Դուք որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ կարող եք Ձեր գնահատականը տալ և ընդունել այս կամ այն ռեյտինգի իսկությունը, իրականությանը մոտ լինելը կամ դա մեզ պետք է, թե՝ ոչ»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ճիշտ կլինի զերծ մնալ գնահատականներից:
Ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց, որ գնահատականներ չի տալիս և փորձում է զուսպ լինել ու տերմիններ չօգտագործել:
«Հայաստանում կա երկու տեսակի ինֆորմացիա. յուրաքանչյուրս մեր տանը, հավաքներում խոսում ենք մի այլ իրականության մասին՝ ով ում է կրակում, ում տղան ինչ արեց, ով որտեղ ջարդեց-փշրեց, ով ի՞նչ այլանդակություն արեց և կա երկրորդ շերտ, որ մի քիչ ամաչելով, վախենալով ենք ասում: Եվ իմացե՛ք, էդ վախի մթնոլորտն իսկապես կա»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ եթե հինգ տարի առաջ ՀՀ-ից արտագաղթում էին աշխատանք չունելու, սոցիալական այլ խնդիրների պատճառով, ապա հիմա 80 տոկոսը գաղթում է անապահովվածության, վախի պատճառով: Սա, ըստ նրա, Հայաստանում քաղաքական նոր որակ է, և եթե իշխանությունն այս հարցի նկատմամբ ունենա համակարգային մոտեցում, ապա ընդդիմությանը կխեղճանա, հետ կքաշվի:
Թերթ.am
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.