Ամանորի գիշերը միշտ էլ լի է անակնկալներով` ոմանց համար լավ, ոմանց համար վատ. այս տարի այն խաղաղ չի անցել նաև Սևանի «Ախթամար» համալիրում:
Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ տեղի ունեցած միջադեպը, որին խառնված են մի շարք բարձրաստիճան անձիք, փորձում են «ջրել»:
Ախթամարում՝ 31- ի գիշերը, տոնական տրամադրությունը վերածվել է մղձավանջի, երբ ներկաներից մեկը, որն, ի դեպ, Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է, հարբել է ու մոռացել, թե՝ որտեղ է գտնվում:
Ալրաղացի Լյովի օբյեկտում՝ նրա մոր ներկայությամբ, հայհոյանքները «6 –ի» աշխատակցին չի ներվել: Երիտասարդին դուրս են բերել երեկույթից ու դաժան ծեծի ենթարկել, որից հետո վերջինս փորձել է իր մեքենայով հեռանալ դեպքի վայրից, սակայն ծեծի ազդեցությունը, թե մեկ այլ պատճառ, ոստիկանին ստիպել է մոլորվել ձների մեջ. նրան ճանապարհին «գտել են» Սևանի ոստիկանները և տարել բաժանմունք:
Այստեղ 6-ի աշխատակիցը, մեզ հասած տեղեկությամբ, իր բողոքում, ամենայն մանրամասնությամբ, նկարագրել է իր հետ կատարվածը:
Ի դեպ, ծեծված ոստիկանը լուրջ ազգակցական կապեր ունի, ուստի չի վախեցել պատմել կատարվածը, կամ էլ նա գիտակցել է, որ այդքանից հետո դժվար թե մնա իր տեղում և որոշել է գնալ մինչև վերջ, ու, ըստ լուրերի, նրան` դիմումը հետ վերցնել համոզելու փորձերն արդյունք չեն տվել:
Ասում են, շատ վատ դրության մեջ է հայտնվել Աղթամարի սեփականատերը՝ Ալրաղացի Լյովը, որի անունը, նման միջադեպերի առումով, հազիվ էր իջել լուրերի առաջին հորիզոնականից:
Մեր ունեցած տեղեկությամբ, սկզբում ձերբակալվել է Ալրաղացի Լյովի տղաներից միայն մեկ անձ, որը սակայն չի կալանավորվել: Սրանից կարելի է ենթադրել, որ հանցագործությունը, եթե իհարկե գրանցվել է, որակվել է ծեծ և ոչ թե խուլիգանություն` կատարված մի խումբ անձանց կողմից:
Արդյո՞ք միջադեպը հարթելու նախնական պայմանավորվածություն է եղել. կա երկու վարկած. 1-ին՝ Լյովիկի տղաները ոստիկան ծեծելու համար չեն պատժվում, ծեծվածը բողոքը հետ է վերցնում և դրա դիմաց ոստիկանին անհարիր վարքի պատճառով չի ազատվում աշխատանքից, 2-րդ՝ այնուամենայնիվ, ոստիկանն իր պատիվն ավելի բարձր է դասում ու աշխատանքը կորցնելով հանդերձ, գնում մինչև վերջ:
Վաղը «Հայկական Վարկած»-ը կփորձի պաշտոնական պատասխան ստանալ Ոստիկանությունից, թե այս վարկածներից, որն է ավելի ընդունելի եղել, ի սկզբանե, հավանական համարելով առաջինը, որն ավելի մոտ է մեր իրականությանը, ասել է թե՝ վարկած, որն ավելի հայկական է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.