Արդեն մեկ ամսից ավել է` բնապահպան-ակտիվիստներն ահազանգում են Գառնու ձորի տարածքում «Բազալտե երգեհոն» սյունաձեւ բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը դրա վերաբերյալ տարածել է հայտարարություն։
«Գառնու «Բազալտե երգեհոն» սյունաձեւ բազալտները, նույն ինքը՝ «Քարերի սինֆոնիան», գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում, եւ համաձայն ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» հ. 967-Ն ոորոշմամբ հաստատված ցանկի 37-րդ կետի` համարվում է երկրաբանական հուշարձան, սակայն ինչպես մնացած հուշարձանները, այն նույնպես բնության հատուկ պահպանվող տարածքի իր անձնագիրը չունի: Հուշարձանների անձնագրերի կազմման եւ պահպանման ռեժիմի սահմանման աշխատանքները «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով պարտավոր է կատարել ՀՀ բնապահպանության նախարարությունը:
«Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը մի քանի անգամ նկարահանել է քարերի ոչնչացման տեսարանները եւ միեւնույն ժամանակ տեղեկացրել է Գառնու համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, խնդրելով որպեսզի վերջինս համապատասխան քայլեր ձեռնարկի բնության այս եզակի հուշարձանի նկատմամբ վանդալիզմը կանխելու ուղղությամբ եւ հաղորդում ներկայացնի ոստիկանություն:
Տեսանյութում ակնհայտ երեւում է, թե վանդալները դեպքի վայրում ինչպես են նախապես քարերը մանրացրել, դասավորել եւ նախապատրաստել մեքենայով տեղափոխելուն: Ի դեպ, այն պահին, երբ վանդալները նկատել են բնապահպան-ակտիվիստներին, անմիջապես դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրենց գործիքներն ու մանրացված քարերի մի մեծ կույտ:
Դեպքի առնչությամբ բնապահպան-ակտիվիստները կրկին դիմել են Գառնու համայնքի ղեկավարին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, մասնավորապես՝ իր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Մենք այն տպավորությունն ունենք, որ Գառնու համայնքի ղեկավարը փորձում է թաքցնել հանցագործությունը եւ/կամ պարտակել հենց այդ հանցագործությունը կատարողներին եւ պատվիրատուներին:
Ի դեպ, Գառնու տարածքում կան մի քանի օլիգարխի առանձնատներ, որոնց կառուցման համար օգտագործված շինանյութ հանդիսացող քարը ակնհայտ հուշում է ոչ վաղ անցյալում իր՝ բնության հուշարձանի մաս կազմելու մասին:
Հարց է առաջանում, թե ո՞ւմ հերթական առանձնատունն է կառուցվում հայ ժողովրդի հանրային սեփականության` չնաշխարհիկ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» քարերի հաշվին: Ո՞վ է հովանավորում եւ կոծկում տվյալ տարածքում կատարվող հանցագործությունը, ինչո՞ւ ոստիկանության տարածքային բաժինը քայլեր չի ձեռնարկում կատարվածը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ կամ ի՞նչ ընթացքում է այն գտնվում, որեւէ տեղեկություն մինչեւ օրս չկա, իսկ վանդալիզմը նշյալ տարածքում շարունակվում է:
Գառնու համայնքի ղեկավարը վստահեցրել է բնապահպան-ակտիվիստներին, որ ինքը կատարվող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունք, սակայն դեռեւս պատասխան չի ստացել:
Մինչ ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավիրում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին (հանցագործն) է անցել գործի՝ հանուն իր անձնական կամ հերթական օլիգարխի շահի: Կարծես թե Հայաստանում շինարարություն իրականացնելու համար էլ քար չի մնացել կամ էլ չի բացառվում, որ որոշ մարդիկ, չարաշահելով իրենց իրավունքներն ու դիրքը, որոշել են գումար տնտեսել եւ իրենց առանձնատները կառուցել պետության ու ժողովրդի սեփականության հաշվին:
Երբ նախկինում կատարված հանցագործությունները շարունակում են մնալ չբացահայտված, իսկ հանցագործներն՝ անպատիժ, սնկի պես աճում են նոր հանցագործությունները՝ վստահ լինելով, որ իրենց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկի:
Այսպիսով, սույն հայտարարությամբ դիմում ենք ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին եւ պահանջում, որպեսզի ծառայողական քննություն անցկացվի՝ պարզելու՝ թե ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքն ինչո՞ւ մինչեւ այսօր քայլեր չի ձեռնարկել Գառնու համայնքի ղեկավարի հաղորդմանն իրավական գնահատական տալու, Գառնու տարածքում «Քարերի սիմֆոնիայի» վանդալիզմը կանխելու, հանցագործներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, առաջարկում ենք Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիայի» այդ հատվածում, որի տարածքն ամբողջությամբ տեսանյութում երեւում է, ապահովել շուրջօրյա հերթապահություն՝ գալիք հանցագործությունները կանխելու նպատակով»,- ասվում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.