Մինչ “Դժվար ապրուստ” սերիալին հետևողները և ոչ միայն շարունակում են քննադատել կամ շնորհավորել Մերիի դերակատար Մերի Մակարյանին Գլենդեյլում կայացած “Armenian Golden Star 2012”-ի շրջանակում “Սերիալային լավագույն դերասանուհի” տիտղոսին արժանանալու առիթով, նա սպասում է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպմանը, իսկ մինչ այդ BRAVO.am-ի հետ խոսել է իր աշխատանքի, գործընկերների հետ հարաբերությունների և անձնական կյանքի մասին:):
“Հեռուստադիտողն ինձ սպասում է”
Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց. երբեւէ չեմ մտածել, որ մի օր կմտնեմ հեռուստատեսություն կամ կնկարահանվեմ ֆիլմում, կսկսեմ դերասանի իմ կարիերան: Չեմ ակնկալել մրցանակ, հեռուստադիտողի ծափահարություն կամ լավ խոսքեր:
Ես մասնագիտությամբ վոկալիստ եմ, ավարտել եմ նաև ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Ոլորտում վաղուց էի աշխատում անդրկադրային ձայնով, ուղղակի չէի երեւում, հետո սկսեցի հաղորդում վարել, ապա “Շանթ”-ից տեղափոխվեցի “Արմենիա” հեռուստաընկերություն` որպես “Բարի լույս”-ի հաղորդավար, իսկ որոշ ժամանակ անց առաջարկ ստացա նկարահանվել հեռուստասերիալում:
Այն, որ հեռուստադիտողն ինձ սպասում է, հաստատ է. իրենք իմ կարիքն ունեն, ես` իրենց: Դեռ չեմ որոշել, թե սերիալի ավարտից հետո ինչ կանեմ` ֆիլմում կնկարահանվեմ, հաղորդում կվարեմ, բայց ինչ-որ բան հաստատ կանեմ: Առաջարկները շատ են:
“Հաճելի է, որ խոսում են”
Այնքան բան եմ լսում իմ մասին: Վերջին “հետաքրքիր” նորությունն ընկերուհիս փոխանցեց. զանգեց ու ասաց, որ իր մայրիկի աշխատավայրում է, որտեղ ասում են, թե Մերին հղի է, ասացի` կլինի ճշտես` ումից:): Նմանատիպ խոսակցություններ շատ են լինում, չգիտեմ աղբյուրը, բայց դե հաճելի է, որ խոսում են:
Ի՞նչ կապ ունեն Մերի Մակարյանն ու Միհրան Ծառուկյանը
Ես եւ Միհրանը մտերիմ ընկերներ ենք: Հասարակության հետաքրքրությունը, կարծում եմ, կապված է սերիալում Միհրանի կնոջ դերում հանդես գալուս հետ: Բայց ես մտերիմ եմ նաեւ սերիալի մյուս տղաների հետ:
Միհրանի ռուսաստանյան համերգային շրջագայության ժամանակ ես էլ եմ եղել այնտեղ, բայց` ոչ իր հետ:
“Էլենի հետ ընկերուհիներ չենք, բայց…”
Իմ եւ Էլենի միջեւ լարվածություն չկա, ուղղակի ֆիլմի սցենարն է աղմուկ բարձրացրել: Մեր հասարակությունն այնքան լուրջ է ընդունում այդ ամենը, իսկ մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, ընկերուհիներ չենք, բայց նորմալ գործընկերներ ենք:
“Ուրախ եմ, որ խաղում եմ այս դերը”
Մերիի կերպարը շատ պատահական է “ստացվել”. ինքս երբևէ չեմ մտածել, որ կարող եմ նման կերպ խաղալ այդ դերը: Ասում են` այնքան լավ եմ խաղում, որ մարդիկ ինձ իսկապես ատում են: Կանայք ու աղջիկները, ովքեր սիրում են Միհրանին, բնականաբար, ինձ պետք է ատեն :):
Չեմ նեղվում, երբ քննարկում են իմ կերպարը: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ այս դերը, այն մեծ հնարավորություն, ստեղծագործական թռիչք է տալիս դերասանին: Մեծ հաճույք եմ ստացել այն կերտելիս, եղել են բավական բարդ, հոգեբանական տեսարաններ, որոնք ստացել եմ շատ կարճ ժամանակահատվածում և, կարծում եմ, պատվով եմ դա արել:
Շատ կանայք, օրինակ վերցնելով իմ կերպարից, փորձել են պայքարել, մեթոդներ մշակել ամուսիններին իրենց կողքին պահելու համար: Սերիալում Մերիի ասելիքը դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին: Գիտեմ շատերին, որոնք շատ բան են վերցրել իմ կերպարից և սպասում են նրա ասելիքին:
“Դժվար ապրուստ”-ն ինձ մեծ ճանաչում տվեց, ընտանեկան կյանքի հետ կապված փորձ` նշանդրեք, հարսանիք, հարսի շոր, ավանդույթներ, սկեսուր-սկեսրայր:): Մարդկանց ճանաչելու հնարավորություն տվեց, օգնեց շփվել այդ ասպարեզի մարդկանց հետ և մնալ կայուն իմ համոզմունքների մեջ:
Սերիալը կա, կլինի այնքան, ինչքան կլինի հեռուստադիտողը: Սերիալ չնայող մարդը հաճախ զարմանալիորեն ճանաչում է բոլոր կերպարներին:):
Այժմ աշխատում եմ նաև որպես շոուի հաղորդավար: Կարդում եմ գովազդային տեքստեր, ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա մետրոյում էլ իմ ձայնն է հնչում, դեռ չեմ հասցրել մետրո գնալ ու լսել:
Մերիի և Քիմի նմանության մասին
Քարդաշյանին նմանվելու միտք երբևէ չեմ ունեցել. երբ այսքան հայտնի չէի Հայաստանում, իմ մազերը, աչքերի գույնը նույնն էին: Երբեմն նայում եմ, թե ինչպես է նա հագնվում, բայց երբեք չեմ կրկնօրինակել; Բոլորս էլ գիտենք, որ նա գեղեցիկ ու ճաշակով աղջիկ է: Սպասում եմ մեր հանդիպմանը. ունենք ընդհանուր ընկեր, որն էլ առաջարկել է կազմակերպել այն: Կարծում եմ` հետաքրքիր կլինի:
Մերի Մակարյանի սիրտը զբաղված է : )
Այո, իմ սիրտը զբաղված է: Տղամարդու իմ իդեալը` տղամարդն է:
Երբևէ ամուսնացված կամ նշանված չեմ եղել, բժշկական ոչ մի տեսակի միջամտությունների չեմ դիմել, հղի չեմ եղել:
Իմ կյանքում ոչինչ չեմ պլանավորում: Ամեն ինչ դեռ առջևում է:
Bravo.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.