Գագիկ Ծառուկյանի վերջին դասին հաջորդեց ՀՀԿ 14-րդ համագումարը, որն իրականում անցավ առանց էքսցեսների ու ավելորդ «ցերեմոնիաների», չհաշված մի քանի մանր-մունր հետաքրքրաշարժ դրվագներն ու էպիզոդները, որոնց մասին էլ, հենց, արժե որոշ մանրամասներ ներկայացնել.
Նախ սկսենք նրանից, որ ՀՀԿ 14-րդ համագումարը ամենևին էլ նման չէր ՀՀԿ-ի նախորդ համագումարներից և ոչ մեկին, և որ ամենաուշագրավն է՝ առաջին դեպքն էր, որ քաղաքական դաշտն ու նրանում խաղացող դեմքերը մի կողմ էին քաշված ու ինչ-որ տեղ էլ` պապանձված:
Ոմանց Բաղրամյան 26-ից էին «ռամկեքի» մեջ դրել, մի մասը որոշել էր, որ ճիշտը շառից-փորձանքից հեռու մնալն է, դե իսկ որոշների համար էլ, հերթական առիթ էր ստեղծվել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հաճոյանալու ու հայկական «էլիտայի» առաջ սուրբ ձևանալու համար:
Ասվածը հիմնականում վերաբերում է երկրի մարզպետանց մարզպետներից մի քանիսին ու նախարարական այն հատվածին, որոնք ամիսներ առաջ դռնեդուռ էին ընկել միայն այն մտքից, որ, մարդ ես, կարող է այնպես ստացվի, որ հանկարծ նախկին շեֆը վերադառնա ու իրենք այդ մասին իմանան ամենավերջում`ակամայից հայտնվելով Սեդրակիչի ու Ազատիչի սև ցուցակում, ուր, հավատացած եղեք, որ դեռ շատերը, իրենց կամքից ու ցանկություններից անկախ, հայտնվելու են:
Մի խոսքով, այսօր ՀՀԿ-ի համագումարում կատարյալ անդորր էր տիրում. որևէ մեկը չէր էլ փորձում հետապնդել նախորդ ընտրությունների ֆավորիտներին` Աժ նախագահ Հովիկ Արգամիչին, կամ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին, որն այս օրերին հրապարակային ելույթների տեսքով հետաքրքիր խաղադրույքներ է փորձում կատարել իր ապագայի հետ կապված:
Չնայած, «Հայական վարկած»- ի տեղեկություններով , Կ. Կարապետյանին Բաղրամյան 26-ից նոր պորտֆել է սպասվում, ինչի մասին հավանաբար գիտի նաև ինքը` Կարապետյանն, ուղղակի այս պահին, միգուցե, համեստություն է անում… Կամ էլ, փորձում է, տիկին Բելայի ասած` շտապել դանդաղ, նամանավանդ, որ ժամանակին նախագահականում ձեռք բերած քաղաքական տեխոնոլոգիաների փորձն ու հմտությունը նրան հնարավորություն են տալիս` ինչ-որ առումով քաղաքական դաշտի ինտրիգը մեծացնելու… մինչև որ ամեն բան կընկնի իր տեղն ու Կարապետյանն իր չուզողներին կապացուցի, որ ինքը մեծ խաղից դուրս մնացող կադր չէր, և, որ իր աստեղային ժամը նորից եկել է:
Դե ինչ, մինչ Կարապետյանը մեսիջներ կուղարկի` նորից ձիուն թամբելու մասով, շարժվենք առաջ ու փորձենք ներկայացնել ՀՀԿ-ի կողմից հրավիրյալ քաղաքական ուժերի դասավորվածությունն ու նրանց բռնած դիրքը ՀՀԿ համագումարում:
Խոսենք հերթով.
Գեներալները չաղ են ու համ էլ բախտավոր
Միայն ՀՀԿ-ն կարող էր գրից ու տառից հեռու գեներալներից օրենք մշակող ու պատգամավոր ստանալ:
Սակայն գեներալիտետը ևս այն չէր. Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, ի տարբերություն ՀՀԿ-ի նախորդ համագումարների, երբ վերջիններս ՀՀԿ-ի նկատմամբ զուտ պահանջատիրոջ դիրքերից էին խոսում, այս անգամ առավել զուսպ էին ու հավասարակշռված:
Արդյո՞ք դա նրանից է, որ իրենք իրենց իսկ խոսքով` «չաղ ու բախտավոր ապրում են»: Երկու ախպեր գեներալները, խոսքները մեկ արած, «Հայկական վարկած»- ի հետ զրույցում ասացին.« Մինակ թողեն գաք մուտիտները անեք գնաք: Ամբողջ օրը բզել-բշտելու գործով եք, ասում ենք սաղ լավ ա, նորից բզբզում, սաղին իրար ես ուզում խառնշտես» — օրենսդիրի իր բարձրությունից նեղսրտեց գեներալ Մանվել Գրիգորյանը. «Սաղս համախմբվել ենք մեր Սերժ Սարգսյանի կողքը, ու ով որ խելք ունի գալիս ամենահզոր ուժի կողքն ա համալրվում»:
Գեներալի մեսիջը պարզ էր, «Անխելք մարդու» հեքիաթն էլ պատմելու տեղը չէր. դա հասկացանք, բայց անցնենք առաջ:
ՕԵԿ-ն աննկատ դամ էր պահում
Գեներալիտետին բնորոշ հանդարտությամբ ու ԱԽՔ-ին հատուկ հեզությամբ, ՀՀԿ համագումարին մասնակցելու էին եկել ՕԵԿ-ականներ` ՀՀԿ-ի «արտակարգ և լիազոր ներկայացուցիչներ» Արթուր Բաղդասարյանն ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանը. նրանք երկուսն էլ չտեսնված զուսպ էին ու ՀՀԿ-ին միաձույլ:
Մի խոսքով, ՕԵԿ-ը ՀՀԿ-ի «դամը» պահում էր այնպես, ինչպես որ նրանց պատվեր իջեցված է եղել ի վերուստ:
ԲՀԿ-ն բաց էր թողել դասը:
Միակ հարցը, որ ՀՀԿ համագումարին իրար տեսնելիս հարցնում էին բանից անտեղյակ ՀՀԿ-ականները, այն էր, թե` «Ո՞ւր է մեր փոքր «ախպեր» ԲՀԿ-ն, միթե՞ կարող է հենց սենց վերցնել ու չգալ համագումարին»:
Ա. ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Շարունակությունը հաջորդիվ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.