«ԷկոԼուր»-ը հրապարակում է հասարակությունից թաքցրած երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են հայ-իրանական համագործակցությանը Սյունիքի մարզի հողերը Իրանի նահանգ Արևելյան Ադրբեջանին (Արևելյան Ատրպատական) վարձով տալուն: Օրերս «Ժամ» թերթը հրապարակեց «Սյունիքի հողերի վարձակալության հարցը դեռ չի համաձայնեցվել ՀՀ պետական իրավասու մարմինների հետ. Մարզպետարան» հոդվածը (31.01.2013): «…Հասարակության հետ կապերի բաժինը հայտարարում է. «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը 11-րդ նիստի ընթացքում տարածաշրջանային մակարդակով փոխադարձ այցելություններ կազմակերպեց (Սյունիքի մարզ և Արևելյան Ադրբեջան նահանգ): Միջոցառումների ընթացքում հուշագիր ստորագրվեց հնարավոր համագործակցության վերաբերյալ, այդ թվում Սյունիքի մարզի հողերի հնարավոր օգտագործման վերաբերյալ: Ներկայումս հարցը ուսումնասիրման փուլում է: Սյունիքի մարզպետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև արոտավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալման վերաբերյալ կնքված պայմանագիր չկա…»
«ԷկոԼուր»-ի մոտ են հայտնվել երկու փաստաթղթեր, որոնք մենք ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Առաջին փաստաթուղթը կոչվում է «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև»: Այն ստորագրված է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջև: Այն կնքվել է Գորիս քաղաքում` 10.07.2012թ-ին, կազմված է 13 կետից:
Ուշադրություն դարձնենք 3-րդ կետի վրա, որում ասված է. «Իրանական կողմը իր պատրաստակամությունը հայտնեց արոտավայրերից և գյուղատնտեսական հողատարածքներից օգտվելու մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայկական կողմը տարածքների տրամադրման պայմանները, ինչպես նաև ըստ տարածքների գոյություն ունեցող արոտավայրերի և գյուղատնտեսության հողատարածքների մասին տեղեկություններ փոխանցի իրանական կողմին»: Ապա 11-րդ կետում ասված է. «Հայկական կողմի առաջարկով իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց ՀՀ Սյունիքի մարզում սպանդանոցի /Գորիսի տարածաշրջանում/ և համակցված կետերի արտադրամասի /Սիսիանի տարածաշրջանում/ համատեղ ձեռնարկություններ հիմնելու վերաբերյալ նախագիծը ներկայացնել իրանական կողմի ներդրողների քննարկմանը և հայկական կողմին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»:
Երկրորդ փաստաթուղթը ստորագրված է 2013թ. հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում: Փաստաթուղթն արդեն ստույգ է և կոչվում է «Համաձայնագիր»: «Ի հետևումն նախկինում Սյունիք մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մարզպետների միջև տեղի ունեցած համաձայնությունների և համաձայն 15 հունվար 2013 թվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատվիրակության ներկայությամբ Արևելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական կազմակերպության կենտրոնատեղիում տեղի ունեցած ժողովին, գյուղատնտեսական բաժնի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին Սյունիք մարզ փոխադրելու անասուններ և արոտացնելու հետևյալ պայմաններով.
Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ և արոտացնել և իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:
…Ժամանակը … ամենապակաս 10 տարի է և ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է;
Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:
Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին
Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ և մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:
Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, և ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչև 10 տարի:
Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով)…»:
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կողմից Սյունիքի մարզի գյուղատնտեսական պատասխանատու Սամվել Թանգյանը և Իրանի կողմից Արևելյան Ատրպատականի ցեղաբնակների գործերի կորպորատիվ միության ընդհանուր տնօրեն Ղորբան Ֆեյզին:
Սա նշանակում է, որ գործնթացը սկսել է, և այն փորձում են իրականացնել տեղական մակարդակով, որպեսզի խուսափեն ավելորդ հրապարակայնությունից: Այս դեպքում հետաքրքիր է, թե արդյոք իսկապես Սյունիքի մարզում վերջին ամիսներին զանգվածային մասշտաբներով համայնքներից և մասնավոր անձանցից արոտավայրեր և գյուղատնտեսական նշանակության հողեր են գնել: Եթե դա հաստատվի, ապա չի բացառվում, որ գործարքը կնքվի մասնավոր անձի և իրանացի բիզնեսմենների միջև, ինչը մեր օրենքներով արգելված չէ: Հարցը միայն մասշտաբների մեջ է և թե ով է կանգնած դրա հետևում:
«ԷկոԼուր»
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.06.2023 | 12:10
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.