Նախագահ Ալիեվի նորագույն հայտարարությունը առաջին հայացքից քաղաքական անհեթեթության հերթական նմուշ կարող է համարվել: Պետք է փորձել սակայն հայտարարության շարժառիթը տեսնել` հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի ժամանակի ներկա տարածքում և այնտեղ կատարված վերջին զարգացումների լույսի ներքո։
Նախ ամփոփենք հայտարարության բովանդակության հիմնական կետերը:
Նախագահ Ալիեվի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Հայաստանի Հանրապետությունը, ըստ ադրբեջանցի ղեկավարի արհեստական մի պետություն է` հիմնված հնադարյան ադրբեջանական տարածքների վրա:
Ալիեվ շարունակում է քաղաքական «գյուտարարությունը» և այս անգամ հայկական լոբբիի կողմից դիտելով հարցը` հայտարարել է, որ Ադրբեջանի համար հայկական լոբբին թիվ մեկ թշնամին է, բացատրելու համար թե ինչու՞ Բաքուն թշնամի է նկատում հայկական լոբբին: Թշնամանքը թշնամանքի արդյունք է «խաղաղասեր» Բաքվի համար:
Ապա, Ալիեվը անցել է դասակարգելու համար իր երկրի թիվ երկու թշնամին, որ իսլամաֆոբիան է, որին կլանված են տարբեր պետություններ: Այստեղ իսլամաֆոբիայի զարգացման ալիևյան բացատրությունը այնքան էական չէ, որքան երևույթի նշումը իբրև երկրորդ թշնամի: Բայց այդ մասին քիչ հետո:
Շատ արագ, ալիեվյան այս հայտարարությունը հուշում է համահնչեղություն Անկարայի տարբեր վարիչների կողմից կրկնվող հանկերգին` Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերություններ մշակելու, սակայն Սփյուռքն է (իմա՛ հայկական լոբբին) խանգարողը. կամ` ծայրահեղական Սփյուռքի և չափավորական Հայաստանի անտեղի բնութագրումներն ու որակավորումները` ներհայկական ճեղքեր առաջացնելու անարդյունք քաղաքականության կիրարկման փորձերով:
Այս դեպքում սակայն աշխատում է մի այլ տրամաբանություն: Չմոռանանք, որ քաղաքական ի՛նչ տեսակի կարևորություն ներկայանցող երևույթի և ժամանակի հանգամանքները ստիպել են Ալիեվին կատարելու նման հայտարարություն:
Խնդիրը շատ բնական կարգով կապվում է պաշտոնական Մոնտեվիդեոյի առած քայլերին: Բաքվի ղեկավարն ու իր խորհրդականները շատ լավ գիտեն, որ Ուրուգվայը զուտ հայտարարողական հարթությունից դուրս է եկել և իրոք, քայլ առ քայլ պատրաստվում է Արցախի իրավական ճանաչման առնչությամբ պաշտոնական դիրք ճշտելու: Բաքվի բողոքագրերը ևս որևէ ազդեցություն չեն գործել Մոնտեվիդեոյի վրա, որ միևնույն հետևողականությունն ու հայտարարված հանձնառությունը ցույց է տալիս Արցախի թղթածրարի նկատմամբ: Թեկուզ նվազ ազդեցիկությամբ, այսուհանդերձ տագնապի մատնող քայլ էր նաև Ավստրալիայի մեծագույն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, որից շփոթահար վիճակում հայտնվեց Ալիեվի վարչակարգը:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի այցելությունը Ստեփանակերտ ինքնին Բաքվին անճարակության մատնող քայլ է: Ճիշտ է, որ երկար ճանապարհ է ենթադրում տակավին, այսուհանդերձ առաջին քայլը առնված է և դեպի իրավական ճանաչումը քայլ առ քայլ կտրելիք ուղի է:
Հիմա, պետք է զորաշարժի ենթարկել ադրբեջանական դիվանագիտությունը, թիրախ ընտրելով հայկական լոբբին: Ալիեվի վարչախումբը նկատել է, որ ինչպես Ավստրալիայի և ամերիկյան որոշ նահանգների, այնպես էլ Ուրուգվայի դեպքում տեղի շարժիչ գործոնները՝ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը հիմնական դերակատարությունն են ունեցել։ Ուրեմն պետք է թիվ մեկ թշնամի նախ հայտարարել ու ճանաչել հայկական լոբբին, մշուշապատել թշնամանքի բուն պատճառը` հայտարարելով, որ իրենց թշնամանքը հայկական լոբբիի կողմից դավանած թշնամանքի արդյունք է պարզապես և ապա հայտարարված թիվ մեկ թշնամու դեմ հավաքագրել և զորաշարժի ենթարկել նրանց ովքեր իսլամաֆոբիայի զոհ են: Կրոնական հանգամանքի այս իբրև թե հեզասահ անցումը կատարելով Ալիեվը խաղում է հայկական լոբբիի դեմ իսլամական աշխարհը զինվորագրելու նպատակով հին մարտավարությամբ նոր խաղը:
Ուրուգվայի առած քայլերը հունից հանել են նախագահ Ալիեվին: Այս նշանակում է որ դիվանագիտական պատերազմ հայտարարող Ալիեվի համար հետզհետե, քայլ առ քայլ տեսանելի դառնալու ընթացքում է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Իսկ այս մեկը փաստում է արդեն Բաքվի վրա հայկական լոբբիի արձանագրած առաջխաղացումը կամ` Ադրբեջանիի թիվ մեկ թշնամու:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.