Ինչքան մտածում եմ Օսկանյան- Զուրաբյան առանձնազրույցի ձայնագրութան մասին, էնքան նոր հարցեր են ծնվում: Եվ ամենակարևորը, իհարկե, այն է, թե ով է գաղտնալսել և հրապարակել այդ զրույցը: Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե դրանով օգուտ է տվել նախագահին, ապա չարաչար սխալվում է: Իրականում, սա ուժեղ հարված էր հենց Սերժ Սարգսյանի դիրքերին: Մանավանդ «Ապահով Հայաստան» կառուցելու նրա լոզունգի ֆոնին: Հետևաբար, պետք է փաստել, որ այս աղմուկը ուղղված է ոչ միայն Զուրաբանի և ՀԱԿ-ի, այլև նախագահի դեմ:
Հարցս հատկապես ուղղում եմ նրանց, ովքեր ջանացին գաղտնալսման ձայնագրությունը տարածողներին ԱԱԾ-ի գործը անելու մեջ մեղադրել.
ա) Եթե ձայնագրության վերնագիրը այլ լիներ, ասենք` Լևոն Զուրաբյանը Օսկանյանի հետ խոսալուց կարծիք է հայտնում, որ Տեր-Պետրոսյանը փչացրել է շարժումը, ու միասնաբար ամեն ինչ պետք է անեն, որ նա հեռանա, կամ ասենք վիրավորանք դեպ Տեր-Պետրոսյանը, այդ պարագայում ի՞նչ էին անելու բարոյախրատիչները:
Կամ որ, ասենք, գտնվեր ձայնագրություն, որտեղ Նիկոլը իշխանությունների հետ պայմանավորվածությունների մեջ է, որ պետք է ջարդեն ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, էդ պարագայո՞ւմ էլ էին նույն գոռոցը հանելու, թե՞ ասելու էին Նիկոլը պետք է հեռանա, քանի որ դավաճան է:
էնպես որ մի բան ասում եք՝ մտածեք, որ կարող է էլի մարդիկ կան, որ թացը չորից տարբերում են…
Այդքան էլ անկանխատեսելի չէր, թե ինչ հայտարարություններով հանդես կգան ՀԱԿ-ի անդամները: Նաև կանխատեսելի էր, որ չի մեկնաբանի և ամբողջությամբ կկենտրոնանա պոպուլիզմի վրա, բայց հավատացած եմ՝ դա նրան չի փրկի, քանի որ մարդու իրավունքների համար պայքարողը, մարտի 1-ի համար պայքարողը, ժողովրդավարության ջատագովը ամբողջովին բացահայտեց իրեն, միայն այդ մի քանի բառակապակցությունը հերիք է, որ հասկանաս, թե ինչ արժեք ունի նմանների համար մարտի 1-ը: Ինչպես ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, առանց գաղտնալսումների էլ ամեն ինչ պարզ էր: Այսպիսով, ի՞նչ քայլ պետք է աներ Լևոն Զուրաբյանը, որ չարեց: Պետք է տղամարդկություն ունենար և ելույթով հանդես գար ու ներողություն խնդրեր մարտի 1-ին զոհվածների ընտանիքներից և հարազատներից, ներողություն խնդրեր իրեն հավատացող ժողովրդից, ովքեր հավատում էին նրան, ներողություն խնդրեր Նիկոլից և Բագրատյանից, բայց ինչպես տեսնում ենք, նա ընտրեց մեր որոշ քաղաքական գործիչներին շատ մտերիմ ու հարազատ մի հմտություն` պոպուլիզմ: Այնինչ ուշ չէ, պրն Զուրաբյան, կատարեք այս քայլը և ձեզ ավելի լավ կհասկանան, մի ընտրեք այդ ճղճին ճանապարհը:
Երեկվանից ֆեյսբուքի հիմնական քննարկման թեման Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսակցությունն է, ու հասարակության մի ստվար զանգված միանգամից որդեգրել է այն տեսակետը, որ գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ-ի կողմից և ասեմ ավելին, շատերի կողմից այս տարբերակը դիտարկվում է միակ հավաստին ու ճշմարիտը, բայց եկեք մի պահ սթափ դատենք։
Միանգամից մի քանի հարցեր են առաջանում.
