Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը:
Խոսքը` ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդի մասին է: Իսկ կնքված գործարքը, որով հաջողվել է խաբել գումարներ տված քաղաքացուն, ըստ մեղադրանքի՝ կնքել է գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը: Եսայանի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից այս մեկով հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքում, առայժմ պարզ չէ, թե ինչ փաստերի հիման վրա, սակայն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը: Մասնավորապես` Եսայանի կնքած գործարքը ներկայացվում է, որպես հօգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն: Գործարարի փաստաբանները դեռ նախորդ տարեվերջին բարձրաձայնեցին այս մեղադրանքի հետ կապված իրենց մտավախությունները, սակայն գործով նախկին դատախազ Արման Հակոբյանը հրաժարվեց առայժմ որևէ կերպ հիմնավորել մեղադրանքում Էդմոնդ Խուդյանի անվան առկայությունը:
Գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 6-ը, քանի որ դատավորը հայտարարեց, որ փոխվել է մեղադրող դատախազը: Այսուհետ դատախազ Արման Հակոբյանին դատարանում կփոխարինի և մեղադրանքը կպաշտպանի Երևան քաղաքի դատախազի տեղակալ, դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ամբաստանյալ Էդուարդ Եսայանը, թեև նախորդ նիստին դատարանից ժամանակ էր խնդրել, որպեսզի իր փաստաբանը վերադառնա արտերկրից և ծանոթանա գործի նյութերին, այսօր դատարանից խնդրեց իրեն պաշտպան հատկացնել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակից: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև փետրվարի 6-ը` նաև ժամանակ հատկացնելով մեղադրող դատախազին գործի նյութերին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր էր կնքել Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել էր իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնվել, այլ`կեղծ գնորդ Ռուբեն Մանգասարյանին:
Այս գործով նախորդ դատական նիստում մեզ հաջողվել էր մեղադրանքի վերաբերյալ փոքր մեկնաբանություն վերցնել գործով միակ մեղադրյալ, Էդմոնդ Խուդյանի ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանից, ում ստորագրություններով այս խաբված գնորդի ճակատագրին են արժանացել նաև մի շարք այլ գնորդներ: Վերջինս նշել էր հետևյալը.
«Ռուբենը պետք է տար բնակարանը ու չի տվել: Հիմա էլ ես եմ թշնամի դուրս գալիս այս մարդկանց առաջ, իսկ ես ո՞վ եմ եղել, ընդամենը տնօրեն, ով ստորագրել է այն ինչ տրվել է: Ես ամբողջ քննության ընթացքում էլ ասել եմ, ինչու եմ ես մեղադրյալի աթոռին, իրականում այստեղ այլ անձինք պետք է լինեն, և ես դատարանում էլ ասելու եմ այդ մասին»:
Դատական նիստին այսօր ներկայացել էին նաև գործով վկաները` Լուսինե Գյուլխասյանի հայրը և Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանը: Շինարար Վլադիսլավ Մանգասարյանը ևս եկել էր դատարան:
Նշենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը գտնում է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործը իրեն զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան է ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության
տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը: Մեղադրանքից էլ չգիտես ինչպես բացակայում է Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անունը, ում անունով գրանցվել է խաբված քաղաքացու բնակարանը: Այս մասին տեղեկանում ենք «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանություն» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.