Լրատվամիջոցներից մեկն օրեր առաջ գրել էր, թե ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել «Ոսկու աշխարհում», ավելի կոնկրետ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա»:
Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է: Մասնավորապես, ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում, Արմեն Բաղդասարյանը, ով նաև «Արիստոս» ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու `գնացել բանկ, ստացել ոսկին և դիմել փախուստի:
«Մինչև իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ: Բայց մինչև էս կողմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայան»,-պատմել է ոսկու շուկայի տնօրենը:
Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի:
«Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան: Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ»,-ասել է Աբրահամյանը:
Մեզ հետ զրույցում, այս պատմությանը մոտ կանգնած մարդկանցից մեկն ասաց, որ շատերը չեն հավատում այս պատմությանը:
«Վաղարշն այդ մարդը չէ, որ նման բաներին այդպես հանգիստ վերաբերվի: Այս ամենը սարքած է: Պարզապես ստուգումներ են, և կան ինչ- որ բաներ, որոնք պետք էր դուրս գրել փոխտնօրեն Բաղդասարյանի վրա, 7 կգ ոսկու հետ խա՞ղ ես անում, ո՞ւր պիտի տաներ ոսկին, եթե նա այդ աստիճանի ընկած էր արդեն, ինչպես բնութագրում է Վաղարշը»,- ասաց մեր զրուցակիցը, որի անձի մասին, հասակնալի պատճառով, տվյալներ չենք հրապարակել:
Ոսկու շուկայի տնօրենը անմարդկային պայմաններում է պահում իր «շուկայի» աշխատողներին, ափսոսելով մի քանի գրոշ ծախսել ու բարելավվել աշխատանքային խայտառակ պայմանները, ու մեկ էլ հանկարծ այդպիսի մեծահոգություն. «400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»,- ասել է նա:
«Նման բարեհոգի շռայլություն Վաղարշից դժվար է ակնկալելը: Բացի դա, Վաղարշին բոլորը գիտեն, որպես խոսել չսիրող, փակ ու կասկածամիտ անձնավորություն, հատկապես լրատվամիջոցների նկատմամբ նրա բացասական, ավելին՝ թշնամական վերաբերմունքը :
Շատ հետաքրքի՞ր է, ինչպես պատահեց, որ նա այդպես անկեղծացել է լրագրողի հետ, այն էլ դեպքից անմիջապես հետո: Այստեղ հաստատ ինչ -որ բան այն չէ» -իր կասկածները կիսեց զրուցակիցս:
Հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհի» տնօրենը պատմել է, որ Բաղդասարյանը, 15 տարուց ավելի աշխատում է իրենց շուկայում և վստահություն է վայելում: Նա գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում «փորձանքի մեջ էր հայտնվել»՝ տարվել էր ինչ-որ խաղերով: Խաղացել էր և 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել, ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով:
«Փաստորեն, այս ամենի մասին տեղյակ Վաղարշը, իր տականքի վերածված տեղակալին, վստահել է 7կգ ոսկի, առանց ուղեկցության ճանապարհելով բանկ, ինչ -որ չի կպնում»,- ասաց զրուցակիցս:
«2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարևորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, իրավապահները կգտնեն գողին, թե չէ, արդեն երկրորդական է: Իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, և արդեն խնդիր չկա»,-ասել է Վաղարշ Աբրահամյանը:
Ի դեպ, ըստ պարբերականի, Վաղարշն, այդ ամենը պատմելիս, շատ հանգիստ է եղել.
«Ես պատասխանատու եմ նաև էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ»,- հանգիստ տոնով ասել է տնօրենը՝ ավելացնելով. «Հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարևորը մեր պատիվն է»:
««Կասկադում շենք եմ սարքել՝ 100 բնակարանով, համ ապրում ենք, համ ծախում»: Այս զրույցի ընթացքում Աբրահամյանը գրպանից հանեց ԱՄՆ դոլարների մի տրցակ և ցուցադրական նետեց սեղանին՝ թերևս փորձելով մեզ ևս ապացուցել, որ ինքը գումարի խնդիր չունի», — գրում է թղթակիցը:
Նարե Գրիգորյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.