Մենք խնդիրներ չունենք Ռուսաստանի հետ. եթե առաջանում են հարցեր, դրանք լուծվում են նաև աշխատանքային կարգով. Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Իսկ պարտքերի հարցով մենք բացարձակապես ոչ մի խնդիր չունենք: Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը համարվում է միջինից ցածր, և մենք լիովին կատարում ենք բոլոր պարտավորություններն արտաքին պարտքի սպասարկման հարցում»,նշել է Տ. Սարգսյանը:
Ըստ նրա, հիմնական խնդիրն այն է, որ ստեղծվել է համագործակցության մի հարթակ, որը թույլ կտա բացեիբաց քննարկել ռուս գործընկերների հետ բոլոր հարցերը և ձևավորել միասնական գաղափարական հարթակ համատեղ ապագայի համար:
«Ռազմավարական գործընկերական հարաբերությունները ենթադրում են, որ նման համագործակցության հիմքում ոչ թե շահի հասկացությունն է, այլ՝ ընդհանուր արժեքների, այսինքն՝ համատեղ ապագայի և համատեղ անցյալի մեր ընդհանուր տեսլականը: Եթե կառուցենք ռազմավարական գործընկերությունը միայն շահի հիման վրա, դրանք հազիվ թե կարելի է անվանել ռազմավարական: Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կառուցվում միայն շահի հիման վրա»,-ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով, աշխարհում այժմ շատ բուռն գործընթացներ են ընթանում: «Աշխարհը շատ արագ փոխվում է, աճում է երկրների փոխադարձ կախվածությունը: Մարդկության առջև կանգնած են նոր մարտահրավերներ և նոր ռիսկեր: Սա նշանակում է, որ մենք միասին պետք է գտնենք մեր միասնական ապագայի կառուցման ուղիները՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու նոր իրողությունները: Սա նշանակում է, որ ներկայումս մենք չունենք միանշանակ պատասխաններ, մեր գործընկերները Ռուսաստանում՝ ևս»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի տեղեկացմամբ, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորման 50 տոկոսը կիրականացնի Ռուսաստանը, իսկ 50 տոկոսը՝ հայկական կողմը՝ ըստ ռուսական կողմի հետ պայմանավորվածության։
Ծրագրի համաձան՝ ԱԷԿ-ի շինարարությունը պետք է սկսվեր 2014թ.-ին, սակայն, ըստ Տիգրան Սարգսյանի, Ճապոնիայում տեղի ունեցած դեպքերը (2011թ.-ին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում) լրացուցիչ շատ ժամանակ խլեցին։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.