Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում գրել է.
«Հայաստանում այսօր տեղի է ունենում երևույթների, արժեքների, իրավիճակների գնահատման այլասերում…Մարդիկ սկսել են երեւույթներն ընկալել, գնահատել միայն քաղաքական, խմբային շահերի տեսանկյունից, ընկալել մեկ-մեկու ոչ թե որպես համաքաղաքացու, այլ որպես թշնամական շրջապատի ներկայացուցչի:
Ե՛վ բան, և՛ խիղճ, և՛ ազնվություն, և՛ շիտակություն…Ուր ոչնչի և ոչ մեկի թելադրանքին հպատակ չէ գրողը, պոետը, ինչու չէ նաև լրագրողը՝ իսկական, պրոֆեսիոնալ լրագրողը…
Այսօր, ցավոք, մեր լրագրողներից շատերը իրենց պահում են փայտահատի պես, ծառի արժեքը, նշանակությունը գնահատում են ծառի բունը կտրելուց հետո միայն…Ցանկացած դեպքում, նրանք արդեն ինքնաբերաբար իրենց ձեռքը տանում են սղոցին, կացնին… Կտրեցինք, վայր գցեցինք, կործանեցինք, մրոտեցինք, տրորեցինք, վարկաբեկեցինք, թունավորեցինք … և ահա կանգնած այդ ծառի կամ ծառերի շուրջը, խմբովին կարող ենք հանգիստ հոգոց հանել և վայելել…
Այսօր որոշ թերթեր ընթերցելու ընթացքում, վերջերս լրագրության վերաբերյալ հոդվածներից մեկում նշված մի արտահայտություն հիշեցի՝ մուտանտային լրագրություն… Այո՛, այլ կերպ չես կարող անվանել, նրանք սովորաբար չեն կարողանում կամ չեն ուզում վերանալ այս կամ այն խմբային շահերից, արտաքին հանգամանքներից, կենտրոնանալ բուն էության վրա և գոնե հստակ, պարզ, անկողմնակալ ներկայացնել երևույթները առանց քաղաքական կամ սուբյեկտիվ գնահատականի…
Թերթերից մեկը այսօր գրում է. 12.12.12-ին բազմաթիվ հարսանիքներ են տեղի ունեցել…Հայաստանում կայացած ամենաուշագրավ հարսանիքը, թերևս գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքը կարելի է համարել: Լավ, հարգելի լրագրողներ այդ ինչ չափանիշներով որոշեցիք, որ այդ օրվա ամենաուշագրավ հարսանիքը դա էր, գուցե մի սովորական քաղաքացու, մի սովորական սիրող զույգի, հասարակ, անպաճույճ հարսանիքն ավելի հիասքանչ և ուշագրավ էր?…
Ողբամ քեզ հայ ժողովուրդ, երբ հարսանիքներին ուրախանալու, զվարճանալու, շնորհավորելու, բարեմաղթանքներ հնչեցնելու փոխարեն ներկաները ֆիքսում են, թե բարձրաստիճան պաշտոնյաներից կամ հանրությանը հայտնի մարդկանցից ովքեր էին մասնակցում, ով ինչպես պարեց, ով ում ինչպես բարևեց, ում ժպտաց, ում շեղ հայացքով նայեց, ով ում կենացը խմեց…
Ողբամ քեզ, ողբամ բարքերդ, ողբամ այդ ամենը լուսաբանողներին, այդ ամենը ֆիքսող-հաղորդողներին, կարևորողներին ու այդ ամենը քաղաքականացնողներին…»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.