Տևական ժամանակ է, ինչ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բուռն կրքեր են եռում:
Քոլեջում, այս օրերին լուրջ հակասությունների ալիք է բարձրացել, երբ հայտնի է դարձել, որ կայուն ավանդույթներ ձևավորած և բազում սերունդների համար ճանապարհ հարթած Թերլեմեզյանի նման հնագույն ուսումնական հաստատության ղեկն այսուհետ պատրաստվում են հանձնել անխոջ դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի հարսին` Աննա Մնացականյանին, որը, ըստ թերլեմեզյանցիների և, մասնավորապես, այսօր այնտեղ դասավանդող դասախոսների ու ուսանողների կարծիքով` ոչ մի կապ չի կարող ունենալ այս քոլեջի կառավարման հետ, բացի նրանից, որ քոլեջը տարիներ շարունակ իրենցով են արել Պետրոսյանները, որոնց համար Թերլեմեզյանը դարձել է սեփական դուքյանի պես մի բան, ուր բացի իրենց թայֆայից, ուրիշ ոչ ոք ոտք դնել չի կարող:
Եվ այժմ, Աննա Մնացականյանի հավանական նշանակումը քոլեջի ներսում իրարանցում և բավականին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը Թերլեմեզյանի անվան ուսումնարանի շրջանավարտ է եղել, նույնպես անթույլատրելի է համարում այս նշանակումը և գտնում է, որ նման կրթահամալիրում ղեկավար կադրերի նշանակումները պետք է կատարվեն միմիայն պրոֆեսիոնալ մակարդակով:
Նա հետևում է իր հարազատ օջախում տեղի ունեցող զարգացումներին և «Հայկական Վարկած»-ի զրույցը Արագած Ախոյանի հետ, Թերլեմեզյանի անվան կրթահամալիրում հնարավոր սցենարների մասին էր:
-Ինձ համար Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը հոգեհարազատ օջախ է: Մինչև հիմա, երբ ես զանգահարում եմ այնտեղ, ինձ ձայնից ճանաչում են: Թերլեմեզյան անունն իր մեջ մի ամբողջ պատմություն է պարունակում, այն 91 տարվա կենսագրություն ունի: Հավատացած եղեք, որ նախկինում Թերլեմեզյանի անվան քոլեջը ավարտած կադրը, խնդիր չուներ հայտ ներկայացնելու`լուրջ արվեստագետ դառնալու համար: Խորհրդային տարիներին ընդունված կարգ կար, համաձայն որի` նկարիչը նկարիչների միության անդամ դառնալու համար, պարտադիր պետք է ավարտած լինեին Թերլեմեզյանի անվան ուսումնարանը:
Մենք տեսել ենք, թե ինչ «աուրա» կար Թերլեմեզյանում, ուր մենք կրթվել ու դաստիարկվել ենք: Պատերն անգամ արվեստ էին շնչում, որը ստիպում էր մարդուն ճիշտ դաստիարակություն ստանալ: Ի դեպ, շատ սխալ է նաև այն, որ տարիներ առաջ քոլեջի շենքը տեղափոխեցին, ինչը, նույնպես, բարոյահոգեբանական առումով իր ազդեցությունը թողեց:
—Ստացվում է, որ այսօր, այն ինչ տարիների ընթացքում հաջողվել է պահպանել, ամբողջությամբ ի չիք է դառնում: Թերլեմեզյանի անվան կրթահամալիրի ուսանողները համարում են, որ հաստատությունն այլևս վտանգված է, քանի որ այնտեղ ոչ ճիշտ կադրի ու մասնագետի են փորձում գործուղել` ի դեմս Աննա Մնացականյանի:
-Գիտեք, ես երբեք ներքին խնդիրների մեջ չեմ խառնվել, բայց այսօր ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ կրթահամալիրի ներսում ոչ ճիշտ կադրային քաղաքականություն է տարվում: Տվյալ պարագայում մենք գործ ունենք ոչ սննդի օբյեկտի, ոչ էլ գյուղատնտեսական նշանակության մի ծառայության հետ, ուր կարող են վրիպումներ լինել:
Այս դեպքում մենք գործ ունենք հոգևոր արժեքների հետ, որին պետք է շատ նրբորեն մոտենալ: Մենք այսօր գործ ունենք մի կրթօջախի հետ, որտեղ մասնագետներ են հղկվում: Իսկ այսօր այն կոնտիգենտը, որն այնտեղ կրթվել է, նույնիսկ չի էլ ուզում այդ ուսումնարանի դուռը բացել: Ի՞նչու, , ի՞նչ պատահեց: Ի՞նչ է այդ կրթօջախի ներսում մասնագետներ չկային, որոնցից մեկն ու մեկին կարելի էր տնօրեն նշանակել: Չի կարելի: Այսօր ամեն ինչ խառնվել է իրար: Դրա համար էլ, ահա, այս վիճակն է: Ցանկացած մարդ այս կամ այն ոլորտում աշխատելու համար, նախ և առաջ համապատասխան մասնագետ պետք է լինի: Ես հիմա կարող ե՞մ գնալ գիտությունների ազգային ակադեմիա ղեկավարել: Իհարկե չեմ կարող: Մարդը պետք է մասնագետ լինի և վերջ: Ինչու՞ են ընդհանրապես քաղաքական քվոտայով մարդկանց պաշտոնների նշանակում ու ձեռքը կրակն ընկնում:
— Կարծում եք այս դեպքո՞ւմ էլ դաշնակցության մատն է խառնված գործին:
— Ոչ, կարծես թե դաշնակցությունն այստեղ կապ չունի: Սա քաղաքականացված չէ.ես կարծում եմ, որ, ըստ էության, այստեղ անձնական կապերի հարց կա:
—Այսինքն, անձանական հզոր կապերը ստվերո՞ւմ են մասնագետ—կադրերի ընտրության անհրաժեշությունը:
-Ես չգիտեմ, թե ով ինչ կապերի մեջ է, բայց մի բան ակնհայտ է: Քոլեջի կանոնադրության համաձայն, քոլեջում տնօրեն պետք է ընտրվի այն մարդը, ով հինգ տարի դասավանդել է Թերլեմեզյանում և ունի համապատասխան կրթություն: Թեև հիմա էլ, մի կետ են ավելացրել, ըստ որի` այնտեղ տնօրեն կարող է նշանակվել այն անձը, ով երեք տարվա կառավարման փորձ ունի: Պարզապես, սա այն հարցն է, որը չի կարելի շրջանցել ու անցնել առաջ: Ես ինքս շատ հարգում են քոլեջի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Սամվել Պետրոսյանին, նա իսկապես պրոֆեսիոնալ նկարիչ էր:
Բայց առկա իրավիճակում վիճարկվում է մշակույթային կենտրոնի ճակատագիրը, որի մասին իսկապես պետք է լրջորեն մտահոգվել, քանի որ Թերլեմեզյանը, դա մի ամբողջ պատմություն է:
Անի Սուլթանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.