Հարցազրույց Սևանի տարածաշրջանի Ճամբարակի հոգևոր հովիվ, Տեր-Մեսրոպ Քահանա Երիցյանի հետ
—Մի քանի խոսքով պատմեք, թե՝ ինչպե՞ս որոշեցիք դառնալ քահանա:
-Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Միշտ սեր եմ ունեցել մեր ազգային եկեղեցու նկատմամբ: Դեռևս քահանայությունիցս 4 տարի առաջ, ուսմանս զուգահեռ, նշանակվել էի պատմության ուսուցիչ Գեղարքունիքի մարզի Մարտունի, ապա նաև Աղբերք ու Ճամբարակ համայնքների միջնակարգ դպրոցներում:
—Քահանայի Ձեր բնորոշումը.
— Քահանա արամերեն նշանակում է քավիծ … Քահանայի ներկայությունը շատ կարևոր է հայ հասարակության համար: Նաև որպես առաջնորդող լիդեր և ազգային, հասարակական գործիչ: Քահանայի համար առաջնային է իր հոտի հոգևոր ընտանիքը:
Ինչպես գիտես, բազմաթիվ աղանդավորական ուժեր ,որոնք թևածում են ամենուր, փորձում են մարդկանց մեջ տարածել իրենց մոլագար և խեղաթյուրված վտանգավոր ուսմունքները: Պետք է յուրաքանչյուրս այս առումով ևս լինենք մեր հոգևոր հայրերի կողքին՝ անսայթաք հետևելով մեր առաքելական եկեղեցու սուրբ ու անբասիր ուսուցումներին …
—Ձեր կարծիքով, ինչպիսի՞ երիտասարդ քահանայաց դաս ունենք:
-Փառք Աստծո, այսօր հայ եկեղեցին համալրված է հիանալի ուսյալ քահանաներով, ովքեր իրենց սուրբ և ազգաշեն ծառայությունն են իրականացնում ազգային բանակում, քրեակատարողական հիմնարկներում, կրթարաններում և հայ եկեղեցու զանազան կառույցներում և հատկապես թեմերում, ինչպես նաև արտերկրի հայկական թեմերում:
—Ին՞չը կոտրեց մեր ազգի միասնականությունը հավատքի հարցում, արդյո՞ք հոգևորականների ոչ արժանապատիվ գործունեությունը չէ, որ այսօր շատ մարդկանց մոտ հակակրանք է ձևավորել, ինչպես իրենք են ասում, սևազգեստների հանդեպ:
—Միասնականության վերաբերյալ հետևյալը կասեմ. հայ եկեղեցին է մեզանում ընդմիշտ և անշուշտ այսօր պահպանում է մեր ազգային տեսակը՝ չկա հայ եկեղեցի՝ չկա հայ: Այսօր, առավել քան երբևէ ուղղակի անհրաժեշտ է ապրել միասնականության ընկալումով …այսօր մենք, կարծում եմ, միասնական ենք՝ շնորհիվ մեր սուրբ եկեղեցու:
Հոգևորականության մասին ասեմ, որ քահանա հայրերը մեզանում տարանջատված չեն հասարակությունից , դեռ, ընդհակառակը, ինչպես մեր պատմության քարուղիներում՝ նմանապես այսօր, ամուր հիմքերով շաղկապված են սեփական ժողովրդի հոգսերով …
—Լավ է, որ նման կարծիքի եք, սակայն պատմության մեջ հավերժացած մեր քահանաների ու այսօրվա քահանայի միջև մեծ անջրպետ կա, հենց թեկուզ ժամանակների առումով:Ին՞չ հասարակական պահանջ է դրված քահանայի առջև Մայր Աթոռի կողմից:
-Անխաթար հայերենի լեզվական պատրաստություն …գրաբար հայերենի որպես 2-րդ հայերենի պաշտպանություն օրենքով տիրապետելու անհրաժեշտությունը կյանքի կոչելն է …համատարած եկեղեցաշինություն և վանական կյանքի զարթոնքի աշխուժացում: Քահանայի առջև դրված է հոգևոր կրթական ,քարոզչական դաստիարկչական և ծիսական –հայրենասիրական գործունեության պահանջների բավարարումը հայ հասարակության մեջ …
—Արդյո՞ք այդ ամենն արվում է:
-Հայաստանում, իսկապես, այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ՝ որպես մեր առաքելական եկեղեցու զավակ, լինի իր ծխի հոգևորականի կողքին և յուրաքանչյուրը իր հերթին փորձի օգտակար լինել, թե յուր եկեղեցու պայծառացմանը՝ ուղղված ցանկացած սուրբասուրբ գործի, և թե ընդհանրապես հոգևոր կյանքի հետ կապ ունեցող բոլոր գործընթացներին:
