Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է:
Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:
1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Երեք երդ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի…» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Չարենցի կերպարին անդրադարձել են ինչպես գրականության մեջ, այնպես էլ կերպարվեստում և կինոյում. նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը:
Չարենցի անունով են կոչվել մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 14:10Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը
- 12:10Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
- 11:10Արցախում hովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Շտաբ
- 15:10Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
- 14:10Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան
- 12:10Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Զաքարյան
- 12:10Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար
- 11:10Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված․ Սողոմոնյանը՝ Պապիկյանին
- 15:10Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.