ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահի ընտրություններին։
Գրառումը ստորեւ.
Նախագահական ընտրությունների ընթացքում քննարկվող առանցքային հարցերից մեկը բնականաբար պետք է լինի արտաքին քաղաքականությունը: Ոչ միայն, որ դա նախագահի բացառիկ իրավունքն է, այլև դրա հաջող մշակումից և իրականացումից է կախված երկրի ճակատագիրը:
Ես երեք խնդիր եմ տեսնում՝ առավելապես գաղափարական և ոճային բնույթի, որոնք խոչընդոտում են արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը.
1. Գաղափարական հենքի բացակայություն. մի ամբողջ 45 տարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր մեկ բառով՝ զսպողական (containment policy): Հատորներ են գրվել այս մեկ բառով բնութագրված քաղաքականության մասին: Եթե Հայաստանի անկախության սկզբնական շրջանում մեր արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես հավասարակշռության, հետո՝ փոխլրացման եզրերով, ապա այսօր բնութագրվում է որպես բազմավեկտոր: Առաջին երկուսը բազմաբովանդակ բառեր են, որոնց հիմքում կա իմաստ, մտածողություն և նպատակ, մինչդեռ «վեկտորը» մեթեմատիկական եզր է, որն ընդամենը բնութագրում է ուղղությունը:
Իրոք, առանց գաղափարական հենքի Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրին դժվար կլինի կարողանալ ճիշտ կողմնորոշվել և համահունչ դիրքորոշումներ որդեգրել իր շուրջ ընթացող, հաճախ՝ իրար հակադրվող տարբեր գործընթացներում:
2. Արտաքին քաղաքականությունը որպես նպատակ. արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար: Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը: Եթե հնարավոր չի լինում նոր ատոմակայանի կառուցումն սկսել, դրա պատճառը տեխնիկական և նյութական խնդիրները չեն, այլ այն, որ կա լուրջ դիմադրություն տարբեր ուժերի կողմից: Եթե Ստեփանակերտի օդանավակայանն առայսօր չի շահագործվում, դրա պատճառն այն չէ, որ հարակից բլուրները խանգարում են օդանավերի վայրէջքին, այլ այն, որ Ադրբեջանը ընդդիմանում է դրա գործարկմանը: Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ: Խնդիրների լուծումը՝ անկախ դրանց ոլորտից, առաջին հերթին ընկնում է դիվանագիտության վրա, որից հետո նոր միայն լուծվում են մյուս հարցերը:
3. Նպատակին հասնելու քայլերի հաջորդականության բացակայություն. մեզ Բիսմարկի հետ համեմատելու որևէ նպատակ չունենալով՝ բերեմ մի օրինակ, որը դիվանագիտության պատմության մեջ համարվում է երկարաժամկետ քայլերի հաջորդականության լավագույն օրինակներից մեկը: 1862թ. Պրուսիայի կանցլեր Բիսմարկը, հանդիպելով Բենյամին Դիզրայելիին (որը ավելի ուշ դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ), ընդամենը կեսժամանոց հանդիպման ընթացքում նրան ներկայացնում է հաջորդ տարիներին իր անելիք քայլերը՝ ասելով. «Դանիայից վերցնելու եմ Շլեզվիգ-Հոլշտեյնը, Ավստրիային դուրս եմ թողնելու Գերմանական համադաշնությունից և հարձակվելու եմ Ֆրանսիայի վրա»: Հաջորդ ինը տարիների ընթացքում Բիսմարկը նույն հերթականությամբ և հաջողությամբ իրականացրեց այս երեք քայլերը՝ 1871թ. հասնելով Գերմանիայի միավորմանը:
Դիտարկելով և դատելով այս տարիների ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը և դրա արդյունքները, հատկապես՝ մեզ համար ամենակարևոր հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է միանշանակ ասել, որ այդ ուղղությամբ արված քայլերն ակնհայտորեն չեն ունեցել արդյունավետ շարունակություն:
Դիվանագիտությունն առաջին գիծն է ոչ միայն երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, այլ նաև ներդրումների ներգրավման, խոշոր ծրագրերի իրականացման և առհասարակ՝ տնտեսական զարգացման համար: Այսօր Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը շատ բանով կախված է նաև մեր դիվանագիտությունից:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.