Դե ինչ, անցնող շաբաթը լի էր իրադարձություններով. երեք քաղաքական ուժերի համագումար, սակայն, կանխատեսելի գործընթացներով:
Միանգամից ասենք, որ «Ժառանգություն» կուսակցության, թող ներվի ասել, ոչ ներկայանալի համագումարն ամենից շատ քննարկվում է իշխող կուսակցության ներսում:
Մինչ կհասնենք իշխանական շրջանակների կողմից տրվող գնահատականներին՝ ընդ որում ճշմարտությունից ոչ հեռու, նախ ասենք, որ ժառանգականներն իրենք, իրականում, շատ դժգոհ ու սրտնեղած են տեղի ունեցած համագումարի մասով, նրանց կարծիքով, այն շատ ավելի վատ մթնոլորտում է անցել, քան կարող էին ակնկալել:
Պատճառներից մեկը հրավիրյալ պատվիրակների ու քաղաքական որոշ՝ հատկապես իշխող կուսակցության դեմքերի բացակայւությունն էր, ինչը նշանակում է, որ «Ժառանգությունը» դժվար թե առաջիկայում լավ օրեր ապրի: Բանն այն է, որ ինչպես ՀԱԿ-ն ու իրենց ընդդիամդիր ու այլընտրանք համարող ուժերը ամբողջովին մեջ-մեջ են եղել, «Ժառանգությունն» էլ, իր ունեցած-չունեցած մի քանի դեմքով և անգլիական ու ամերիկյան ծագման որոշ այրերով, այժմ լուրջ տարաձայնությունների գիրկն է ընկել, քանի որ միասնականություն ասվածը, այս խմբի դեպքում, այլևս վերացել է, իսկ օրերս տեղի ունեցած համագումարից հետո՝ առավել ևս:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանի ժառանգները, համագումարից անմիջապես հետո, հավաքվել են իրենց համար կռվատեղի դարձած հարազատ կուսակցության գրասենյակում ու, տեղացած փոխադարձ մեղադրանքների մակարդակով, փորձել են պարզել, թե ինչու նրանք չարժանացան մյուս քաղաքական թիմերի ուշադրությանն ու ինչու ՕԵԿ-ի նման՝ մի թուլափայ «մեսիջներ» էլ իրենց կողմը չեկան:
Ասում են, հատկապես թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ու Արմեն Մարտիրոսյանի միջև, որոնց փորձել է հանդարտացնել Ստյոպա Սաֆարյանը, սակայն Ստյոպայի փորձը, ասում են, «աչքի տեղը ունքն է հանել»:
Ինչևէ, ժառանգական տիկնանց հորդորներից հետո միայն բանավիճող կողմերը փոքր-ինչ հանդարտվել են ու որոշել են հետայսու, մեկը-մյուսի վրա «բոչկա» գլորելու փոխարեն, փորձեն ազնիվ գտնվել՝ ժամանակ առ ժամանակ փոփոխվող քաղաքական «պապաների» հետ կապված, որպեսզի կարևորագույն պահերին կողմնորոշվեն, թե՝ ով է իրենց ուզողն ու չուզողը: Թեպետ «Ժառանգությունն», այս հարցում, զուր ճիգեր է գործադրում, քանի որ նրանց գնացքը գնացել է դեռևս 2008-ի ընտրությունների ժամանակ, երբ իրենց ներկայացուցիչներին մեկ առ մեկ «վերբովկա» արեցին իրենց դիրքերում ամուր կանգնած իշխանավորները, որոնց դուդուկի տակ էլ այսօր անգլո-ամերիկյան հովերով եկած ժառանգները փորձում են պարել ու կանգուն մնալ:
Չնայած, մեծ հարց է, թե 2013-ից հետո, ինչ է լինելու այս կուսակցության հետ, որին իշխանությունները հաստատ առաջիկա տարիներին ամբողջությամբ հալումաշ կանեն ու կուղարկեն ճիշտ և ճիշտ պահանջված հասցեով:
ՕԵԿ-ի ու նրա հերթական օսլայման արարողության մասին
Անկեղծ ասած, եթե ժառանգների արարքների ու նրանց տված ալեֆրանգի խաղերին որևէ անուն, կամ պատճառաբանություն կարելի է մոգոնել ու դրանով մխիթարվել, ապա ՕԵԿ-ի դեպքում, այդ մխիթարանքն էլ չկա, քանի որ այս ուժը վաղուց, շատ վաղուց կորցրել է իր պիտանելության ժամկետը: Բայց դե, որ մեր իշխանությունները որևէ՝ թեկուզ անպետք բանից էլ չեն հրաժարվում, դրանում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչևէ, Ժառանգության համագումարի դրամատիկ իրադարձությունների բացն իր հերթին լրացնելու եկավ Սերժ Սարգսյանի երդվյալ ատենակալ Արթուր Բաղդասարյանին պատկանող կուսակցության համագումարը, որն ընդամենը երդման արարողության կրկնություն ու «օճառման» սովորական մի գործընթաց էր, ինչին տարիներ ի վեր վարժվել է ՕԵԿ-ը: Թեպետ, այս անգամ ՕԵԿ-ի «օճառները», կարծես թե, ավելի որակյալ են, քանի որ այն օգտագործելուց հետո, կուսակցությունն ընկել է լրիվ իր տեղը:
