Շատ վաղուց` 92-94 թվականներին ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի և մասնակցում էի մի շարք պաշտոնական հանդիպումների: Ուզում եմ ընթերցողների և իմ երիտասարդ գործընկերների հետ կիսել իմ համեստ փորձը: Եվրոպացի, ամերիկացի, ռուս, իրանցի պաշտոնյաները, ծանրակշիռ քաղաքական գործիչները այլ երկրների իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ղեկավարվում են որոշակի էթիկետով, անկախ նրանից` այդ երկիրը մեծ է, թե փոքր, ազդեցիկ, թե ոչ մի բանի վրա չազդող: Այդ էթիկետի բաղադրիչ մասերից է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելը: Այդպիսով բացառված է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին ասեր, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել, ինչպես որ ԲՀԿ-ն նշում է պրես-ռելիզի իր առաջին` դեկտեմբերի 5-ի տարբերակում: Այդ մակարդակի գործիչը նման բան չէր կարող, իրավունք չուներ ասելու որևէ հայաստանյան քաղաքական գործչի` սկսած ՀՀ նախագահից: Եթե, այնուամենայնիվ, պարոն Ռոկան մոռանար դիվանագիտական պարկեշտության բոլոր կանոնները [այդպիսի ֆանտաստիկ դեպք ենթադրենք] և նման բան հայտարարեր, ապա վստահ եմ` թե՛ Գազիկ Ծառուկյանը և թե՛ հայաստանյան որևէ այլ լուրջ քաղաքական գործիչ դրան կհակադարձեր. «Ներեցեք, հարգարժան Ալեխո, բայց թույլ տվեք, որ Հայաստանի քաղաքացիները որոշեն, թե որքանով եմ ես հիանալի թեկնածու: Չէ՞ որ ես չեմ գնահատում ձեր հեռանկարները, ասենք` Իսպանիայի վարչապետի պաշտոնում»: Նույնքան անհավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը որևէ արտասահմանցի պաշտոնյայի բողոքեր, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում, ինչպես գրված է նույն հաղորդագրության նույն տարբերակում: Ինքնին այդ միտքն անվիճելի է, և ես դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց մի բան է, երբ ես, որպես մասնավոր անձ, գրում եմ դրա մասին հայաստանյան թերթում, բոլորովին այլ է, երբ միջազգային շփումների ժամանակ դա ասում է երկրի երկրորդ խոշոր կուսակցության ղեկավարը: Կոռումպացվա՞ծ են` բարձրացրեք պառլամենտում նրանց պաշտոնանկության հարցը, եվրոպական չինովնիկը ինչո՞վ կարող է օգնել: Այնպես որ` այստեղ էլ, հավանաբար, պրես-ռելիզ կազմողները, ինչպես հիմա ընդունված է ասել, ինչ-որ բան խառնել են: Եվ դա ես բացատրում եմ ոչ թե չկամությամբ, այլ պարզապես փորձի պակասով:
«Արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ` բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում ասել են, որ Հայ ազգային կոնգրեսի հետ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան համագործակցությունն իրենց հուշում է, որ այս դաշինքն իսկապես անպարտելի է: Ավելին, եվրոպացիները շատ հստակ ակնարկել են, որ այս դեպքում իրենք հնարավորին չափով կաջակցեն ժողովրդի աջակցությունը վայելող դաշինքին»: Սա հայտնվել է հայաստանյան կայքերում: Դա արդեն պրես-ռելիզ չէ, այլ, ըստ երևույթին, նույն անփորձ ձեռքով իրականացվող PR: Իրականում այդ ապատեղեկատվությունը հավասարապես վարկաբեկիչ է թե՛ Ծառուկյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի և թե՛ եվրոպացի պաշտոնյաների համար:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.