—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
—Ինձ անհանգստացնում են աղանդները, արտագաղթը, ծնելիության նվազումը և հավատքի նկատմամբ ոմանց անտարբերությունը:
— Տեր Մեսրոպը հիասթափվա՞ծ է:
-Քահանան առհասարակ չի կարող հիասթափվել , ուղղակի իրավունք չունի:
—Ին՞չ երազանքներ ունեք:
—Երազանքս հետևյալն է .աղանդների ուղղակի վերացում, ԼՂՀ-ի միջազգային ճանաչում: Հզոր Հայաստանի տեսլականն է իմ հոգում …
Ցանկանում եմ, որ մեզանում ամենուր տիրի Քրիստոսի անհուն սերը, հանդուրժողականությունը, բարությունը արդարությունը:
-Իսկ մեր ազգային ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք. հեթանոսական շարժումը կարծես նոր շունչ է ստացել:
-Պաշտպանենք մեր ազգային ավանդույթները …նրանց մեջ պետք է տեսնենք մեր Քրիստոնեական և ազգային դիմագիծը: Առանց ավանդույթների մենք ուղղակի կոչնչանանք և աշխարհի ցանկացած քաղաքակրթություն՝ առանց իր մայր հավատքի և ուրույն ազգային ավանդույթների, դատապարտված է ոչնչացման:
Ազգային դիմագծի պաշտպանությունը շատ անհրաժեշտ է մեր հասարակությանը: Այդ ամենը յուրաքանչյուրը՝ որպես ճշմարիտ ապրող հայ քրիստոնեա՝ իր ակունքների հետ մեկտեղ, պետք է պահի ու գուրգուրի՝ անաղարտ կերպով հասցնելով մեր սերունդներին:
-Արդյո՞ք մեր երկրում քահանան պատվով է կատարում իրեն վստահված գործը, կամ իր կոչումը իրացնում է լիարժեք: Բազմաթիվ օրինակներ կան որ քահանաները՝ հոգևորականներն անհարիր վարք են դրսևորում, սակայն այդ ամենը փորձում են թաքցնել հանրությունից և պահել «եկեղեցու պատերի ներքո»:
-Քահանան պետք է օրնիբուն լինի իրեն վստահված հոտի կողքին, ապրի նրա մեջ, հոտի հաջողություններով ու դժվարություններով , պետք է լինի Քրիստոսի հոտի պաշտպանը հոգևոր գիշատիչներից, քահանան նաև, ինչպես պատմության քառուղիներում , պետք է լինի կենաց և մահվան ճակատներում՝ վասն հավատքի և փրկության մեր ժողովրդի:
Ճշմարիտ քահանան միանշանակ կատարում է իրեն վստահված առաքելությունն և իրեն վստահված հոտի համար պատրաստ է ցանկացած դժվարության առջև չընկրկելու :
— Այ դուք եք ասում եք «պիտի», բայց արդյո՞ք դա այդպես է այսօր:
Մարդիկ այսօր իսկապես փնտրում են Աստծուն և միշտ գտնվում են քահանայի անմիջական հոգածության և ուշադրության առանցքում…թեկուզ և ծեսերի առումով կոնկրետ մեզ մոտ Սևանի տարածաշրջանի հասարակության մեջ մարդիկ, բառի ընդգրկուն իմաստով, ապրում և վայելում են հոգևորականների ամենօրյա ուշադրությունը:
—Ծեսերի առումով այո՛, աշխուժություն կա, բայց արդյո՞ք դա կապ ունի իրական հավատքի հետ: Այ դուք, և ոչ միայն դուք ասում եք, որ քահանային պետք է հավատացյալը փնտրի, բայց մեր իրականության մեջ այդ տենդենցը ձևավորված չէ, չե՞ք կարծում, որ պետք է մտածել գտնելու մի ձև, որ քահանային կտանի հավատացյալի մոտ, թեկուզ ձեր չսիրած աղանդավորների օրինակով:
-Ես բնավ ձեզ հետ համաձայն չեմ, որ մեր և մարդկանց միջև այսօր առհասարակ պատնեշ գույություն ունի, ճիշտ հակառակը, այսօր չափազանցություն թող չորակվի մեր և մեր հավատացյալ հոտի միջև ամուր փոխվստահելի, ջերմ ,անխաթար և անքակտելի վստահություն է առաջացել: Ես գտնում եմ, որ աբսուրդ է, երբ ոմանք ասում են, թե՝ կա անջրպետ մարդկանց և քահանա հայրերի միջև …քայլ առ քայլ եկեղեցին արդեն գրեթե վերահաստատվել է իր սուրբ կատարյալ ամբողջության մեջ …
