Միացյալ Թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Այդ մասին իր բլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
«Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում»,- նշել է նա և հավելել. «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար»:
Ըստ դեսպանի, տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը:
«Արդյո՞ք սա տեղի կունենա: Կողքից հետևելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորև նշված երեք ոլորտներին:
Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի և մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:
Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:
Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներևլինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ:
Մենք իրոք անհամբերությամբ սպասում ենք ընտրարշավին և հուսով ենք, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլև գաղափարախոսությունների միջև»,- նշել է նա:
News.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.