— ԱԱԾ-ի ինչի՞ն էր պետք ձայնագրել ու առավել ևս հրապարակել նման խոսակցություն, առավել ևս, երբ արդեն պարզ էր, որ Ծառուկյանը չի առաջադրվելու, իսկ հենց խոսակցության մեջ Զուրաբյանը նշում է, որ հիմնական խնդրո առարկան այնպիսի թեկնածուի ընտրությունն է, ում դեպքում 7-10 տոկոս հավաքելը ամոթ չի լինի, այսինքն՝ անգամ ՀԱԿ-ում կա այն փաստի գիտակցությունը, որ ընտրությունները, դեռ չսկսված, արդեն կանխորոշված են, անգամ առանց ֆալսիֆիկացիաների ու ռեպրեսիաների ու ողջ խնդիրը ընդդիմության իմիջային կողմն է, ինչպես նաև եղած պրոցեսների տակից դուրս գալը։
— Իհարկե, ԱԱԾ-ն կարող է և ըստ երևույթին գաղտնալսում ու վերահսկում է քաղաքական դաշտի և էլիտայի ներկայացուցիչներին, որովհետև, ի վերջո, դա մտնում է ԱԱԾ-ի գործառույթների մեջ, բայց քավ լիցի, մի՞թե սրճարանային այս խոսակցությունը Ազգային Անվտանգության հնարավորությունների գագաթնակետն է… Չեմ կարծում, վստահ եմ, որ հարկ եղած դեպքում ԱԱԾ-ն իր մութ դարակներից այնպիսի կոմպրոմատ կարող է հանել ինչպես այս գաղտնալսման երկու անհատների, այնպես էլ մեր քաղաքական ու բիզնես դաշտի ցանկացած ներկայացուցչի դեմ, որ քննարկվող դեպքը անմեղ չարաճճիություն կթվա։
— Դատելով ձայների որակից ու մաքրությունից, ինչպես նաև կողմնակի ձայների ֆոնից՝ կարելի է ենթադրել, որ գաղտնալսող սարքը հենց զրուցակիցներից մեկի մոտ է եղել կամ սեղանին դրված (օրինակ մատուցողի ձայնը այդքան հստակ չէր, ինչքան Օսկանյանինը կամ առավել ևս Զուրաբյանինը)։ Հետո էլ, ի սեր Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, երբ էլեկտրոնիկայի ցանկացած խանութից կարելի է ձեռք բերել ձայնագրող սարք, դե իսկ բջջային հեռախոսների մասին ընդհանրապես չխոսենք։
Ի դեպ, ԱԱԾ-ն արձագանքել է այս խոսակցություններին և ԱԱԾ մամլո քարտուղար Բաղրամյան Արծվինը հայտարարել է.
«Այդ առանձնազրույցի գաղտնալսման և համացանցում հայտնվելու հետ ԱԱԾ-ն որևէ առնչություն չէր կարող ունենալ: Բոլոր մեղադրանքները մտացածին են և անհիմն»։
Հ.Գ. Ինձ թվում է՝ մեզ արդեն այնքան են վախեցրել КГБ-ի մասին պատմություններով, որ մարդիկ մոռացել են, որ այդ պատմությունների կեսը գեղարվեստական ժանրից է կամ մեր իրականության մեջ գոյություն չունի, իսկ մյուս կեսն էլ ժամանակավրեպ է, որովհետև իրականությունն այժմ այլ է։
Մի բան չեմ հասկանում. գաղտնալսման պրակտիկան լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում սկսած 1970-ականների սկզբներից: Ո՞ր մի քաղաքական գործիչը չի իմանում, որ իրեն կարող են գաղտնալսել ու ձայնագրել, այն էլ՝ տեխնոլոգիական զարգացման մեր օրերում: Լյովիկ Զուրաբյան-Վարդան Օսկանյան հանդիպումը չի կայացել Թոխմախի գերեզմանատանը կամ Պռոշյանի կուպեներում, մարդիկ հանդիպել են հանրային վայրում, բոլորի աչքի առաջ ինչ-որ սրճարանում: Նշանակում է մարդիկ թաքցնելու բան չունեն…
Սենսացիա չկա, բոլորն էլ գիտեն, թե Օսկանյանն “ինչա շնչում”, բոլորն էլ գիտեն, որ ՀԱԿ-ում “շունը տիրոջը չի ճանաչում…”
Մտածում եմ, թե էլ ինչ պիտի լինի, որ զարմանամ։
Խոսքն առաջին ձյան, բակում ձնեմարդ պատրաստող, դեռ “դավերին ու ցավերին ” անտեղյակ մանկական երջանիկ աղմուկի մասին չէ, ոչ էլ՝ Mezzo հեռուստաալիքով Casa Diva -ի Կալասի աստվածային կատարման մասին։ Սրանք չդադարող ու սիրելի զարմանքներ են, կյանքը հիասքանչ ու սիրելի դարձնող։
Բայց մեր իրականությունն այլ արժեքների մեջ է, և նույնիսկ կիրակի օրդ համառորեն պղտովրում է իր զզվելի ու կեղտոտ դեմքով։
Չեմ զարմանում քաղաքական կյանքի սուբլիացիաներից. Սա այլ թեմա է։
Բայց չեմ կարող չզզվել գաղտնալսումի էս արևելյան, տիզբոնյան դավադիր ձեռագրից։
Զզվելի է, զզվելի գիտակցել, որ դավադրություններն ու կոմպրոմատներն են իշխանության “որակյալ” զինանոցում։
Միթե ՞ սա է Հայաստանը։ Սիգուցե հենց այս Հայաստանից են մարդիկ փախչում և ոչ աղքատությունից։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.