«Հայկական Վարկածի» զրուցակիցն է երիտասարդ դերասան Արշավիր Փանոսյանը, որին հանդիսատեսը ճանաչում է Շանթ, այնուհետև Արմենիա TV—ի սերիալներից: Երիտասարդ դերասանը ներկայումս ընդգրկված է «Եղբայրները» սերիալում: —
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասան
— Դեռ փոքր հասակից կարծես համոզված էի, որ պիտի արվեստի հետ կապված լինի կյանքս: Չեմ կարող ասել ինչու է այդպես, բայց անկեղծ էդպիսի զգացողություն եմ ունեցել մանկուց: Թերևս դրան նպաստել է այն հանգամանքը, որ ծնվել ու մեծացել եմ արվեստագետի ընտանիքում: Իսկ դերասանի մասնագիտությունը հատկապես շատ սիրել եմ ու համարում եմ, որ այն ասելիքը փոխանցելու ամենաանմիջական ու ազդեցիկ արվեստի տեսակ է: Թեպետ արվեստի յուրաքանչյուր տեսակ ունի իր նշանակությունը, կերպը և նպատակը: Ես ընդունում ու սիրում եմ արվեստի բոլոր ժանրերը ու տիրապետում եմ նրանցից մի քանիսին:
—Մտավորական մարդու ձեր բնորոշումը և արդյոք մենք ունե՞նք մտավորականություն:
Մտավորականություն Հայաստանում եղել է, կա ու կլինի: Անկախ մեր երկրում տիրող թե,՛ տնտեսական, թե,՛ սոցիալական, և թե,՛ քաղաքական իրավիճակից, մեր միտքը միշտ սթափ է ու արթուն: Միգուցե այդ «մենքը» այսօր քիչ է, բայց կա ու կլինի…
Ըստ իս մտավորականն այն իմաստունն է, ում մոտ խորհրդի էին գնում և՛ թագավորը, և՛ չքավորը… Ցավոք մեր ժամանակներում ամեն ինչ խառնվել է ու չենք հասկանում ով է թագավոր, ով է չքավոր…
Մտավորականը պետք է ներկա լինի ոչ միայն ներկայացումների, ցուցահանդեսների կամ համերգների, ինչպես ցավոք այսօր է, այլ նաև ազգային բոլոր խնդիրների կենտրոնում լինի: Այժմ մեր մտավորականությունը ստվերում է: Երբեմն ինչ-ինչ առիթներով լսվում է նրա ձայնը, բայց շատ թույլ ու ցածր… Չեմ ուզում քննադատաբար մոտենալ այս հարցին, քանի որ առանց այդ էլ մեր կյանքը հագեցած է դրանով… բայց մի բան հստակ գիտեմ, եթե մարդն ունի ասելիք և ցանկություն իր ձայնը լսելի դարձնել նրան ոչինչ չի կարող խանգարել… ինչպես օրինակ՝ Չարենցին չխանգարեցին բանտի պատերը…
—Ին՞չն է ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
— Մեր երկրում ամենից շատ ինձ անհանգստացնում է մարդկանց հոգեբարոյական վիճակը… այլ կերպ ասած հենց ինքը՝ մարդը: Հիշենք, որ ամեն ինչի վերևում միշտ կանգնած է մարդը: Այսօր մարդիկ չարացած են, մի տեսակ մռայլ ու անհասկանալի արժեհամակարգով: Իհարկե՛, խոսքս բոլորի մասին չէ: Համոզված եմ, երբ ամեն հայ մարդ, ինքն իր ներսում վերափոխվի, հասկանա ու ընդունի ոչ թե նյութական, այլ այնպիսի արժեքներ՝ ինչպիսիք են օրինակ հայրենիքը, ընտանիքը, սերը, մշակույթն ու գիտելիքը, այդ ժամանակ իրոք ամեն ինչ կլնի հրաշալի ու նյութը կլինի միջոց, ոչ թէ նպատակ:
—Մի՞թե Արշավիր Փանսոյանը հիասթափված է:
— Երբեք չեմ հիասթափվելու, չեմ էլ պատրաստվում: Անկախ ժամանակներից, երկրում տիրող իրավիճակից, փորձելու եմ անել այն, ինչ ի վերուստ տրված է ինձ: Տանելու եմ իմ խաչը: Ու կուզենայի, որ բոլորը նման կերպ մտածեն ու ապրեն: Երկիրը լքելու փոխարեն, փորձեն նախ կայանալու, ամուր կանգնելու սեփական հողի վրա, հետո նոր մտածեն թե օտարության մեջ կարող են, թե ոչ… Մենք պիտի տերը լինենք մեր երկրի…
