Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ նշված ժամանակից սահմանված է բացառություն, և Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ Ամանորի տոնի կազմակերպումը սահմանափակելը չէ, սակայն հորդորում է խստիվ պահպանել օրենքի պահանջը և զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց:
Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման և ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի և օրինականության պահպանումը:
ՀՀ ոստիկանություն
- 19:26Ըստ թուրքական NTV-ի՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
- 15:10Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
- 14:10Երկրին է մոտենում 300-800 մետր տրամագծով աստերոիդ․ վտանգավո՞ր է այն Երկրի համար
- 13:10Արդյո՞ք սա կանաչ լույս է ագրեսիայի համար․ Արտակ Բեգլարյան
- 12:10Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ
- 11:10«Խաղաղության պայմանագրի» իրագործման անվտանգության երաշխավոր երկիրի դերն ստանձնելու պատրաստակամություն հայտնել են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն և թե՛ ՌԴ-ն
- 15:10Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- 14:10Փաշինյանը ոչ մի անվտանգային երաշխիք ՀՀ-ի համար չի կարողանում ստանալ․ Բենիամին Մաթևոսյան
- 13:10Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար չէ, պառակտելու համար է
- 12:10Էրդողանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.