Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցել է «Ժամանակակից պառլամենտարիզմը և ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական և քաղաքական գործիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով: Ողջունելով ներկաներին և կարևորելով համաժողովի անցկացումը` Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարևորել է խորհրդարանների դերը: Նրա խոսքով` անհրաժեշտ է գտնել հասարակության և իշխանության միջև փոխգործակցության ավելի արդյունավետ միջոցներ, քանի որ ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է հանդիսանա ժողովրդավարության արտահայտման միակ միջոցը, ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում որոշումների ընդունման գործընթացում պետք է անմիջապես ներգրավվեն ժողովրդավարական տարրեր: Նրա կարծիքով` ազգային խորհրդարանները հասարակական կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցության կարիք ունեն` հասարակության հետ կապերը ամրապնդելու առումով: «Այսօր մեր երկրների խորհրդարանները իրենց գործունեության մեջ ավելի արհեստավարժ են, հասարակության համար ավելի մատչելի են, տիրապետում են ավելի լայն հնարավորությունների ու միջոցների և ավելի ներկայացուցչական են: Իսկ համացանցի, տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի առկայությունը միայն աջակցում է դրան, տալով քաղաքացիներին լայն հնարավորություններ ակտիվ ներգրավվելու մեր երկրների հասարակական կյանքում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: «Բազմակուսակցական և արդյունավետ խորհրդարանի առկայությունը ոչ միայն ժամանակակից քաղաքական կյանքի արտացոլումն է` այլ նաև հասարակության սոցիալական պահանջարկի պատասխանը»: Շարունակելով խոսքը` ԱԺ նախագահը նշել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի ԱԺ-ում ժողովրդավարության մշակույթի զարգացմանը: Այսօր Հայաստանի Ազգային ժողովը իրենից ներկայացնում է օրենսդիր իշխանության ներկայացուցչական բազմակուսակցական մարմին: Խորհրդարանում արտացոլված է ոչ միայն քաղաքական դաշտի կառուցվածքը, այլև հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերը»:
Նա նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է էթիկայի հարցերով հանձնաժողով, որի նախագահությունը հիմնված է ռոտացիայի սկզբունքի վրա: ԱԺ նախագահի խոսքով` խորհրդարանական ժողովրդավարության զարգացման նպատակով Հայաստանի ԱԺ-ում պարբերաբար անցկացվում են խորհրդարանական լսումներ այն օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք ունեն մեծ հանրային հնչեղություն` հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը ապահովում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում: Նա կարևորել է խորհրդարանի դերի ուժեղացումը, ինչը կարող է նպաստել նաև կուսակցական համակարգի հետագա զարգացմանը` որպես շահերի արտահայտման միջոց: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի խորհրդարանը լինելով քաղաքական քննարկումների բաց ամբիոն` դառնում է հասարակական համաձայնության ձևավորման հարթակ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է կայունության և մեր ժողովրդի հետագա բարեկեցության գրավականը:
Համաժողովի ընթացքում եկույթ ունեցան Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սերբիայի խորհրդարանի նախագահ Ն. Ստեֆանովիչը, Պետական Դումայի խմբակցությունների ղեկավարները և ուրիշներ:
Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Աժ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը և կարևորել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը և անհրաժեշտ համարել համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նույնպես բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ և Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը և կարևորել համագործակցության հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Կողմերը ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.