Հարգանքի են արժանի բոլոր մարդիկ, ովքեր փորձում են զբաղվել քաղաքականությամբ: Ի վերջո, դա նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պատրաստ է լինել ուշադրության կենտրոնում, ինչը մի կողմից` զուցեև հաճելի է, բայց միաժամանակ նաև ենթադրում է հարվածներ ընդունելու, քննադատվելու, «դաղվելու» տհաճություններ: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ հին և նոր քաղաքական գործիչներին՝ քիչ թե շատ սթափ գնահատել սեփական նշանակությունը և ազդեցությունը:
Օրինակ` երբ գործիչն ասում է, որ նա «Ժամանակի էությունը» սոցիալիստական շարժման առաջնորդն է, մեր իրողությունները չիմացող մարդը կարող է ենթադրել, որ դա հազարավոր մարդկանց միավորող նույնիսկ ոչ թե կուսակցություն է, այլ մի հզոր շարժում, որի լիդերները եթե ոչ այսօր, ապա վաղը կգան իշխանության, և շուտով Նժդեհի ցիտատների փոխարեն մենք ստիպված կլինենք լսել ցիտատների Ստալինից: Իրականում ժամանակի քությունը հասկացող հոծ զանգվածներ, որքան հասկանում եմ, չկան, և «մենք, շարժումը» արտահայտությունը խիստ չափազանցություն է: Ընդհանրապես ես կզգուշանայի քաղաքական տեքստերում դերանուններ օգտագործելիս: Ինձ թվում է` ծայրահեղ լկտիություն է, երբ գործիչն ասում է` «մենք, հայ ժողովուրդը», կամ նույնիսկ` «մենք` Հայաստանի քաղաքացիներս»: Բայց երբ նույնիսկ ասվում է` «մեր կուսակցությունը որոշեց», «մենք սատարում ենք», «երեկ տեղի է ունեցել մեր կուսակցություն վարչության [շտաբի] նիստը, որը քննարկեց…», դա էլ է շատ հաճախ խաբեություն, որովհետև այդ կուսակցությունները սովորաբար տեղավորվում են մի «Զապորոժեցի» մեջ, և ոչ մի վարչություն էլ իրականում գոյություն չունի: Մանավանդ զավեշտական է, երբ տվյալ անձնավորությունը «համեստորեն» ասում է` «մեզ մոտ որոշումները կոլեգիալ են ընդունվում, և իմ կուսակցության անդամները նպատակահարմար գտան, խնդրեցին ու պահանջեցին, որ ես առաջադրվեմ (կամ` չառաջադրվեմ) նախագահի պաշտոնում»: Երբ խնդրում ես թվարկել այդ «կուսակցության անդամներին», 3-4 ազգանունից բացի` այդ «համազգային խնդրանքի» առարկան չի կարողանում նշել: Իմ կարծիքով` «մենք» դերանունը կարող են օգտագործել մի քանի կուսակցություններ, այդ թվում` ՀՀԿ-ն [որի «հզորությունը» 90 տոկոսով հիմնված է տնտեսական և վարչական լծակների վրա], ՀՀՇ-ն, որտեղ 98 թվականից հետո մնացին միայն գաղափարի մարդիկ, Դաշնակցությունը և էլի մի քանիսը: Մնացածների «շարքերը», «վարչությունները», «համագումարները» ֆիկցիա են:
Դերանունների շարքից է նաև այն ֆենոմենը, երբ գործիչն իր մասին խոսում է երրորդ դեմքով: Դա անհամեստության ամենաբարձր աստիճանն է: Այսինքն` ես խոսում և գործում եմ ոչ թե որպես Պարույր Հայրիկյան կամ Արտաշես Գեղամյան` մսից և արյունից բաղկացած մահկանացու, այլ որպես ինձնից դուրս գտնվող ինչ-որ բարձրագույն և գերբնական ուժերի էմանացիա [մարմնավորում]: Ամենահեշտը մարդը հավատում է այն հեքիաթներին, որոնք ինքն իր մասին հյուսում է:
Առավոտ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 12:10
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.