ԱԺ նախկին պատգամավորներից շատերը, դուրս մնալով «կնոպկա սեղմելու» դժվարին գործից, որոշել են զբաղվել նրանով, ինչով մինչ այդ էլ զբաղվել էին, ինչով զբաղված են նաև ներկայիս գրեթե բոլոր պատգամավորները՝ բիզնեսով:
Սակայն հետաքրքիր է, որ այս դեպքում զույգ են կազմել Ճոյտը` Հակոբ Հակոբյանը և «Լուսակերտ» թռչնաֆաբիրկայի նախկին սեփականատերը՝ Խաչիկ Մանուկյանը: Նրանք որոշել են այս անգամ զբաղվել շինարարությամբ և Մամիկոնյանց փողոցում 17 հարկանի շենք են կառուցում, որի տանիքում, ըստ տեղեկությունների, նախատեսված է ժամանցի կենտրոն և աստղադիտարան: Շենքը որոշված է շահագործման հանձնել 2013 թ.-ի վերջին:
Ինչն է հետաքրքիր. Խաչիկ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ Մհեր Բագրատյանը և Հարություն Փամբուկյանը ու էլի մեկը, որն ավելի ուշ դուրս մնաց խաղից, շատ մոտ ընկերներ են եղել դեռևս երկրի անկախացման սկզբից, երբ խորհրդային տարիների ամենահզոր գործարաններից մեկի՝ «Լամպերի» գործարանի սովորական աշխատողները, հավանաբար, հենց Մհերի վարչապետ եղբոր շնորհիվ դարձան միլիարդատերեր: Նրանց ընկերությունը շարունակվում է մինչ օրս, ու նաև բիզնես ծրագրերը հին ընկերները գրեթե միշտ կառուցել են միասին: Այս ֆոնի վրա, շատ հետաքրքիր է Խաչիկ Մանուկյանի և Հակոբ Հակոբյանի ներկայիս հիմնվող համատեղ բիզնեսը:
Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ Խաչիկ Մանուկյանը, որին կոպիտ ասած իշխանությունները «քցեցին», հեռանում է իր ընկերներից, թե՞ Ճոյտն է ընդունվել նրանց եռյակ՝ դառնալով «չորորդ հրացանակիրը»:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.