Մհեր Սեդրակյանի նամակը Ձմեռ պապիկին.
Ձմեռ պապ՝ ախպերս, ես քեզ չեմ հավատում: Ու քանի որ չեմ հավատում, դրա համար էլ չեմ փոխվում: Բայց վսյո ժե, ախպերս, ուզում եմ մի բան խնդրեմ էս Նոր տարվա բերան, որ կատարես դունչդ չեմ պոկի: Երեխա վախտ, Թոխմախ սաղ Զեյնաբ Խանլարովա էին սիրում, մենակ ես էն ուզբեկական Յալլան էին սիրում: Ուզում եմ էս աշխարհի վերջի մոմենտով էլի էդ Յալլան լսեմ: Որ խնդրանքս կատարես, մյուս անգամ իմ ընտրատարածքից քեզ եմ դեպուտատ սարքելու:
Հարգանքներով ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Թ. Սեդրակյան
Վարդան Օսկանյանի նամակը Ձմեռ պապիկին.
Հարգելի Սանթա Կլաուս: Խնդրում եմ, որ գոնե մույս տարի կատարվի իմ որևե ցանկությունը, որովհետև այս տարի ոչ մեկը չկատարվեց: Ու խնդրում եմ ճիշտ գրանցեք իմ խնդրանքները: Օրինակ, անցյալ տարի ես լվացքի մեքենան ուզել է կնոջս համար, բայց դու ինձ էին բերել: Էլ չեմ խոսում youtube մասին: Ես խնդրել էի մենակ Զուրաբյանի հատվածը դնես: Իսկ դու համ իմն էիր դրել, համ իրենը:
Կանխավ շնորհակալ եմ ԲՀԿ 2-րդ համար Վարդան Օսկանյան
Հրանտ Բագրատյանի նամակը Ձմեռ պապիկին.
Հարգելի պապիկ: Կողմնորոշվի եթե դու չես դնում քո թեկնածությունը, ես՝ դնում եմ: Էն կոնգրեսին էլ ասա, որ լրիվ գծից ընկել են: Չնայած էլ գիծ են թողել որ: Սաղ տրամվայի գծերը ծախեցին պարսիկներին, թողեցին միայն երթուղայինները: Գալուստի աչքը լույս: Հա մեկ էլ չմոռանամ, մյուս տարի ինձ մի քանի բլոկ Մալբորո ուղարկի, վարչապետությունից հետո կարոտել եմ: Պապի ես իմ ասած ասեցի, մնացածը դու գիտես:
Հրանտ Բագրատյան (քիչ էր մնում գրեի ՏԱԲԱԿՈ)
Արտաշես Գեղամյանի նամակը Ձմեռ պապիկին.
Մեծարգո Ձմեռ պապիկ: Կլինի, որ այս տարի ես չառաջադրվեմ թեկնածու, բայց 300.000 դու նորից տաս:
С уважением Арташес Мамиконович Гехамян
Տիգրան Ուրիխանյանի նամակը.
Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը, վիզ 1000000 փող ա պետք:
Հարգանքներով առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը.
Բարև, պարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնուն է խոսք տաս, թե չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միասին այսբերգներ ենք շարժելու: Մնացածը կգրեմ mail-ով:
Հարգանքներով Րաֆֆի@Հովհաննիսյան. am
Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը.
Բարև Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ «12 ամիս» հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերվում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի կուղարկեմ>:
ՀՀ հիմնադիր պապիկ Լևոն Տեր-Պետրոսյան
Սամվել Ալեքսանյանի նամակը.
Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ «Կերֆուր» սուպերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ Երևանը city-ից կվերածվի village-ի, ոււ իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան:
Հարգանքներով Տիրի Սամվել Ալեքսանյան
Արթուր Բաղդասարյանի նամակը.
Հարգելի Ձմեռ պապիկ, խնդրում եմ, պարզապես աղաչում եմ, Արմեն Երիցյանին այս տարի մի քիչ թեթև քաշի հեռախոս բեր: Ու մեկ էլ այդ անաղուհաց ընդդիմությանն ու լրագրողներին հասկացրու, որ ոչ թե ԱԽՔ է, այլ ԱԱԽՔ:
Բարոյական հարգանքներով Արթուր Բաղդասարյան
Միքայել Մելքումյանի նամակը.
Ձմեռ պապ, դու հենց ինձ տենաս միանգամից կճանաչես: Դրա համար խնդրում եմ, որ Նոր տարում ինձ վերջապես մի հատ բրոկեր բերես: Հոգնելե եմ, ճղվում եմ: Ինչքան կարելի է միաժամանակ աշխատել Կոմիտասում, Քոչարում, Ցիտադելի դեմը, տնտեսագիտական համալսարանում և Ազգային Ժողովում:
Հարգանքներով, ղարաբաղցի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյան
Ռուբեն Թովմասյանի նամակը.
Բարև Լենին պապիկ: Էս ախմախները մինչև հիմա ձմեռ պապիկին են հավատում: Խնդրում եմ Քեզ մի երկու հատ կոմունիստ ուղղարկի մեզ: Հա մի երկու կոպեկ էլ փող, որ գրասենյակի վարձերը կարողանանք փակել
Հարգանքներով, ՀԿԿ առաջին քառտուղար Ռուբեն Թովմասյան
Տարոն Մարգարյանի նամակը.
