ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կայքում դրված շտաբի պետերի անունները, պարզվում է, ընդամենը ձևի համար են, իրականում ՀՀԿ-ի համար գործունեություն ծավալողներն այլ անձիք են:
Այս համոզմանն ես գալիս, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում մեր մարզերում. մասնավորապես Սիսիան քաղաքում 3 օր առաջ մարզի տեր ու տիրական մարզպետը, որը չի էլ թաքցնում, որ ինքն է այստեղ շտաբի պետը, ենթաշտաբի պետերի ժողով է անցկացրել:
Արտաքուստ նորմալ, սակայն ժողովն անցել է բավականին լարված մթնոլորտում. ենթաշտաբի պետերը՝ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Սյունիքի մաքսատան պետ Աշոտ Մինասյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը,( որն, ի դեպ, պաշտոնապես գրանցված է որպես ՀՀԿ շտաբի պետ) մարդիկ, որոնք Լիսկայի ձեռամբ են դարձել մարզի «եղանակ փոխողներ», այժմ դարձել են ընդամենը ցուցակ ճշգրտողներ ու ընտրատեղամաս մարդկանց հասցնելն ապահովողներ, որոնց Սուրեն Խաչատրյանն արդեն բենզին և «կոպեկներ» ու նաև խիստ հանձնարարություններ է տվել:
Ճիշտ է այս պահին, երբ դիմացը «նախագահական» է ու բոլորն էլ գիտակցում են, որ ընտրությունների նախաշեմին ցանկացած ընդվզում ճիշտ չի դիտվի նախագահի կողմից ( իսկ որ ապագա 5 տարին նրան անցկացնելու են ՀՀԿ-ի գրկում կասկած լինել չի կարող):
Սակայն փաստն այն է, որ Լիսկայի դրածոներն այժմ դժգոհ են ու մտերիմների շրջանում, արդեն իսկ չեն թաքցնում, որ Լիսկան չի խնայում որևէ մեկին, ու իր շրջապատը՝ իմա իրենց «փչացնելու» հարցում որևէ բանի առջև կանգ չի առնում, իսկ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է:
Լուրջ դժգոհություն է հասունանում, իսկ դա չի կարող չզգալ մարզն ու իր աճեցրած կադրերին «5 մատի պես» ճանաչող մարզպետը ու դա է պատճառը, որ նա փորձում է բոլոր հնարավոր մեթոդներով ստորացնել իր իսկ օժանդակությամբ սիսիանիցների անվստահությունը վաստակած անձանց, որոնց մոտ արդեն սկզբունքային ոչինչ չի մնացել:
Ստացվում է, որ Լիսկան, ինչպես վերոնշյալ մարդկանց միջոցով վերջին մի քանի տարիներին «փչացրեց» Սիսիանը, անխնա ախտոտելով նրա բարոյահոգեբանական մթոնլորտը, այժմ նույն մեթոդներով, նույն այդ մարդկանց փչացնելու գործն է սկսել:
Նրա նախկին նազիր — վեզիրներն արդեն զգում են, որ ինքնահռչակ շտաբի պետ — մարզպետը հաճույք է ստանում, Սիսիանի տարածաշրջանի «դեմքերին» իջեցրելով ենթաշտաբի պետերի մակարդակի:
Ավետիս Գրիգորյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.