«Սևան» Ազգային Պարկի հետ կապված թնջուկը, ճիշտ է, դուրս է մղվել հանրության ուշադրությունից, սակայն այնտեղ շարունակվում են մի շարք կարևոր գործընթացներ: Հիշեցնենք, որ փոխտնօրենի պաշտոնում կալանավորվել է ազգային պարկի երկարամյա տնօրեն Գ. Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը, Կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման նախկին ղեկավար Ժիրայր Ստեփանյանը:
Ներկայումս դատախազությունը լրջորեն զբաղվում է ՊՈԱԿ-ի հարցերով:
Այս և Սևան ԱՊ-ի հետ կապված մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ «Հայկական Վարկածը» խնդրել էր Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից, որը նաև Սևանի հարցերով հիմնախնդիրների համակարգողն է:
Պատասխանը ստացվեց բնապահպանության նախարարության աշխատակազմից՝ Է. Փիրումյանի ստորագրությամբ. այն ներկայացնում ենք ստորև.
-Պայմանագրերի վերակնքումը կասեցվել է, շարունակվելո՞ւ է, թե ոչ, եթե ոչ, ապա ինչո՞ւ.
-«Սևան» Ազգային պարկի տարածքի հողամասերի վարձակալության մասին կնքված պայմանագրերի փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելուց հետո, այդ պայմանագրերի վերակնքումը կշարունակվի:
— 300 -400 պայմանագրեր, մեր ունեցած տեղեկություններով, չունեն նոտարական գրանցում. այն պայմանագրերը, որոնք չունեն պետական գրանցում, ունենալո՞ւ են և ինչ կերպ, ինչպե՞ս եք տեսնում այս հարցի կարգավորումը:
— Ներկայումս նոտարական գրանցում չունեցող շուրջ 200 պայմանագիր ուսումնասիրվում է, դրանք ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամաբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, սահմանված կարգով ընթացք կստանան:
— Կա՞ն ափամերձ տարածքներ, որոնք կադաստրի գրանցում չունեն, սակայն ունեն պայմանագիր, դա, բնական է, վարձակալի մեղքով չէ, սակայն տույժեր ու տուգանքներ է գանձվում: Արդյո՞ք միտումնավոր չէ վարձակալության փաստաթղթերն ամբողջովին չկանոնակարգվելը , որպեսզի մարդկանցից հավելյալ գումարներ կորզվեն:
— Հողամասերի վարձակալության մասին կնքված պայմանագրեր ունեցող, սակայն կադաստրի պետական գրանցում չունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանցից տուգանքներ չեն գանձվում, դրանցից օրենքով սահմանված կարգով գանձվում է միայն հողօգտագործման վճար:
— Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառհատումների վերաբերյալ: Նշվել է, որ ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին: Մեր ունեցած տեղեկություններով, Նորադուսի և Մարտունու տարածքում անխնա կտրվում են ծառերը և վաճառվում: Խնդրում ենք մանրամասներ:
— Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում հայտնաբերված ապօրինի անտառահատումների վերաբերյալ արձանագրված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, իսկ « Նորատուս» և «Մարտունի» մասնաճյուղերի վերաբերյալ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Վերոնշյալ մասնաճյուղերի ջրածածկ տարածքներում կատարվում են անտառամաքրման աշխատանքներ:
—2009-ից Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի ստեղծման օրից պայմանագրերը չեն վերակնքվում և 3 տարին լրացած պայմանագիր ունեցող վարձակալները չեն կարողանում կողմնորոշվել կատարե՞ն ներդրումներ: Ի՞նչ է նախատեսվում:
— Երեք տարի ժամկետով պայմանագրեր հիմնականում կնքվել են լճի մինչև 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքների համար, որտեղ,համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի դեմտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմամբ սահմանված կարգի, արգելվում է (որոշ բացառություններով) կատարել կապիտալ շինարարություն:
— Մեր ունեցած տեղեկություններով, հանրային լողափերի անվան տակ, լուծվում են անցանկալի անձանց պատժելու, նրանցից լողափերը հետ վերցնելու հարցեր: Ի՞նչ սկզբունքով են ընտրվում հանրային լողափ դարձվող տարածքները:
— Հանրային լողափերի տարածքներն ընտրվում են օրենսդրության պահանջներին համապատասխան: Բացի այդ, հաշվի են առնվում նաև հանրության համար այդ տարածքների հասանելիությունը:
Նշենք, որ որոշ հարցերի պատասխաններ իրենց հետ լրացուցիչ հարցեր բերեցին, որոնց կփորձենք անդրադառանալ մեր հաջորդ հրապարակման մեջ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.