Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Պետական Դումայի նախագահը հայ-ռուսական միջպետական փոխգործակցության ամրապնդման գործում կարեւորեց իր պաշտոնական այցը Հայաստան: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը եւ զարգացումը, կարեւորեց փոխայցերը, ինչը նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում Նարիշկինը կարեւոր համարեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երեւանում: Նրա համոզմամբ` հանձնաժողովի աշխատանքը էապես նպաստում է ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացմանը: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ ՀԱՊԿ ԽՎ անդամ-պետություննեի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ արտագնա առաջին նիստը Երեւանում բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-ռուսական կապերը ակտիվ զարգանում են, ինչին նպաստեց նաեւ Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը Հայաստան: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունեւությանը: Կազմակերպությունը, նրա խոսքով, կայացած ռազմաքաղաքական կառույց է եւ հետխորհրդային տարածքում կայունության պահպանման կարեւոր գործոն: Նրա համոզմամբ՝ բավականին արդյունավետ է նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը: ԱԺ նախագահի կարծիքով` որպես ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի ու Կազմակերպության կանոնադիր մարմինների փոխգործակցության արդյունավետ օրինակ կարելի նաեւ համարել ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների երեւանյան նիստը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը առնչվող այլ հարցեր եւս, հայտնում են ԱԺ :
Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Տիկին Մատվիենկոն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է եւ բարձր գնահատեց երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադառնալով հուլիսին Հայաստան կատարած իր պաշտոնական այցին եւ ջերմությամբ հիշելով այն, նա իր եւ պատվիրակության անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար: Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց իր պաշտոնական այցը Հայաստան եւ նշեց, որ այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում` Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը վերջին տարիներին երկրի առաջընթացի եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում եւ վստահություն հայտնեց, որ այս ամենը գիտակցում է եւ ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի ժողովուրդը:
Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց հայ-ռուսական փոխգործակցության եւ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցության ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց տիկին Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր նշանակություն ունի ԱՊՀ անդամ երկրների կյանքում եւ մեծ ներդրում է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:
Հանդիպման վերջում Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան:
Հաանդիման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.