Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Երևանի Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները «լարում», հետո բռնում մի տարեց կնոջ: Ո՞րն է եղել ոստիկանական այդ օպերացիայի պատճառը: Կինը չնախատեսված տեղով փողոցն անցնելիս է եղել, երբ քաղաքացիական պետհամարանիշներով «Ֆոլցվագենը» գրեթե վրաերթի է ենթարկել նրան` հայելիով հարվածել է կնոջ ձեռքին եղած պայուսակներին: Դրա հետևանքով ջարդվել է մեքենայի հայելին: Բարեբախտաբար, կինը մարմնական վնասվածքներ չի ստացել: «Ֆոլցվագենի» ղեկին եղել է ոստիկան` ոստիկանության ավագի կոչումով: Եվ հենց նա էլ սկսել է հետապնդել կնոջը: «Էս հայելին 30 հազար դրամ արժի»,- գնահատել է ոստիկանը ու պահանջել, որ կինը փոխհատուցիի իր կրած վնասը: Վրաերթից մազապուրծ եղած կինը թերթի թղթակցի աչքի առաջ խնդրել է ներել իրեն: Նկատելով թղթակցին, որը արդեն հասցրել էր կադրեր անել, կնոջը պատի մոտ խրոխտ կեցվածքով բռնած ոստիկանը փոխել է իր գործողությունների հիմնավորումը, ասելով, թե ուզում է համոզվել, որ կինը մարմնական վնասվածքներ չի ստացել, ու որ պետք է իր հետ գնա ոստիկանական բաժանմունք բացատրություն գրելու: Իսկ բացատրություն գրելու անհրաժեշտությունը ոստիկանը հիմնավորել է նրանով, որ հետագայում փոխհատուցման պահանջ կինը չներկայացնի: Այդ ընթացքում իրենց գործընկերոջը «օգնության են հասել» Կենտրոնի ոստիկանության մի քանի աշխատակիցներ, այդ թվում նաև ղեկավար կազմից: Դե երևի պետք չէ նշել, որ նրանք թերթի թղթակցից փորձել են խլել ֆոտոապարատը, պահանջել են, որ լրագրողի փաստաթուղթ ներկայացնի և այլն: Այդ ընթացքում դեպքի վայրին է մոտեցել ճանապարհային ոստիկանության մեքենա, սակայն տեսնելով, որ մի տեսակ խառը իրավիճակ է, արագ «թռել է»:
Ի վերջո, օգնության հասած համեմատաբար բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով կինը համաձայնել է գնալ ոստիկանական բաժանմունք բացատրություն գրելու, իսկ ոստիկանները թղթակցին հավաստիացրել են, որ կինը ընդամենը պետք է գրավոր փաստի, որ ինքը մարմնական վնասվածք չի ստացել և ոստիկան վարորդից պարտք ու պահանջ չունի:
Ինչով է ուշագրավ այս միջադեպը: Խնդիրն այն է, որ մեկ անգամ ևս համոզվում ենք, որ ոստիկանները բոլորովին չեն տիրապետում ՀՀ-ում գործող օրենքներին և ըստ ցանկության անում են այն, ինչ ուզում են, օգտվելով իրենց համազգեստից: Թե ինչ պետք է աներ վարորդ ոստիկանը տվյալ իրավիճակում, չենք ասի: Թող գնան մեկ-մեկ էլ օրենք կարդան: Ոստիկանի համար դա շատ օգտակար է:
Հայկական ժամանակ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.