ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած և դեռևս ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած անձանց համար սահմանել ՀՀ առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Այսպիսով, վերը նշված պահանջներին համապատասխանող քաղաքացին ՀՀ ոստիկանության ԱՎՎ տրված պաշտոնական ծանուցագրով կարող է ժամանել Հայաստան, սահմանային անցման կետում համադրել իր անձնագրային տվյալները և առանց վիզայի մուտք գործել երկիր։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու դրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ է համացանցի միջոցով։ Նաև առաջարկվում է քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկումը մինչև մեկ տարվա փոխարեն սահմանել մինչև վեց ամիս, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ իրացման հիմք։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը սահմանել է`
— ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը,
— թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը և վերապատրաստման ենթակա թիկնապահների և պահնորդների վերաբերյալ ներկայացվող հայտի ձևը,
— թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը,
— անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը և ձևը։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը փրկարարական ծառայողների համար նախկինում նախատեսված մի քանիսի փոխարեն սահմանել է երկու տեսակի համազգեստ, ուսանշանները համապատասխանեցրել ՀԱՊԿ անդամ երկրների, այլ երկրների նման ծառայությունների կոչումների համար սահմանված ուսադիրներին։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.