ՀԱԿ-ի ներսում կրքերը գնալով թեժանում են: Լարվել են ՀԱԿ համակարգող, Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Մակեյանը պատրաստվում է չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ներկայացնել ՀԱԿ քաղխորհրդի ձևավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ, որը ենթադրում է նաև Լ. Զուրաբյանի իմփիչմենթը: Նման մի նախաձեռնությամբ Մակեյանը հանդես է եկել նաև դեկտեմբերի վերջին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի՝ ԺՀԿ աղբյուրները, Մակեյանը թե՛ նախորդ, թե՛ այս անգամ մնացել է մենակ, հենց իր կուսակցությունում այդ առաջարկին դեմ են եղել: Մակեյանը Զուրաբյանի դեմ իր ծրագրածը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել. նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՀԱԿ քաղխորհրդին է ներկայացրել ՀԱԿ առողջացմանն ուղղված փաստաթուղթ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ-ում առկա խնդիրների պատճառը ևս փողն է, ավելի շուտ՝ դրա ոչ ճիշտ բաշխումը կամ տնօրինումը: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մակեյանի և Զուրաբյանի հարաբերությունները լարվել են 2012թ. Աժ ընտրությունների ընթացքում, երբ Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում առաջադրված Մակեյանը Զուրաբյանից ընտրարշավի համար խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում: Սակայն Զուրաբյանը մերժել է՝ասելով, որ իրենք գումարը բոլոր թեկնածուների միջև բաշխել են հավասար և ավելին անելու հնարավորություն չունեն: Նրանց զրույցն ավարտվել է վիճաբանությամբ, և այս ամիսների ընթացքում նրանց հարաբերությունները գնալով վատացել են, քանի որ Զուրաբյանը ՀԱԿ-ում իրեն մշտապես պահում է Լևոն Տեր-Պետրոսյանի պես:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել կողմերից, սակայն ոչ Զուրաբյանը, ոչ էլ Մակեյանը չպատասխանեցին հեռախոսազանգերին:
Ժողովուրդ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.