Այսօր՝ հունվարի 7-ին, Ապարանի բժշկական կենտրոնում բարեհաջող ծննդաբերություն է ունեցել երեկ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի և Ապարանի բժշկական կենտրոնի ու կնոջ հարազատների կողմից Նիգավան գյուղից Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված Գյուլնարա Պետրոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ապարանի հիվանդանոցում ծնվել է Գ. Պետրոսյանի առաջնեկը: Ֆոտոլրագրողը զրուցել է Ապարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հայկ Շմավոնյանի հետ, ով հայտնել է, որ ծնվել է տղա երեխա (քաշը` 3.5 կգ), և մայրն ու երեխան գտնվում են լավ վիճակում: Երեխայի անունը դրել են Սամվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի տներից մեկում երիտասարդ կինը ծննդաբերում է, և շտապօգնության բրիգադը ճանապարհի մերկասառույցի և անանցանելիության պատճառով չի կարողանում մտնել գյուղ:
Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները ամենագնացով կարողացել էին մեծ դժվարությամբ անցնել անանցանելի ճանապարհը, ու հղի վիճակում գտնվող 19-ամյա Գյուլնարա Պետրոսյանին հարազատների հետ գյուղից տեղափոխել են Երևան-Ապարան մայրուղի, որտեղից էլ շտապօգնության բրիգադը աղջկան տեղափոխել էր Ապարանի հիվանդանոց:
Գ. Շամշյանը հաղորդմամբ ամենագնացը թաղվել էր ձյան մեջ և չէր կարողանում առաջ շարժվել, իսկ հրշեջ փրկարարները հղի կնոջը շուրջ 2 կմ տեղափոխել են պատգարակով:
Գ. Շամշյանը նաև հայտնում էր, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակից» մինչ Նիգավան ճանապարհը մաքրված չէր ձյան շերտից, ինչի հետևանքով դժվարանում էր մեքենաների երթևեկությունը:
shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.