Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանն, ամփոփելով տեսչության կատարած բացահայտումները, նշել էր, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի դպրոցում տեղի է ունեցել փլուզում: «Պետք է կատարվեր ամրացման աշխատանքներ, հետո նոր միայն հիմնանորոգման աշխատանքներ»,- ասել էր նա. իսկ իրականում 60 տարվա դպրոցի շենքում կատարվել է նախ կոսմետիկ աշխատանքներ, որից հետո դպրոցը փլվել էր…
«Այս երևույթը քաղաքաշինության ոլորտում համատարած բնույթ է կրում, չկա ընտրված որևէ օբյեկտ, որտեղ խախտումներ չլինեին»,- հայտարարել է Սոնա Ղարիբյանը, նշելով, որ ամեն դեպքում պատասխանատվությունը կրում են կապալառու շինարարական ընկերությունները: «Նրանք պարտավորվում են ամբողջությամբ վերականգնել փոշիացված միջոցները», -ընդծգել է նա:
Արդյո՞ք այս ամենն, ի սկզբանե, աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք չէ, որի արդյունքում մի շարք գերատեսչություններ շահում են հսկայական գումարներ:
Ինչո՞ւ նախապես չի հստակեցվում, թե ում է վստահվում նման կարևոր աշխատանքների կատարումը և ինչո՞ւ ընթացքում ստուգումներ չեն իրականացվում՝ կանխելու հնարավոր ռիսկերը:
Ղարիբյանը՝ որպես հարցի մասնակի հասցատեր, մեղադրում է քաղաքաշինության նախարարությանը. այնտեղ են մրցույթներ հայտարարում, այնտեղ էլ զբաղվում ծրագրերի իրականացմամբ։
Ըստ Ղարիբյանի արձանագրված խախտումների արդյունքում սահմանվել են առավել քան 23 մլն դրամի տույժեր:
Բացի նշված խախտումներից, արձանագրվել են կառավարության որոշումներով սահմանված չափանիշների խախտումներ. որոշ տեղերում աշխատանքները սկսվել են առանց շենքերի սեյսմիկ վիճակը ստուգելու. փոփոխությունները կատարվել են կամայականորեն:
Այս ամենն, իհարկե, շատ տպավորիչ է, սակայն Սոնա Ղարիբյանը չէր նշել, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն էր զբաղվում փլված դպրոցի շինաշխատանքներով: «Հայկական Վարկած»-ի հետաքննությունն, այս առումով, մի շարք հետաքրքիր փաստեր բացահայտեց.
«Հայկական Վարկած»-ը նախ զրուցեց Ֆինանսների նախարարության աշխատակից Կարապետ Շաքարյանի հետ:
«Տեղ գյուղի դպրոցի աշխատանքները սկսվել են 2009-ի սեպտեմբերից, հետո փլուզվելուց հետո, 2011թ-ի սեպտեմբերից կապալառուն կառուցում է նոր շենք», — տեղեկացրեց նա:
Նշենք, որ դպրոցը փլուզվել էր 2011թ.-ի հունիսի 9-ին. դեպքի վայր մեկնած հատուկ փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը պարզել էր, որ փլուզվել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի երկհարկանի կենտրոնական մասնաշենքը, որի նկուղային հարկում մայիս ամսից կատարվում էին շինարարական աշխատանքներ:
«Դպրոցի շենքը վթարային է եղել, շենքի ամրացման աշխատանքներով զբաղվել է «Առվա Երկիր» ընկերությունը: Բայց չեմ հասկանում՝ ինչի՞ եք ուզում իմանալ»,-հետաքրքված էր ֆիննախի աշխատակիցը:
Հարցին, թե ո՞վ է պատվիրել, և ինչպե՞ս է եղել, որ վթարային շենքի համար կոսմետիկ վերանորոգման պատվեր է իջեցվել, արդյո՞ք Կառավարությունը տեղյակ է եղել, Շաքարյանը խուսափեց պատասխանել, արագ հակադարձելով . «Ես ինչ իմանամ, պետք է թղթերը նայեմ, ասեմ, ես Կառավարության անուն եմ տվել, կարո՞ղ է հոդված եք գրում»:
Զրուցեցինք նաև «Առվա Երկիր» ընկերության տնօրեն Կարեն Մակարյանի հետ: Ի տարբերություն Կարապետ Շաքարյանի, նա հստակ նշեց, որ պատվիրատուն եղել է Կառավարությունը:
Տնօրենի պարզաբանմամբ, իրականում իրենք Կառավարության կողմից հիմնանորոգման աշխատանքներ սկսելու պատվեր չեն ստացել, միայն պատուհաններն ու դռները փոխելու պատվեր է եղել ու փոխել են, այսինքն՝ զբաղվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներով.
«Երբ շենքը փլուզվեց, դե 60 տարվա շենք էր, նոր Կառավարությունը գումար տրամադրեց և նոր, ավելի լավ պայմաններով 2011թ-ին սկսվեց դպրոցի շինարարությունը: Առաջվա տեղից մի փոքր այն կողմ է կառուցվում ու Երևանի դպրոցներից շատ ավելի լավն է. մենակ այդ դպրոցը չէ, Ղափանում էլ կար այդպիսի դպրոց»,-մանրամասնեց ընկերության տնօրենը:
Հարցին, թե ձեր ընկերությունը զբաղվե՞լ է ամրացման աշխատանքներով, Կարեն Մակարյանն ասաց. «Ընդամենը տանիքի ամրացում է եղել. պատվիրատուն Քաղշին նախարարությունն է եղել, դուք նրանցից ճշտեք»:
Շատ հետաքրքիր է ստացվում. Կառավարությունը իջեցնում է կոսմետիկ վերանորոգման պատվեր, 60 տարվա շենքը նախ կոսմետիկ են վերանորոգում՝ դուռ- պատուհան փոխում, հետո քաղաքաշինության նախարարությունը պատվիրում է տանիքն ամրացնել, հետո դպրոցը փլուզվում է, հետո նորն են կառուցում: Ֆինանսների նախարարությունն էլ արձանագրում է այս ամենը՝ որպես բացահայտված չարաշահում:
Իրականում ի՞նչ է փոխվում. մեր պետական կառույցներն իրարից անտեղյա՞կ են աշխատում, թե սա էլ փող լվանալու այն հերթական դեպքերից մեկն է, որին ականատես ենք լինում ամեն քայլափոխի:
Աննա Սարգսյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.