Նախագահի դիտողությունները իրավապահ համակարգում կամ հաշվի չեն առնում, կամ իսկապես այդ ամենը պարզունակ շոու էր:
Մասնավորապես, թրաֆիկինգի դեմ պայքարը մեր իրավապահ համակարգի թույլ տեղերից է, այդ հանցատեսակի դեմ պայքարը՝ իրավապահների հպարտությունը: Սակայն իրականում ողջ հանրապետությունը լցված է թրաֆիկինգի աղաղակող դեպքերով:
Օրեր առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, թե՝ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «ՄՆյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը կատարել է քրեորեն պատժելի արարքներ, ձերբակալվել է: Այս մասին գրել է ողջ հանրապետական մամուլը, սակայն կարճ ժամանակ անց, նա հայտնվել է ազատության մեջ.
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխելու և Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում ստիպելու զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասունները:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաև, որ Նվեր Հովհաննիսյանը ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Տնօրեն Հովհաննիսյանը, որին երկամսյա կալանքի ժամկետով մեկուսացրել էին, ընդամենը 10 օր անց, հայտնվել է ազատության մեջ:
Ըստ լուրերի, նրան հիվանդության անվան տակ կալանավայրից դուրս բերեցին որոշ մարդկանց հովանավորությամբ:
Հովանավորներից մեկը, մեր ունեցած տեղեկությամբ, Սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանն է:
Բանն այն է որ, նախաքննության ժամանակ Տուն- ինտերնատի տնօրենն ասել է, որ գումարներ է տվել Գրիգորյանին, նաև շեշտել էր փոխնախարար Ջեմա Բաղդասարյանի, Հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանի անունները. այս մասին մամուլում արդեն գրվել է:
Իսկ գործի «մեջքին» կանգնած է Հանրապետական կուսակցության կազմակերպչական բաժնի վարիչ Ռուբեն Թադևոսյանը, որը նաև ՀՀԿ փոխնախագահն է և Նվեր Հովհաննիսյանի հորաքրոջ տղան:
Թադևոսյանը խոսք է տվել, որ իր հովանավորյալը, գտնվելով ազատության մեջ, այլևս բարձրաստիճանավորներին տված կաշառքի մասին ցուցմունքներ չի հրապարակի, իսկ որպես դրա փոխհատուցում՝ կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո կանցնի իր նախկին աշխատանքին:
Մեր ունեցած տեղեկություններով, այժմ ցուցմունքներն այնպես են փոխվում, որ երկու հոդվածով մեղադրվող տնօրենը կարողանա շարունակել իր աշխատանքը:
Ավելին՝ «Երեկ զանգահարեցինք Վարդենիսի տուն-ինտերնատ՝ ստուգելու համար, թե արդյո՞ք Նվեր Հովհաննիսյանն աշխատանքի է գնում: Նրա օգնականը վերցրեց և ասաց, որ Հովհաննիսյանը տեղում չէ և կգա քիչ անց»,- գրում է «Հրապարակը»:
Արդյո՞ք սա նշանակում է, տնօրենի լիազորությունները չեն դադարեցվել և, ազատվելով կալանավայրից, լինելով քննության տակ, հիվանդության պատրվակով կալանքից ազատված Նվեր Հովհաննիսյանը կրկին աշխատանքի է գնում:
ՀՀԿ փոխնախագահ Ռուբիկ Թադևոսյանը պատասխանելով «Հայկական Վարկածի» հարցին, ինչն, ակնհայտ անսպասելի էր իր համար, մի տեսակ վախեցած ձայնով ասաց. « Ես հովանավորչություն չեմ արել և ոչ մի առնչություն չունեմ տվյալ գործի հետ: Մենք համագյուղացիներ ենք և շատ հեռու բարեկամներ: Եկեք սպասենք, գործի քննությունն ընթացքի մեջ է, տեսնենք ինչ է լինում»:
Սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, որն ըստ լուրերի, համարվում է Հովհաննիսյանի տանիքը, անակնկալի եկավ.«Ոչ մի միջնորդություն իմ կողմից չի եղել, ոչ մի հովանավորչություն չի եղել», ասաց նա, իր հերթին փորձելով ճշտել, թե որտեղից մեզ այդ տեղեկությունը: Նա ասաց, թե չի ճանաչում նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Թադևոսյանին, մի քանի անգամ ոգևորված կրկնելով. «Մենք ուրախ կլինենք, որ տնօրենը վերադառնա իր նախկին աշխատանքին, եթե նախաքննությունը բարեհաջող ավարտվի, ամեն ինչ պարզ լինի, ինչի՞ չէ, թող վերադառնա»:
Ոստիկնությունից պաշտոնապես հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է և գործը բավականին ծավալուն է, որի ավարտը, ըստ նախաքննական մարմնի, դեռ չի երևում: Հարց է ծագում. արդյո՞ք նախագահի կոշտ ելույթը իր կուսակիցներին չի վերաբերվում:
Արդյո՞ք Ռուբեն Թադևոսյանն այնքան ինքնավստահ է, որ անտեսում է ՀՀ նախագահի վերջերս իրավապահ մարմիններին տված հանձնարարականները, որոնց մեջ հատկապես շեշտված էր հովանավորչության խնդիրը:
Բարոյական է արդյո՞ք նման դեպքերը հովանավորելն ու կոծկելը, երբ հոգեկան հիվանդների աշխատանք է շահագործվում:
Աննա Գրիգորյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.