Մեծարգո Ձմեռ պապիկ: Ինչ ուզում ես բեր, բայց էլ ձյուն չբերես:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Ստյոպա Սաֆարյանի նամակը.
Հարգելի Ձմեռ պապ, ինչքան կարաս շատ ձյուն բեր, որպեսզի հասկանան, որ պարտադիր չէ «Ժառանգությունը» աներձագին թողնել:
Քեզ միշտ համատարիմ Ստյոպա Սաֆարյան
Սամվել Բալասանյանի նամակը.
Ձմեռ պապ: Բարև: Խնդրում եմ էս տարի մի հատ նոր Ճակադ բերես ընձի: Էնքան եմ գրել-ջնջել հինը արդեն մաշվելա: Որ մի հատ էլ ջնջեմ, կծակվի: Իսկ առջևում դեռ շատ կուսակցություններ և անելիքներ կան: Պայմանավորվեցի՞նք Ձմեռ պապ՝ ճակատը քեզանից, պիվեն՝ ինձանից:
Գյումրվա հարգանքներով՝ Սամվել Բալասանյան
Գագիկ Ծառուկյանի նամակը.
Բարև ժողովուրդ ջան, Ձմեռ պապ: Ձմեռ պապ, գիտես, որ Գագիկ Ծառուկյանին ոչ մի բան պետք չի, Գագիկ Ծառուկայնն ամեն ինչ ունի: Ընենց որ ասա, ինչ ա քեզ պետք, իմ բարեգործական հիմադրամից կուղարկեն: Իսկ քեզանից մի բան եմ ուզում, նենց արա, որ ֆուտբոլն ու շախմատը վերանան:
Հարգանքներով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյան
Խաչիկ Ասրյանի նամակը.
Ախթունգ, ախթունգ Ձմեռ պապ: Էն տաս սպորտսմենի մոմենտով, ոնց որ կպելա: Կարողա էս ջահելին հանեն, ես դառնամ նախարար: Շնորհակալություն, բայց մի հատ նոր խնդրանք ունեմ: Այնպես արա, որ Հայաստանի զինանշանի վրա առյուծի փոխարեն, երկու արծիվ լինի:
Կանխավ շնորհակալ եմ, սյունյաց փոխնախարար Խաչիկ Ասրյան
Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ նամակը.
Ձմեռ պապ, դու քանի՞ տարեկան ես:
Վլադիմիր Գասպարյանի նամակը.
Բարև Ձմեռ պապ: Չա-չա-չա: Ձմեռ պապ, այնպես արա, որ այս տարի ոստիկանը չլինի միլիցա-պեպելնիցա, այլ գնա Նիցցա և ուտի պիցցա: Չուտի մարդու միս: Ամեն:
ՀՀ Ոստականապետ Վլադիմիր Գասպարյան
Հովիկ Աբրահամյանի նամակը.
Բարև Ձմեռ պապիկիչ: Մենք իրարից միայն մի բանով ենք տարբերվում՝ Դու գարնան սկզբին գնում ես, հետո աշնան վերջին գալիս, իսկ ես աշնան վերջին գնում եմ, հետո գարնանը գալիս: Հա ու մի խնդրանք. այնպես արա, որ այս տարի ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բարիշեն: Թե չէ գիտես էլի…
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արգամի Աբրահամյան
Տիգրան Սարգսյանի նամակը.
Հարգելի Ձմեռ պապ: Բացատրեք խնդրեմ, թե ինչպես եք Դուք Լապլանդիայից հասել Հայաստան: Չէ որ Լապլանդիան ու Հայաստանը ընդհանուր սահման չունեն: Թեև ըստ Համաշխարհային բանկի Doing Business-2012 տարեկան զեկույցի Հայաստանը Ձմեռ պապիկների քանակով բարելավել է իր ցուցանիշը 16 կետով և այժմ զբաղեցնում է 34-րդ տեղը աշխարհում: Խնդրանքս մեկն է՝ այնպես արա որ այս տարի մեր բոլոր Ձմեռ պապիկները դուրս գան օլիգոպոլիաներից և մենք այլևս պրոբլեմ չենք ունենա:
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան
Սերգո Կարապետյանի նամակը.
Ձմեռ պապ: Օրհնվի էն սհաթը, որ քո ոտը կպավ հայոց դաշտերին: Էդ սհահից ի վեր, ես դարձա տարվա անփոփոխ նախարար: Հա մեկ էլ ինչ գործ ունի մեզ մոտ սիբիրախտը: Մի հատ ազգային հիվանդություն չկա, օրինակ՝ սիսիանախտ: Համ սիբիրից ցուրտ ա, համ հայրենասիրական ա:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյան
Արամ Հարությունյանի նամակը.
Բարև Ձմեռ պապ: Այս տարի ես գրել-կարդալ սովորեցի և իմացա, որ Ռոստովի համալսարանի ինիստուտ կա: Հետո իմացա, որ Խոսրովի անտառում որս անել չի կարելի: Բայց չհասկացա, թե ինչու չի կարելի: Խնդրում եմ ինձ մի հատ տոնածառ բեր ու մի հատ բուլկի: Մերսի:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.