Թվում էր` գարնանային ԱԺ նստաշրջանը չի մեկնարկի` քվորում չլինելու պատճառով:
Ազգային ժողովի «մութ ձորերի» կարգն է էդպես. նախագահական-պառլամենտական ընտրությունների ժամանակ ԱԺ-ում` որպես օրինաչափություն, քվորում չի լինում:
Ավելին, նախորդ օրը մի նեղ միջավայրում ինքը` անձամբ Հովիկ Արգամիչն է ասել` դժվար նիստ լինի: Եվ դա այն դեպքում, որ անձամբ ինքն է պատասխանատու ԱԺ աշխատանքների, նիստերի կազմակերպման, պատգամավորներին սաունաներից, ռեստորաններից, կազինոներից «բերման ենթարկելու» գործում: Նամանավանդ, որ նախընտրական այս շրջանում ոչ ինքը և ոչ էլ իր հարգարժան -օրենսդիր` «սաունիստ-կազինոիստ» կոլեգաները ոչ մի բանով զբաղված չեն. նրանք կազինոներում, «նանարների» նուրբ ընկերակցությամբ, կրում-կրվում են, «ա սլուժբա իդյոտ». Սերժ Սարգսյանը միայնակ քարոզարշավ է իրականցնում:
Ու սա միակ կազուս չէ Հովիկ Աբրահամյանի մասով: Կարելի էր հասկանալ` «նեղ միջավայրում» մեսիջ էր հղվում, որ էնքան էլ կարևոր չէ, որ պառլամենտը կաշխատի, թե` ոչ, հետն էլ նույն այդ «նեղ միջավայրին» էր ասվում` «կարաք և նիստի չգաք»:
Բա էլ ուրիշ ինչպե՞ս հասկանալ: Երբ պառլամենտի աշխատելը Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ստեղծված քաղաքական ֆորս — մաժորային վիճակում օդի-ջրի պես պետք էր նույն իշխանություններին: Ասել է` Սերժ Սարգսյանին, այն պարզ պատճառով, որ պառլամենտի անգործությունը, քվորում չապահովելը միանշանակ ֆիքսում էր, որ իրավիճակը իշխանությունները չեն կարողանում վերահսկել:
Եվ, վերջապես, անհնար էր, որ Հովիկ Արգամիչը չիմանար, որ վերջապես յուր խնամի Գագիկ Նիկոլայիչը նույնպես՝ «առաջին անգամը լինելով», ժամանելու է պառլամենտ:
Ինչպես էր պնդում, թե՝ «կարող ա նիստ չըլնի»: Չէ՞ որ, եթե գալիս է «պաստորը»` Ծառուկյանը, բոլոր «աշակերտները»` ԲՀԿ պատգամավորները, մեկ մարդու նման շարվում են ԱԺ միջանցքում` ողջունելու նրա մուտքը ի փառս Հայոց պառլամենտի:
Թե պարոն Հովհաննեսը իմացել է, որ նիստ լինելու է, դրա համար էլ ասել է` արի Գագո, արի նիստի (տես ինչ ուրախ նիստ ենք անում` տրա-նինա. տրա-նինա):
Իրականում. խնդիրը հետևյալն է. Հովիկ Աբրհամյանը խիստ է ցանկանում, որ Գ. Ծառուկյանը` յուր ԲՀԿ-ով, առաջիկայում կոալիցիայի մաս կազմի: Այդ է լոկ պատճառը, որ հավերժ ամեն ինչով զբաղված Կոլյայիչը, որ մինչև հիմա ժամանակ չէր գտնում այցելելու իր աշխատանքի հիմնական վայր` պառլամենտ, այսուհետև պերմանենտ գալու ու գնալու է ԱԺ, նստելու ու նստելու է… ԱԺ դահլիճում, աշխատելու ու աշխատելու է:
Ի դեպ. մեր հստակ տեղեկություններով, խորհրդարանական ընտրություններից դեռ մեկ ամիս չանցած, մի նեղ շրջապատում Գագիկ Կոլյայիչը ի խորոց սրտի բացականչել է` «ա`յ մարդ, ընչի սենց բան արեցի, ընչի չմտա կոալիցիա, կմտնեի, ամեն ինչից կպրծնեի»:
Արդյո՞ք խնամի Հովիկին կհաջողվի այս անգամ այդ գործը գլուխ բերել:
Լավատեղյակները պնդում են` «բայց` խի՞ պտի Սերժ Սարգսյանը համաձայնի դրան. իրենք էն ժամանակ էին պետք, հիմա սուփրի վրա ավելորդ բերանի համար տեղ չկա»:
Վահե Հովսեփյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.