Qnet ընկերության մասին մեր հրապարակումն ավելի հիմնավոր դարձնելու համար դիմել էինք ոստիկանությանը՝ խնդրելով պարզաբանել նրանց գործունեության հետ կապված մանրամասներ: Qnet՝ ցանցային խարդախություն, թե՞ աղանդ | Arm Version
Ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի Qnet –ականներ սպառնալիքներ են հնչեցրել մեր հասցեին՝ խոստանալով գալ հաշվեհարդարի:
Սակայն այդպես էլ, ոչ ոք չեկավ, իսկ դրանից հետո տարօրինակ լռություն տիրեց:
Օրերս նրանք, կարծես, կրկին անհանգիստ էին ու կայքին նոր հղումներ են ուղարկել, հիշեցնելով, որ սպասում են ոստիկանության պատասխանի հրապարակմանը:
Տարօրինակ զուգադիպությամբ ոստիկանությունը դրանից 5 օր առաջ էր պատասխանել մեզ. արդյո՞ք կապ կա նրանց ու ոստիկանության միջև, գիտեի՞ն, որ արդեն ստացել ենք պատասխանը, ու անհանգիստ էին, կպարզենք առաջիկայում:
Իսկ մինչ այդ, մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության 6-րդ վարչությունում, որտեղից մենք ակնկալում էինք պատասախան, Qnet-ի հետ կապված ինչ- որ խառն են ու պատասխանը «Հայկական Վարկած»-ը ստացավ 28 օր հետո, արդարացի լինելու համար նշենք, որ հարցումն ուղարկվել է ամանօրյա տոներից առաջ՝ դեկտեմբերի 22-ին:
Այս թեման, իհարկե, դեռ շարունակելի է, սակայն ներկա պահին բավարարվենք՝ հրապարակելով ՀՀ Ոստիկանության մեզ ուղարկած պաշտոնական պատասխանը:
«Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության Հոնկոնգ քաղաքի օֆշորային գոտում գործող ներցանցային մարկետինգով զբաղվող «QNET» (նախկինում «QuestNet» և «GoldQuest») միջազգային կազմակերպության Հայաստանյան ցանցը ստեղծելու կապակցությամբ 2009 թ.-ի դեկտեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 2009 թ.-ի դեկտեմբերի 3-ին ձերբակալվել են թվով երկու քաղաքացիներ, իսկ 2009 թ.-ի դեկտեմբերի 5-ին վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու համար:
Մեղադրանքը դատարանում պաշտպանելու համար ապացույցների բավարար չլինելու պատճառով 2011 թ.-ի ապրիլի 1-ի համապատասխան որոշմամբ նշված քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:
Տեղեկացնում ենք նաև, որ 2011 թ. հունիս ամսից Հայաստանի Հանրապետությունում
«QNET» կազմակերպության ներկայացուցիչ է հանդիսանում «Միքս Թրեյդ» ՍՊ ընկերությունը, որի կողմից կատարված խարդախության կամ այլ հանցագործության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում դիմումներ չեն ստացվել և դեպքեր չեն արձանագրվել»:
Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք հարցը. տեղյակ է արդյո՞ք ոստիկանությունը այս կառույցի մասին: Խնդրում ենք պարզաբանել՝ ինչ -որ բան նախձեռնվո՞ւմ է նշված հարցով՝ հաշվի առնելով ստորև բերվող փաստերը. «Հարևան Թուքիայում 2010թ.-ին գործունեությունը սկսած 150 Qnet- ականներից 80-ը ձերբակալվել են: 2011թ.-ին Թուքիայում Qnet-ի գործունեության հետախուզում է հայտարարվել: Շրի Լանկայում հայտնաբերվել է Qnet-ի կողմից ապօրինի արտահատված 15 մլն ԱՄՆ դոլար և օրենքով սահմանվել է Qnet-ի ցանկացած հայտանաբերված ներկայացուցչի երեք տարի ազատազրկում: Սիրիայի Էկոնոմիկայի նախարարությունը 2009 թվականին միջոցներ է ձեռնարկել Qnet-ի լուծարմանը հասնելու նպատակով: Նեպալում 2003թ.-ին արգելել են Qnet-ի գործունեությունը և Նեպալի կենտրոնական բանկի արժութային գործարքների ղեկավար Կ. Բ. Մանադխարը հայտարարել է, որ նրանց գործունեությունը «100 %-անոց խարդախություն է»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.