ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:
3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով մեղադրյաները 18-ն են /2-ը` հետախուզվող/, որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2012 թ. դեկտեմբերի 26-ին քրեական գործով ավարտվել է հետևյալ անձանց վերաբերյալ քրեական գործի մասը.
— Վազգեն Խաչիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,
— Աշոտ Աբրահամյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Հովհաննես Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Վիգեն Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Վահագն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Բագրատ Մուրադյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
— Արմեն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
— Սամվել Էլբակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Արթուր Սուքիասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Համլետ Մարտիրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Հրանուշ Դանիելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով,
— Հովհաննես Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով,
— Սարգիս Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:
Նշված անձանց վերաբերյալ քրեական գործի մասն առանձնացվել է առանձին վարույթում: Նրանց և նրանց պաշտպաններին 2012 թ. դեկտեմբերի 27-ին հայտնվել է նախաքննության ավարտի մասին:
Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար մեղադրյալներն ու նրանց պաշտպանները խնդրել են տրամադրելու գործի նյութերի պատճեները:
Նախաքննությունը շարունակվում է:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.