«Հայ ժողովրդի համար աշխարհի վերջին օրը կարելի է համարել այն, երբ հինգ տարի քաղաքական կյանքում առաջընթաց չապահովված ուժը, հավակնում է նորից շարունակել է իր իշխանավարությունը: Սա հայ ժողովրդի համար իսկապես վերջն է»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում այս խոսքով սկսեց իր ասուլիսն ԱԻՄ նախագահ՝ Պարույր Հայրիկյանը:
Նա ասաց, որ որպես ՀՀ ազգային քաղաքական հնագույն գործիչ, իր բարոյական պարտքն է համարում առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում, և առաջադրվելով՝ իրականություն է դարձնելու մեր անկատար մնացած երազները:
Նրա հավաստմամբ, իրենց գործերը լավ են ընթանում, ընտրագումարն արդեն կա, ունեն նաև որոշակի գումար առաջիկա աշխատանքների համար, գործում են դրամահավաքի նախնական խմբերը:
«Եթե անցյալում 5-ից մեկն էր դրամով օգնում ինձ, այսօր 10-ից մեկն է դա անում: Սրա պատճառներից մեկն այն է, որ մեր ժողովրդին սովորեցրել են գումար ստանալ, սակայն քաղաքացին լավ հասկանում է, որ եթե քեզ են գումար տալիս՝ դու պիտի իրեն ծառայես, իսկ, եթե գումար են խնդրում քեզնից՝ նրանք պետք է քեզ ծառայեն»,- ասում է Հայրիկյանը:
Հայրիկյանը խոսեց նաև ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների մասին, բայց բոլորի հիմքում ընկած է մարդու իրավունքների ընդլայնումը. «Դառնալով ՀՀ նախագահ, ես իմ առաջնային խնդիրն եմ համարում ընդլայնել մարդու իրավունքները, մասնավորապես, նվազագույնի հասցնել նախնական կալանքի կիրառումը»:
Անդրադառնալով անելիքների ժամկետներին, նա տեղեկացրեց, որ իր հիմնական խնդիրները պատրաստվում է լուծել ամենաշատը երկու տարվա ընթացքում: Այդ երկու տարվա ընթացքում ծրագրում է իրականցնել այնպիսի փոփոխություններ, որոնք Հայաստանը կդարձնեն տարանջատված, իրար հակակշիռ իշխանությունների երկիր:
Նրա կարծիքով, ընտրություններում կառաջադրվեն նաև այսպես ասած «Տրոյական ձիեր», որոնք տրամադրվող եթերից ժամանակ խլելու համար են միայն:
Իսկ նախընտրական քարոզչության համար տրամադրվող հայկական եթերի թվերը, ԱԻՄ նախագահը համարեց աստղաբաշխական: «Հանրային հեռուստաընկերության եթերում 1 րոպեի արժեքը հավասարազոր է, նվազագույն աշխատավարձ ունեցող մարդու 10 տարվա աշխատածին»:
Իսկ նախագահական պայքարի փուլում Հրանտ Բագրատյանին համարում է մրցակից, թե ոչ, հարցին՝ Հայրիկյանն ասաց. «Բոլոր թեկնածուներն էլ մրցակից են, բայց Բագրատյանը պատրաստ կլինի իր տնտեսագիտական գիտելիքները համադրել իմ նախագահ դառնալու ծրագրի հետ»:
Նա տեսակետ հայտնեց, որ ԲՀԿ-ի զգալի մասն արդեն տրամադրված է ձայները տալ իրեն, այստեղ չբացառեց նաև, որ ՀՀԿ-ի հիմնական մասը նույնպես իր ձայնը կտա իրեն:
Աջակիցներից ու աջակցություններից խոսելով, նշեց, որ ասուլիսից հետո շատ լուրջ հանդիպում է ունենալու հայ իրականության ամենահարուստ մարդկանց հետ, սակայն խնդրեց չհետևել իրեն:
Հարցին՝ «Մի՞գուցե դա Գագիկ Ծառուկյանն է», Հայրիկյանը եզրափակեց. « Նրանք հարուստ էին մինչև, ձեր ասած, մարդու ասպարեզ գալը՝ որպես գործարար»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.