Պատուհանից նայում ես՝ հրաշք ձյուն է, դուրս ես գալիս փողոց՝ հրաշքը միանգամից չքանում է, տեղը զիջելով տհաճությանը:
Ձյունը սպասված էր: Ֆեյբուքահայությունն անընդհատ դժգոհում էր, թե՝ էս ձմեռն էլ մնացինք առանց ձյուն ու …եկավ սպասված ձյունը:
Ապահով մայրաքաղաքի մասին հեքիաթը շաղախվեց սպիտակ ձյան հետ ու պարզվեց, որ իրականությունը գորշ է…երեք օր է մեր սրտի մայրաքաղաք Երևանում խայտառակ իրավիճակ է:
Երեկ մի քանի անգամ անցել եմ Երևանի տարբեր փողոցներով. միայն մեկ անգամ տեսա, որ մայթը մաքրող մի փոքրիկ մեքենա էր վերուվար անում, մի քանի մեքենա էլ, որոնք նախատեսված են ճանապարհների մաքրման համար, կանգնած էին Ֆրանսիայի հրապարակում:
Ձմռանը մեր քաղաքապետարանը պատրաստվել էր վաղուց, իհարկե, իր ներկայացրած տվյալներով: Ինչպես իրենք են ասում ՀՀ պետական բյուջեից հատկացվել էին գումարներ և տեխնիկա՝ Երևանի ավտոճանապարհների ձյունը մաքրելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինքնագոհ հայտարարեց, թե ձյան մաքրման աշխատանքները կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկությունը:
«Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող և «Բելոռուս» GSB տիպի 34 մեքենա: Երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքներում ներգրավվել է ևս 7 գրեյդեր: Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ»,- պաշտոնապես ներկայացրել է քաղաքապետարանը:
Սակայն ինչից է՞, որ մարդիկ առավոտյան դուրս են գալիս, իրականացված մաքրման աշխատանքներ չեն տեսնում. ե՞րբ պետք է մաքրվեն ճանապարհները, եթե ոչ առավոտյան: Մի՞թե մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այն ժամանակ, երբ փողոցներում եռում է երթևեկությունը (Հանրապետության Հրապարակում մեքենան մայթը մաքրում էր ժամը 15:00-ին) և խցանման մեջ հայտնված մեքենաների թիվն արդեն հասնում է տասնյակների. այդ դեպքում մայրաքաղաքի՝ առանց այդ էլ խցանված փողոցները հայտնվում են կաթվածահար վիճակում…
Ի՞նչ է ստացվում քաղաքապետարանում չեն դադարում խորհրդակցությունները , աջ ու ձախ հանձնարարականներ են տրվում, իսկ դրան զուգահեռ իրար են հաջորդում վթարները:
Չնայած հավաստիացումներին, որ ամեն ինչ արվել է ձմռանը նախապատրաստվելու համար երևանցիները դժգոհ են քաղաքապետարանի աշխատանքից. լրագրողի դիտարկմանը շատ հետաքրքիր պատասխան է տվել Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը.
«Ինչպե՞ս կարող է մարդը, քաղաքացին, օգտատերն իրեն՝ երեք օր ու գիշեր չքնած մարդու աշխատանքը չգնահատելու իրավունք վերապահել»:
Լավ է ասված, սակայն, կարծում ենք, երևանցիներին հետաքրքրում է ոչ թե քաղաքապետի չքնած գիշերների քանակն, այլ՝ արդյունքը:
Քաղաքացին վճարում է, որպեսզի մաքուր ու ապահով քաղաքում ապրի, թե դա ինչպես կկազմակերպվի, արդեն պատկան չինովնիկի գործն է:
Մինչդեռ քաղաքապետարանում կարծում են, ինչպես ձևակերպել է Արթուր Գևորգյանը. «Այն մարդիկ, որ մատը մատին չեն տալիս ու էսպես… ձևական են սիրում Երևանը, այն դեպքում, երբ մարդիկ երեք օր ու գիշեր չեն քնել. աշխատող մարդիկ, համայնքի ղեկավարներ: Ի դեպ, ասեմ, որ եկել և օգնել են բազմաթիվ կամավորներ՝ սկաուտներ»:
Հետքրքիր է, Երևանի նկատմամբ սիրո տեսակն ի՞նչ չափանիշներով է որոշվում :
Ստացվում է, որ քաղաքապետարանը հույսը դնում է նախ՝ տեղացող ձյան վրա, որ շարունակում է դավադրաբար տեղալ՝ թույլ չտալով քաղաքապետարանին ցույց տալ ու ապացուցել իր կատարած աշխատանքը, մեկ էլ՝ գուցե, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի չորս կողմը շարված ավելով ու բահիկով ձնեմարդերի վրա է հույսը, որոնք իսկական ծաղր են քաղաքին:
Հետաքրքիր է, նման որոշում կայացնելու համար քանի՞ գիշեր չեն քնել պատասխանատուները:
Այդ ձնեմարդերը լավագույն դեպքում բակերում կամ այգիներում կարելի էր տեղադրել, բայց ոչ Երևանի կենտրոնական հրապարակում:
Ռուզան Ավոյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.