2010 թվականի մայիսի 4-ից ի վեր «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։ Այս մասնին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների’ հարկային մարմնում գրանցումը և խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրված գործունեության իրականացմանը’ պատճառաբանելով, որ «Էլագրա» ՍՊԸ-ն պարտավոր է ապահովել օրենքով սահմանված պահանջները: Այնինչ «Էլագրա» ընկերությունը համապատասխանում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։
Այդուհանդերձ երկու տարի շարունակ «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտրային գործունեություն իրականացնել։ Ավելին, 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգում՝ կապված ՀՀ սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ։ Սակայն այդ փոփոխությունը ևս չէր կարող հիմք հանդիսանալ «Էլագրա» ՍՊԸ-ի գործունեությունը սահմանափակելու համար, քանի որ կառավարության որոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո։
Ուսումնասիրելով խնդիրը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.