Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տիգրան Սլավիկի Բադոյան
ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում:
2001թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2001-2005թթ ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ:
2002-2005թթ. եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2005-2007թթ ընդունվել և ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան` «Կառավարում» մասնագիտությամբ:
2005թ. «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս է: 2012թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
2005-2006թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, նույն բանկի «Տաշիր» մասնաճուղում` դրամարկղի վարիչ, 18.04.06թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 1274Ա որոշմամբ ստացել է բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի անդամի և մասնաճյուղի գլխավոր հաշվապահ աշխատելու վկայական: 2007թ. փետրվարի 15-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես մարզպետի օգնական:
2011թ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս է:
2012թ. հիմնադրել է «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը:
2003-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2003-2007թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007-ից ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության նախագահն է:
2010 թ. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Գիտական 8 հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:
2010 թվականին ՀՀԿ Նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով:
2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:
1997-2001թ. զբաղվել է Ձյուդո և Սամբո ըմբշամարտով:
1999-2000թթ. Սամբո ըմբշամարտի ՀՀ երիտասարդական առաջնության 3-րդ մրցանակակիր է՝ կրկնակի:
2000թ. Ձյուդո ըմբշամարտի ՀՀ եձրիտասարդական բաց առաջնության 2-րդ մրցանակակիր է:
Ազատ տիրապետում է ռուսերեն և վրացերեն լեզուներին:
Զինապարտ է, շարքային:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.