-Ամուսնացյալ քահանայի համար հեշտ է, իսկ կուսակրոնները խնդիր ունեն չգայթակղվելու և պահելու ուխտը, ի՞նչ եք կարծում ճի՞շտ է կուսակրոնությունը, որպես ամուսնացած մարդ ենք հարցնում, ոչ որպես հոգևորական:
-Կուսակրոնությունը ողնաշարն է եկեղեցու: Հետևաբար եկեղեցու ամենակարևոր առանցքն է: Կարևոր է անհատի նկարագիրը, մարդ հնարավոր է լինի ամուսնացեալ, սակայն անբարոյական, անժուժկալ և շնացող , հետևաբար գայթակղությունների պատճառը բնավ չի կարող կապ ունենալ կուսակրոնության հետ:
-ժամանակները փոխվել են, մարդիկ ինչքան մոտենում են հավատքին, երկու այդքան հեռանում են, ինչպե՞ս եք տեսնում ձեր վերընշված պետքերի իրականացումը:
-Անշուշտ, դեռ բազմաթիվ անելիքներ ունենք մեր աստվածաընտրյալ առաքելության մեջ կատարելու: Մեզ վստահված հոտի հետ միասին անխաթար նվիրումով ծառայելու Աստծուն, և առհասարակ …
Զրուցեց՝ Գարիկ Ավետիսյանը
Հ. Գ. Քահանայությունը (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր) Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է` ամուսանցյալ քահանայությություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով):
Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը: Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային: Քահանյության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ):
Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը` լայն սև թիկնոցը ՝ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում` վառ և տոնական գույներով): Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ:
Ամուսնացյալ քահնաներն անվանվում են Տեր Հայր: Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի: Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել: Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս` Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահանա ԱԶԳԱՆՈՒՆ):
Աբեղան ապա պաշտպանում է գիտական աշխատանք, որը կոչվում է վարդապետական թեզ և եթե այն պաշտպանում է (պատմագիտական,հայագիտական, աստվածաբանական-կրոնագիտական կամ բանասիրական) համապատասխան հանձնաժողովի դրական կարծիքը դրական է որոշվում,ապա տեղի ունենում սովորաբար Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցում՝ սուրբ ուսուցչապետի շիրիմի մոտ եպիսկոպոսն ընծայացնում հորը հատուկ թվացությամբ հանձնում է վարդապետական գավազան՝ ի նշան նոր սարգացվաթության և բարձր ուսուցչական գիտության և իշխանության:
Եռագլխանի գավազանի վրա պատկերված է լինում օձ,երախը՝ բաց, ի նշան իմաստության:
Միայն վարդապետական իշխանություն ունեցող հոգևորականն իրավունք ունի օծվելու և ձեռնադրվելու՝ որպես սրբազան եպիսկոպոս:
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 14:10Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը
- 12:10Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
- 11:10Արցախում hովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Շտաբ
- 15:10Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
- 14:10Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում․ Վարդանյան
- 12:10Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Զաքարյան
- 12:10Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար
- 11:10Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված․ Սողոմոնյանը՝ Պապիկյանին
- 15:10Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.