Իրականում, երկրի բարձրագույն էլիտայի առաջ, ՕԵԿ-ն ու նրա ծանրագույն հրետանիներ`Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանն ու, վերջապես, Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանին խոստովանեցին, որ իրենց պապան Սերժ Սարգսյանն է ու հենց «պապայի արև» էլ երդվեցին, որ իրենք օրվա 24 ժամը պատրաստ են զոհաբերել հանուն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի:
Սակայն ինչքան էլ որ ՕԵԿ-ականները իրենց մասկիրովկա են անում, թե իրենց կուսակցության ներսում ամեն ինչ օկ է, մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը խիստ հակառակն է. ՕԵԿ լիդերները, նախագահականին ընդհառաջ, ուտում են իրար՝ հատկապես այն հողի վրա, թե, վերջապես, նրանցից ում ձեռքում են կուտակվելու այն ֆոնդերն ու ծախսային մասերը, որոնք ՕԵԿ-ն իր վրա է վերցնելու:
Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ այս հարցի շուրջ հատկապես լուրջ հակասությունների ալիք է բարձրացել Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի միջև, որոնք այլևս իրար տանել չեն կարողանում: Անգամ ՕԵԿ-ի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ Բիշարյանն ու Շահգելդյանն աշխատում են իրար չնկատել, քանի որ նրանց լարված հարաբերությունները լուրջ ազդեցություն են թողնում մյուսների վրա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նույնպես Բիշարյանը փորձեց «օճառ» դնել Շահգելդյանի ոտքերի տակ ու նրան ընդհանրապես հեռացնել իր անփոխարինելի «շեֆից»՝ Բաղդասարյանից, սակայն այդ բանը նրան, կարծես, չհաջողվեց:
Իսկ թե ի՞նչ կստացվի այս անգամ չենք կարող ասել, նամանավանդ, որ Բիշարյանը ձեռքները ծալած չի նստում և ինտրիգներ է ստեղծում ոչ միայն ՕԵԿ-ի քաղաքական դեմքերի, այլ նաև գործարարների շրջանակում, որոնց համբերության բաժակը լցվելու ժամանակը, կարծես թե, հասունանում է: Կարճ ասած, ՕԵԿ-ին ոչ համագումարը կփրկի, ոչ էլ նրանց այս աշխարհ բերած ՀՀ իշխանությունները, որոնց նույն իշխանության քաղտեխնոլոգներից մեկի խոսքերով ասած. «ՀՀԿ-ն ՕԵԿ-ին` որպես պրիցեպ, ականջներից բռնելու ու տանելու է առաջ»:
Այսքանից հետո, ըստ իս, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ իրեն այլևս սպառած ՕԵԿ-ին էլ ոչինչ չի փրկի:
ՀԱԿ-ը լրիվ հակմեջ եղավ
Ինչքան էլ զարամանալի է, սակայն փաստ է, որ իրոք լրիվ ՀԱԿմեջ եղավ իրեն ընդդիմադիր համարող, սակայն ԲՀԿ-ի հետ ողջ տարին սիլի-բիլի արած ՀԱԿ-ը:
Եթե մինչ հայտնի տեսանյութը, կային միամիտներ, որ կարող էին հավատալ, թե ՀԱԿ-ի ժողովրդավարությունը, նրա ազնիվ մղումները կարող էին ինչ -որ բան փոխել երկրում, ապա օրեցօր ավելի պարզ է դառնում, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱԿ-ը և նույն ԼՏՊ-ն, որը բավականին զավեշտալի իրավիճակի մեջ է հայտնվել: Նույն ՀՀՇ-ի համագումարում պարզ դարձավ, թե ով ում բարեկամն է, և ով ում ջրաղացին է ջուր լցրել այս ընթացքում:
Այն, որ ԼՏՊ-ն իր անզորությունից «ձեռքը գցեց» գերտերություններից սպասվող ազդանշաններին ու փորձեց, փրփուրներից կառչելով, ինքն իրեն հանել անհարմար վիճակից, անզեն աչքով տեսանելի էր: Իսկ այն, որ նույն ԼՏՊ-ն համագումարից առաջ մի լավ «տուրուդմփոց» էր ունեցել անմեղ-մեղավոր Գագիկ Ջհանգիրյանի ու Սմբատ Այվազյանի հետ, շատերը չգիտեն, քանի որ ՀԱԿ-ականները չեն ուզում այդ եռյակի «թնջուկը» ջրի երես հանել: Ամբողջ հարցը նրանումն է, որ համագումարից առաջ և համագումարի ավարտից հետո, ԼՏՊ-ն շատ կտրուկ ու բավականին կոշտ տոնով Գագիկ Ջհանգիրյանի ասել է, որ նա վերջին ժամանակներս շատ անհասկանալի ու բազմիմաստ խաղեր է տալիս, ինչը ՀԱԿ նախագահին ամենևին դուր չի գալիս: Իսկ, ահա, Սմբատ Այվազյանի հետ կապված, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՏՊ-ն ասել է, թե նա վաղուց է իր աչքին «ալաբուլա» երևում, բայց դրան կանդրադառնա տոներից հետո, և մի քանիսի «ականջները հաստատ կձգի», քանի որ, իր իսկ համոզմամբ, դրանք շատ են երկարել:
Սպասենք, սպասենք, 2013-ին, իրոք որ, կենացները քաղցրանում են:
Անի Սուլթանյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.