Ուրուգվայի Արեւելան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի եւ նրան ընկերակցող բարձրաստիճան պաշտոնատարներից բաղկացած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած այցի քաղաքական մեկնաբանությունը կատարելուց առաջ պետք է վերհիշել ոչ շատ հեռու անցյալից շատ կարեւոր հանգրվաններ` հատկապես նախ ընդգծելու համար Ուրուգվայ-ԼՂՀ հետեւողականությամբ հատկանշվող հարաբերությունների ընթացքը, եւ այդ առումով էլ որոշակի կանխատեսում կատարել թե ու՞ր կարող են հանգեցնել հաստատուն քայլերով ընթացող միջպետական այցերը, քննարկումներն ու հասկանալիորեն զուսպ նկատվող երկկողմանի հայտարարությունները:
2011թ. սեպտմբեր 9-ին, Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերությունների թեմային հատկացված համաժողովի ընթացքում աննախադեպ հայտարարություն է արել. «Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմականորեն մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակամիջոցում կցվի Հայաստանին: Սա է արցախյան խնդրի միակ լուծումը»:
Արցախի Հանրապետության նախագահի փոխադարձ քայլը չուշացավ: Երեք ամիս անց արդեն` դեկտեմբերի 1-ին, Մոնտեվիդեոյում նախագահ Սահակյանը հայտարարեց, որ Ուրուգվայի հետ կապերի սերտացումը դրականորեն կարող է ազդել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի վրա:
Եւ այժմ Ուրուգվայի ներկայացուցիչների տան պալատի նախագահը հայտարարում է` «Մեզ մոտ ոչ ոք չի հակադրվում այն իրողությանը, որ այսօր տիրում է «այստեղ»: Պարզ է, որ «այստեղը» Արցախն է եւ «այսօրվա իրողությունը» իրողական անկախությունն է: Ուրուգվացի խորհրդարանականները սակայն, իրողականով չէին բավարարվում:
Խորխե Օրիգոն նաեւ հայտարարել է, որ Ուրուգվայում ընդունում եւ հասկանում են, որ այլ ժողովրդներ եւս ունեն ինքնորոշման օրինական ցանկություն: Այստեղ «օրինական» բնութագրումը վերը նշված իրողականից այն կողմ է անցնում՝ եւ իրավական անկախություն է նախանշում։ «Օրինական ցանկությունը» փաստորեն միջազգային օրենքի համապատասխան ժողովրդային հանրաքվեին է ակնարկում՝ իբրեւ անհրաժեշտ նախաքայլ հանրապետության իրավական ճանաչման:
Տակավին, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուսեն Մարտինես Վելմոն, չի բացառել, որ իր երկիրը առաջինը լինի` Արցախի Հանրապետությունը ճանաչողը: Այս, որպես տեսություն պարզաբանել էր ուրուգվացի պետական գործիչը, հավելելով, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է եւ պետք է քայլ առ քայլ ընթանա:
Փաստորեն, այս քաղաքական գործընթացը քայլ առ քայլ է ընթանում: Արտգործնաախարարի կատարած հայտարարությունը, ապա նախագահ Սահակյանի այցելությունը Մոնտեվիդեո եւ այնտեղից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հիշեցումը` ամբողջ տարածաշրջանում առաջադրելի խաղաղության համար, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի աշխույժ բանակցությունները, տեղի Հայ Դատի գրասենյակի կատարած կարեւոր կամրջումներն ու համադրումները, իսկ այժմ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների տան պալատի նախագահի շրջադարձային նշանակություն ունեցող այցն Արցախի Հանրապետություն եւ այնտեղից հնչած նախաճանաչման հայտարարությունները:
Այո՛, քայլ առ քայլ իրականացվող գործընթացի մասին է խոսքը, որին ներգրավված են Արցախի Հանրապետությունը, Հայ Դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, Ուրուգվայի թե՛ գործադիր եւ թե՛ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները եւ փաստորեն Հայաստանի Հանրապետությունը: Այս բոլորը հուշում են, որ իրավամբ ընթանում ենք դեպի Արցախի Հանրապետության իրավական ճանաչման առաջին հանգրվանը: Քայլ առ քայլ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
- 15:10Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանալու պատճառով. Bloomberg
- 15:10Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.