Կառլեն Խաչատրյանը «Երիտասարդ Գիտնականների Աջակցության Ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարն է։ Ղեկավար մարմնի կազմում ընդգրկված է որպես Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ։
-Կառլեն, ներկայացրեք, խնդրեմ, ծրագրի իրականացման ընթացքը։
-ԵԳԱԾ-ի շրջանակներում գործունեության 4 հիմնական ուղղություն էինք նախանշել. 1) երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսավորում, 2) երիտասարդական գիտաժողովների, գիտական դպրոցների և այլ բնույթի գիտական միջոցառումների ֆինանսավորում, 3) երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն, և 4) երիտասարդ գիտնականներին գիտահետազոտական դրամաշնորհների տրամադրում։
1-ին ուղղությամբ մրցույթ է հայտարարվել և յուրաքանչյուր ամիս ամփոփում ենք տվյալ ամսվա արդյունքները, մինչ օրս 25 երիտասարդ գիտնական աջակցություն է ստացել մասնակցելու միջազգային տարաբնույթ գիտաժողովների:
2-րդ ուղղությամբ արդեն իսկ ֆինանսավորվել է 16 գիտաժողով կամ այլ տիպի գիտական միջոցառում: Դրանցից յուրաքանչյուրին մասնակցել է կամ մասնակցելու է միջինում շուրջ 50 երիտասարդ գիտնական(գիտաժողովների մի մասը նախատեսված է անցկացնել գարնանը):
3-րդ ուղղությամբ արդեն իսկ մրցույթը հայտարարված է, հունվարի 15-ը հայտերի ներկայացման վերջնաժամկետն էր: Սահմանված են 11 անվանակարգ` գիտության տարբեր ոլորտները ընդգրկող: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվելու է 3 դրամական մրցանակ` համապատասխանաբար, 400.000, 300.000 և 200.000 դրամ:
Մրցանակաբաշխությանը ստացել ենք ավելի քան 110 հայտ:
4-րդ ուղղությամբ էլ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ իրականացվում է ասպիրանտների աջակցության ծրագիր և ԳԱՏԱՀ-ի հետ համատեղ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ բնական և տեխնիկական գիտությունների ոլորտում:
-Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ է արդյոք իրեն կոնսնսուսի սկզբունքը։
-Ես մնում եմ իմ համոզմանը, որ կոնսենսուսի սկզբունքը բավականին բարդացնում և երկարացնում է որոշումների կայացման գործընթացը: Այդ մասին առիթ եմ ունեցել խոսել նաև ծրագրի մեկնարկի ժամանակ, երբ նոր էր կատրվել կոնսենսուսային սկզբունքով որոշումները կայացնելու առաջարկը: Բայց միաժամանակ, որպես ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ղեկավար մարմնի այն անդամներին, ովքեր հաճախ իրենց համոզմունքներից ինչ-որ չափով հետ են կանգնում և համաձայնում են մեծամասնության կարծիքին: Իհարկե, դա բավականին երկար տևող քննարկումների, հիմնավորումների և բանավեճերի արդյունքում է լինում…
-Ի՞նչ կասեք Ղեկավար մարմնի անդամների պարբերաբար փոփոխելու՝ ռոտացիայի սկզբունքի վերաբերյալ։
-Ռոտացիայի սկզբունքը, ըստ իս, պետք է կիրառել միայն ծայրահեղ դեպքում, երբ ղեկավար մարմնի անդամը ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարող շարունակել իր աշխատանքը Ծրագրում: Միանշանակ է, որ ռոտացիայի եղանակով ընդգրկված նոր անդամներից որոշակի ժամանակ է պահանջվում աշխատանքների մեջ լիարժեքորեն ներգրավվելու համար: Եվ դա օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված:
Չէ՞ որ ղեկավար մարմնի յուրաքանչյուր նիստ օրգանապես կապված է նախորդների հետ, դա մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է, ուստի աշխատանքների կեսից միացող անձիք միանգամից չեն կարող ինտեգրվել այդ պրոցեսին: Բացի դա, կարծում եմ, որ պատասխանատվության խնդիր էլ կա: 100 մլն-ի ծախսման արդյունավետության համար պետք է պատասխան տան կոնկրետ անձիք` ղեկավար մարմնի 9 անդամները: Ռոտացիայի պարբերաբար կիրառումը լուրջ պրոբլեմներ է ստեղծում այս առումով:
-Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի։
-Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականների խնդիրները շարունակելու են գտնվել մեր երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին որոշակի տեղաշարժեր նկատվում են այս ուղղությամբ, և երիտասարդ գիտնականների աջակցության այս ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո` ասվածի ապացույցն է: Երիտասարդ գիտնականների առջև ծառացած բազում խնդրներ կան, որոնց մի մասը փորձեցինք թեթևացնել այս ծրագրի շրջանակներում: Վերևում նկարագրված արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ խոսուն են:
Համենայն դեպս, ԵԳԱԾ ղեկավար մարմինը արել է առավելագույնը` նախանշված ծրագրերի մաքսիմալ արդյունավետությունն ապահովելու համար: Ուստի, վստահ եմ, որ ծրագիրը շարունակական է լինելու:
-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Նախագահի թեկնածու, գործող Նախագահ Ս.Ա. Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ է գտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։
— Շատ օրինաչափ եմ համարում, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրւմ անդրադարձ կա գիտության խնդիրներին, այդ թվում` առանձնահատուկ շեշտադրում՝ ուղղված երիտասարդ գիտնականներին: Սա ՀՀ Նախագահի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում գիտության ոլորտում իրականացված քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ակներև է, որ վերջին շրջանում պետական մակարդակով ուշադրություն է դարձվում գիտության հիմնախնդիրներին:
Բնականաբար, 100 մլն-ը, որ հատկացվել էր այս տարի, չի կարող երիտասարդ գիտնականների բոլոր խնդիրներին լուծում տալ: Միաժամանակ, պետք է հասկանալ նաև, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա երկարատև աշխատանք է պահանջում, ընդ որում, այստեղ անելիքներ ունենք բոլորս` ոչ միայն երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները, այլև մենք` երիտասարդ գիտնականներս:
Ինչ վերաբերվում է նրան, թե գումարը կավելանա թե ոչ` դժվարանում եմ ասել, բայց անշուշտ հույս ունեմ, որ կավելանա:
-Որո՞նք են ներկա պահին գիտական համակարգի ամենակարևոր խնդիրները։
-Գիտական համակարգի առաջնային խնդիրը նյութատեխնիկական բազայի մաշվածությունն է: Լուրջ խնդիր է նաև գիտնականների միջին տարիքի բարձրացումը: Ապա, երիտասարդ գիտնականն այսօր բազում սոցիալական խնդիրներ ունի չլուծված, իսկ «սոված փորով» որևէ արժեքավոր բան անելը, հատկապես, գիտությամբ զբաղվելը՝ անհնար է:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.