Ոստիկանության պետի ցուցումով նոյեմբերի 10-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Խորհրդակցության նպատակը մեկն էր՝ պարզելու, ավելի ստույգ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պատասխանատուներից լսելու, թե ինչու մարզում հետևողական պայքար չի տարվում ապօրինի ծառահատումների և այդ հանցագործությունը հովանավորողների դեմ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետը մեկ անգամ էլ ներկայացրել է ոստիկանության ղեկավարության մոտեցումները ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:
Խորհրդակցության ընթացքում հրապարակվել են ոստիկանության պետի հրամանները: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվել` ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ:
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվելու է նույն հետևողականությամբ ու ոչ միայն Տավուշի մարզում: Իսկ մեր ապագան վտանգելով գրպանը լցնող «տանիքների» նկատմամբ վերաբերմունքը լինելու է, մեղմ ասած` անզիջում:
Նշենք, որ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ էին իրականացվել ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք էր տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր շուրջ հարյուր մեքենա:
Ստուգումներ էին իրականացվել նաև փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն:
Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էին փաստաթղթեր, որոնք կամ կեղծ էին, կամ ժամկետանց, հայտնաբերվել էին հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանության դեպքեր և այլն:
Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ էր, ապօրինի ծառահատումների դեմ պայքարում մարզային ոստիկանության մի շարք ծառայողների աշխատանքը, մեղմ ասած` անբավարար:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.