—Ին՞չ երազանքներ ունեք
-Երազում եմ ունենալ իսկապես ամուր և երջանիկ ընտանիք: Ունենալ խելացի ու հայրենասեր զավակներ: Միգուցե երազել բառն այդքան էլ տեղին չէ այս պարագայում, սակայն հավաստիացնում եմ, որ դա այդքան ցանկալի ու կարևոր է ինձ համար: Ընտանիքը ազգի տաճարը պահող բազում քարերից մեկն է.. և եթե ամեն մի քար լինի ամուր, ապա տաճարը քանդել չի լինի… Մի երազանք էլ ունեմ՝ տեսնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին աշխարհի չեմպիոն…)))
— Ինչպե՞ս կբնորոշեք մեր երիտասարդ դերասանի այսօրը:
-Միգուցե այսօր երիտասարդ դերասաններն ունեն գումար վաստակելու հնարավորություն, սակայն դա դեռ չի նշանակում որ գտնվում են լավ վիճակում: Կրթության խնդիր ունենք. Հոսքը դեպի Թատերական ինստիտուտ աճում է, սակայն կրթության մակարդակը մնում է նույնը. հին սովետական դպրոց… Ժամանակները բերում են նոր պահանջներ, չափանիշներ… Ունենք շատ շնորհալի երիտասարդ դերասաններ, բայց դաշտը, որտեղ նրանք պիտի դրսևորվեն, կայանան, շատ փոքր է: Կարծում եմ կգան ժամանակներ, երբ յուրաքանչյուր, իսկապես շնորհալի երիտասարդ դերասան կկարողանա իրացնել իր տաղանդը, կունենա այդ հնարավորությունը…
—Իսկ ո՞րն է ձեր խաղացած կերպարներից ամենասսիրելին : Մեծ դերասաններից ում կերպարով եք առաջնորդվում դերերը խաղալուց:
-Սիրած դեր որպես էդպիսին չունեմ… իմ բոլոր խաղացած կերպարներն էլ սիրում եմ ու համարում եմ իմը… մի կերպար կարող եմ առանձնացնել զուտ նրա համար, որ հայ լինելով կարևորվեց ինձ համար.Սողոմոն Թեհլերյան. Դերը մեծ չեր ֆիլմային առումով, սակայն ինձ համար մեծ է նպատակային առումով…
Երբեք չեմ փորձել կրկնօրինակել մեծ դերասաններից որևիցե մեկին, աշխատում եմ սովորել նրանցից, քաղել հնարավորինս շատ…մեծ դերասանները միշտ նոր են ու անսպառ: Որ ժամանակների դերասան էլ լինեն… Արվեստը սահմաններ չունի, նույնիսկ ժամանակային…
— Կա՞ մի բան, որ չեք կարող չասել:
-Չեմ կարող չասել, որ ամեն ինչ հենց իր՝ մարդու ձեռքում է: Պետք չէ մեղադրել ու սեփական անհաջողությունները բարդել ուրիշների վրա: Եթե մարդ սիրի իր ընտանիքը, իր հայրենիքը, իր աշխատանքը..մի խոսքով սիրի, ապա հավատացե՛ք, ճանապարհը բաց կլինի նրա համար…
—Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Կասեմ թող երբեք չհուսալքվեն, լինեն լավատես ու իհարկե սիրեն այն, ինչով զբաղվում են..Ինչպես բոլոր բնագավառներում, մեր մասնագիտության մեջ նույնպես կան դժվարություններ, բարդություններ… Բայց հավաստիացնում եմ, ցանկացած խնդիր կարելի է լուծել, եթե հավատում ես, եթե սիրում ես և եթե ունես նպատակ… Մենք հայերս գենետիկորեն ուժեղ, խելացի ու աշխատասեր ենք… արթնացրեք ձեր գենը:
Զրուցեց Գարիկ Ավետիսյան ը
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 18:23Աշակերտը պիտի ունենա ազատ ընտրելու իրավունք
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.