Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր չպատճառաբանված որոշումներով ու հրամաններով հասավ նրան, որ մանր ու միջին բիզնեսի խթանման անվան տակ, դադարեցվեցին ստուգում- տուգանքները, և տարիներով ձեռք բերված այն մի փոքր զգոնությունն էլ անբարեխիղճ տնտեսվարողները կորցրեցին:
Արդյունքում՝ ունենք վտանգավոր սննդամթերքի առկայության խայտառակ պատկեր:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը թույլ չի տալու մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք հայտնվի և խնդրին անդրադարձը պարբերաբար լինելու է։
«Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրություն և դժգոհություն են հայտնում այն պանրագործների նկատմամբ, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից: Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեր վրա չի ազդելու, հակառակը՝ մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ: Մենք հետ չենք նահանջելու և խստացնելու ենք վերահսկողությունը»,-ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ օրերս սննդի անվտանգության պետական վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրել էր, ստուգումները կատարվել են թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է՝ առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել էր 18 տնտեսավարողների ցանկը:
1. Ա/Ձ Կամո Վահանյան
2. «Անի-Մերի» ՍՊԸ
3. Ա/Ձ Գարեգին Քոչինյան
4. Ա/Ձ Սուսան Ղազարյան
5. Ա/Ձ Արմեն Սուքիասյան
6. Ա/Ձ Էդիկ Բոզոյան
7. «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ
8. «Վարդանուշ» ՍՊԸ
9. «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ
10. «Կալինինո կաթ» ՍՊԸ
11. «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ
12. «Մաստարաչեդո» ՍՊԸ
13. «Իգիթ» ՍՊԸ
14. «ԱՄՄ» ՍՊԸ
15. «Կաթնամթերք Վան» ՍՊԸ
16. «Կյորու» ՍՊԸ
17. Ա/Ձ Թունյան Սամվել
18. Ա/Ձ Բալոյան Սամվել
- 11:10Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- 15:10Ազատ գյուղում հրդեհի պատճառն ավտոբենզինով կրակ վառելն էր․ դատախազությունը հետապնդում է հարուցել
- 13:10Աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին
- 11:10Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
- 12:10ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնություն կիրառելու համար. Փաստաբանն արձանագրում է՝ ինչ-որ բան է փոխվել
- 11:10Ազատ գյուղի զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հետապնդումների թիրախում դասակի հրամանատարն է. ՔԿ-ից վստահեցնում են՝ դեռևս ձերբակալվածներ չկան
- 15:10Նոր մանրամասներ՝ ողբերգական հրդեհից
- 13:10Հայտնի են 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները
- 13:10Մարդու իրավունքների Պաշտպանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել
- 12:10Նախկին դատախազից բռնգանձվել է Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.