1978-ին ամերիկացի պայծառատես Նենսի Էյն Թեյփը զարմանալի հայտնագործություն արեց. Ինչպես գիտենք սովորական երեխաների բիոդաշտը ոսկեգույն է, իսկ նա բացահայտեց նոր` կապտա-մանուշակագույն բիոդաշտով երեխային, որին նկարիչները իրենց ներկապնակի գույնով կանվանեին ինդիգո: Ավելի ուշ այդ դեպքերը դադարեցին արտասովոր լինել, ու տարեց տարի ինդիգո երեխաների թիվն ավելացավ: Նրանց բնորոշ են բնավորության որոշակի հատկություններ. հոգևոր ու աշխարհիկ բարձր գիտելիքների մեծ պաշար, որի ծագումն անհայտ է:
90-ականներին հոգեբանները սկսեցին խորապես ուսումնասիրել այս երեխաների վարքը, քանի որ նրանց հաճախ էին դիմում անկառավարելի, գերակտիվ երեխաների ծնողները, որոնց դաստիարակության դեպքում սովորական մեթոդները չէին գործում: Նրանք փորձեցին օգնել իրենց հաճախորդներին ու հասկացան, որ դա այնքան էլ հեշտ չէ:
Աշխարհը նոր երևույթի առջև էր կանգնել: Այսօր գիտնականներից շատերը կարծում են, որ այդ երեխաների ԴՆԹ-ն նույնիսկ այլ կառուցվածք ունի, և այդ երեխաները ոչ ավելի, ոչ պակաս առաքյալներ են` ուղարկված փրկելու աշխարհը:
Բրիտանական կղզիներում նրանց անվանում են «հազարամյակի երեխաներ», իսկ Ռուսաստանում`«լույսի երեխաներ», ավելի հաճախ՝ նրանց անվանում են ինդիգո:
Մասնագետների խոսքով` այդ երեխաները զգալիորեն տարբերվում են հասակակիցներից: Նրանք ստեղծագործողեն, օժտված են բարձր ինտելեկտով, վճռական են ու հաստատակամ: Նրանք միշտ տեսնում են ավելի արդյունավետ ուղիներ ու միջոցներ, սակայն շրջապատը նրանց վարքը ընդունում է որպես շեղում, օրինաչափությունից դուրս:
Նախկին ու փորձված դաստիարակության միջոցներն այս երեխաների դեպքում չեն գործում: Նրանց ամենևին էլ հնարավոր չէ խիստ ու ավանդական պատժամիջոցներով, սպառնալիքով ու նվաստացմամբ դաստիարակել: Նրանք հայացքների իրենց համակարգն ունեն, որն արտաքին ազդակների պարզապես չի ենթարկվում: Այս երեխաների հայացքների վրա ինչ-որ կերպ ազդելու փորձերը կարող են հանգեցնել ագրեսիվության կամ էլ, լավագույն դեպքում, ներփակման:
Ի տարբերություն սովորական երեխաների, այս երեխաները բացարձակ հեղինակություններ չունեն: Նրանք կարիք չունեն բացատրելու իրենց արարքները: Ընդ որում, միշտ էլ ճիշտ որոշումներ են կայացնում` հենվելով սոսկ ինտուիցիայի վրա:
Այս ամենի հետ ինդիգո երեխաները կապվածություն են ունենում բույսերի, կենդանիների հետ, պարզապես սիրահարված են բնությանը: Նրանց մեջ սրտացավության զգացումը խիստ արտահայտված է, և մտերիմների անկեղծ սիրո կարիքն ունեն: Մեծ ուշադրության կարիք են զգում, փնտրում են իսկական ու ամուր բարեկամություն: Նրանք բնավ եսասեր չեն, ուստի այրվում են աշխարհին ինչ-որ մեծ գործով օգնելու ցանկությամբ: Նաև չշփվող տպավորություն են թողնում, եթե հայտնվում են ոչ իրենց նմանների շրջապատում:
Նրանք բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, անկախ ու հպարտ: Դեռահասության տարիներին ենթակա են դեպրեսիաների: Նրանք ունակ են դաժան արարքների, եթե դեմ են առնում անտարբերության: Տանել չեն կարողանում, երբ իրենց ստիպում են անել այս կամ այն բանը՝ պատճառաբանելով, թե «բոլորն այդպես են անում»:
Նրանք ոչ ոքի նման չեն. իմաստուն, նրբազգաց ու զարմանալի հոգեբաններեն`անկառավարելի, ազատատենչ, հսկողության չենթարկվող, մի խոսքով` ինդիգո:
Ցավոք չկան որոշակի միջոցներ պարզելու համար, երեխան ինդիգո է, թե պարզապես խառնվածքի տիպով է համընկնում նման մարդկանց: Սակայն, անհրաժեշտության դեպքում դա կարելի է պարզել ԴՆԹ-ի կառուցվածքի միջոցով, ինչը գիտնականների հավաստմամբ, նրանց մոտ տարբերվում է մյուսներից:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.