Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները,
Նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն:
Նախարար Արմեն Աշոտյանը և ռեկտորների խորհրդի նախագահը խորհրդակցության ժամանակ զեկուցել են նաև նախագահի հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպման արդյունքում նախագահի հանձնարարությունների հիման վրա ոլորտում իրականացված աշխատանքները, որից հետո բուհերի ռեկտորները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
Ընդհանրական բնույթի խնդիրների շարքում բուհերի ռեկտորները նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կրթական օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հարցը:
Ռեկտորների համոզմամբ, դա թույլ կտա կրթական ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների և սուբյեկտների համար օրենսդրական դաշտը դարձնել միասնական և համընդհանուր՝ միաժամանակ մեկ օրենսգրքի մեջ միավորելով ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը:
Հարցը համակողմանիորեն քննարկելու նպատակով, Հանրապետության ղեկավարը հանձնարարել է ստեղծել փորձագիտական խումբ՝ օրենսդրական հարցերի քննարկումներին ներգրավվելով նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Հանդիպման մասնակիցները, բարձրագույն կրթական հաստատությունների առջև ծառացած կարևոր խնդիրների շարքում, առանձնացրել են մասնագիտական որակյալ կադրերի երիտասարդացման, գիտակրթական հաստատություններում սերնդափոխության խնդիրները և որոշ մասնագիտությունների գծով կադրերի պակասը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանք խոսել են նաև պետական բուհերի կարգավիճակի, որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական որոշ միջոցառումների իրականացման հնարավորությունների մասին:
Բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, ի լրումն խորհրդակցության ժամանակ նախագահի կողմից տրված հանձնարարականների, կամփոփվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.