«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քննարկվել և հաստատվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման նախարության լրատվական ծառայությունից:
Կազմակերպության 2012թ-ի փաստացի մուտքերը կազմել են 390 մլն դրամ`նախատեսված 423.5 մլն դրամի դիմաց, այսինքն թերակատարվել են 33.5 մլն դրամով։ Այնուամենայնիվ, 2011 թ. համեմատ եկամուտներն ավելացել են 63 մլն դրամով:
Անդրադարձ է եղել նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողի վարձակալության վարձավճարներից համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Նշվել է, որ 2012 թ-ին համայնքային բյուջեներ է փոխանցվել 39 մլն դրամ`նախորդ տարվա 19 մլն դրամի դիմաց, ներկայումս ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրեր ունի 18 համայնք:
Ա. Գևորգյանը նշել է, որ համայնքային բյուջե փոխանցվող գումարների արձանագրված աճի միտումը պետք է պահպանել և աշխատանքներ տանել դրանք ավելացնելու ուղղությամբ: Հանձնարարվեց խորհրդի հաստատմանը ներկայացնել իրավական առումով խնդիրներ չունեցող վերակնքման ենթակա պայմանագրերը:
Խորհուրդը քննարկել է նաև ՊՈԱԿ-ի 2013թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 450 մլն դրամ` նախորդ տարվա 423.5 մլն դրամի դիմաց: Որոշվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2013 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը հաստատել`համապատասխանեցնելով այն հունվարի 1-ից գործող եկամտային հարկի և նվազագույն աշխատավարձի դրույքաչափի մասին օրենսդրության պահանջներին: Որոշվել է նաև, որ ՊՈԱԿ-ի 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքներն առանձին կքննարկվեն խորհրդի նիստում:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.