ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով կալանավորված Վոլոդյա Գալստյանի փաստաբան Սուրեն Մնացականյանը հունվարի 30-ին հրավիրած մամուլի ասուլիսում մի շարք անհիմն մեղադրանքներ է ներկայացրել «02» հաղորդաշարին:
Մնացականյանը, մասնավորապես, նշել է, թե խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը և նախաքննության փուլում հրապարակվել են տեղեկություններ, որոնք, իր խորին համոզմամբ, գաղտնի են:
Ստիպված ենք փաստաբանին խորհուրդ տալ, որ ավելի ուշադիր ուսումնասիրի ՀՀ քրեադատավարական նորմերը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ արձանագրում է. «Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»: «02» հաղորդաշարը տեսանյութը պատրաստել է նախաքննական մարմնի թույլտվությամբ և նրա տրամադրած տեղեկատվության շրջանակներում, որի պայմաններում չի խախտվել նաև նախաքննության գաղտնիության սկզբունքը:
Իսկ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, ապա այդ նորմի մասին պատկերացում պետք է կազմել ոչ թե «նյութը նայելուց», այլ վերստին, գործող օրենսդրությունն ուսումնասիրելով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է. «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Մենք, այդ սկզբունքին հավատարիմ, ընդամենը հրապարակել ենք նախաքննության որոշ տվյալներ՝ առանց Գալստյանի մեղավորությանը կամ անմեղությանը անդրադառնալու:
Բացի այդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասը երաշխավորում է հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի անմեղության կանխավարկածը: Անշուշտ, հիմնարար դրույթ է, որը հանձնառված և արձանագրված է նաև «02»-ի լուսագրում, ու եթե փաստաբանն ուշադիր լիներ, կկարդար: Ուշադիր լինելու դեպքում տեղյակ կլիներ նաև նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որով երաշխավորվում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որից էլ բխում է նաև տեղեկություններ փնտրելու և տարածելու իրավազորությունը, հետևաբար անմեղության կանխավարկածը չի կարող խոչընդոտ հանդիսանալ իշխանությունների համար՝ տեղեկություն տրամադրելու քննվող քրեական գործերի վերաբերյալ, այն բացառությամբ, որ տեղեկությունը տրամադրելիս պետք է դրսևորել զսպվածություն:
Զսպվածություն դրսևորելու հարցում ևս հստակ պահպանվել է Կոնվենցիայի պահանջը. տեսանյութում Վոլոդյա Գալստյանի վերաբերյալ չկա ոչ մի որակում, ոչ մի պիտակ, ոչ մի կանխակալություն: Ընդամենը ներկայացվել են մի շարք տվյալներ և նախաքննության ամբողջականությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով հնարավոր այլ տուժողների առաջարկվել է դիմել ոստիկանություն:
Ի դեպ, տեսանյութը հեռարձակելուց երկու օր անց ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտարարություն տվել, որ «02»-ը դիտելով՝ ճանաչել է նույն Վոլոդյա Գալստյանին, որը 2000 թվականին, իր վստահությունը չարաշահելով, գնած խոշոր եղջերավոր անասունի դիմաց չի վճարել 100 հազար դրամ:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Վոլոդյա Գալստյանի գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.